Friday, 19 04 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար

«Մեր կառավարությունը շատ սխալներ է անում, բայց դա ժողովրդի իշխանությունն է». Վահան Քերոբյան

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ֆեյսբուքյան գրառումը

«2008 թվականի մարտի 1-ին, երբ ես մեծ ընկերության գործադիր տնօրեն էի, լքել էի Հայաստանը, քանի որ հանդգնել էի չենթարկվել քաղաքական ճնշումներին ու ընտրական պրոցեսում չսատարել հակաժողովրդական ուժերին։

Այն մղձավանջը, որի մեջ հայտնվեցինք քաղաքական չեզոքության համար, դժվար է նկարագրել։ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Այն բիզնեսմենին, ում առաջ «քերթում էին», իսկ հիմա նրանք չգիտեն, թե ով է հարկայինի պետը, այն գյուղացուն, որին առաջ իրենց գյուղամեջում ստորացնում ու ունեզրկում էին, իսկ այժմ մասշտաբային ֆինանսական օժանդակություններով սեփականությունն են ուժեղացնում, այն պետական ծառայողներին, ում առաջ ստիպում էին միտինգների գնալ, կաշառքներ վերցնել ու տալ վերև, իսկ այժմ պահանջում են միայն բարեխիղճ աշխատանք և ոչ մի քայլ` խղճի դեմ։

Այն առաջադեմ հանրությանը, ով ճնշում է կառավարությանը, որպեսզի կտրուկ աճեն գիտության և կրթության ֆինանսավորումը և դրա հետ հաշվի են նստում պատգամավորները, կառավարության անդամները, այն երեխաներին, ովքեր ապագա ունեն միայն ԱԶԱՏ Հայաստանում, այն տարեցներին, ում բարեկեցությունը, առողջությունը առաջնահերթություն է կառավարության համար, այն մարդկանց, ում ձայնը թանկարժեք է, ոչ թե պարտադրված 10000 դրամ` հինգ տարվա թալանի դիմաց։ Իշխանությունը պատկանում է բոլորին, այլ ոչ թե մի 500 ընտանիքի, ովքեր ուրիշներին կեղեքելով հարստություն են դիզել։ Մեր կառավարությունը շատ սխալներ է անում, բայց դա ժողովրդի իշխանությունն է։ Այն անկաշառ է. որևէ մեկը չի թալանել բիզնեսմենին, քաղաքացուն, չի ստորացրել գյուղացուն, տարեցին, կանանց ու երեխաներին։

Այն ԿՓՈԽՎԻ՜ ժողովրդի ընտրությամբ, ու որևէ մեկը չի եղծի մարդկանց քվեն, որևէ մեկը արյուն չի թափի փողոցներում։ Վաղվա հանրահավաքին մասնակցելը ժողովրդի իշխանության անբեկանելիության ակտ է ինձ համար։ Այն ուղղված է բանակի ուժեղացմանը, սպաների ու զինվորների արժանապատիվ ու բարեկեցիկ կյանքի ապահովմանը, Հայաստանի ազատ, անվտանգ ու պայծառ ապագային։ Խնդրում եմ իմ բոլոր գործարար ընկերներին, իմ բոլոր ընկերներին, գործընկերներին ու ինձ ճանաչող ու չճանաչող բոլոր մարդկանց` իրենց վաղվա մասնակցությամբ չհանդուրժել այդ հնարավորության կորուստը։

Ես Սիրում եմ իմ հայրենիքը»։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում