Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Մխիթարյանն ընդդեմ Իբրահիմովիչի. Հայ կիսապաշտպանի դիրքն այսօրվա խաղում

Իտալիայի առաջնության 24-րդ տուրի կենտրոնական խաղում այսօր «Ռոման» սեփական հարկի տակ կմրցի «Միլանի» հետ։ 23-րդ տուրից հետո «Ռոման» 44 միավորով 4-րդն է, իսկ «Միլանը»՝ 49 միավորով՝ 2-րդը։ Գործող չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը» 46 միավորով 3-րդն է, իսկ մրցաշարային աղյուսակը գլխավորում է Միլանի «Ինտերը», որն ունի 53 միավոր։ «Ռոմա»-«Միլան» մրցվեճը սկզբունքային լինելուց զատ կարևոր է նաև մրցաշարային առումով։ Հաղթանակի դեպքում Հռոմի թիմը կամրապնդի դիրքը լավագույն քառյակում։

Այսօրվա մրցավեճում բուքմեյքերները ավելի հավանական են համարում «Ռոմայի» հաղթանակը։ Հանդիպման նման ելքի համար սահմանված է 2․35 գործակից։ Ոչ-ոքին գնահատված է 3․56, իսկ «Միլանի» հաղթանակը՝ 3․15 գործակցով։ Նախորդ տուրում «Ռոման» մրցակցի հարկի տակ ոչ-ոքի 0։0 էր խաղացել «Բենվենետոյի» հետ կորցնելով կարևոր երկու միավոր։ «Միլանը» իր հերթին ձախողողվել էր «Ինտերի» հետ դերբիում զիջելով 0։3 հաշվով։ Ինչևէ, այսօրվա հանդիպումը ուշագրավ է նաև թիմերի առաջատարների դիմակայության առումով։ Մասնավորապես, երկրպագուները ականատեսը կլինեն նախկինում խաղընկերներ Հենրիխ Մխիթարյան-Զլատան Իբրահիմովիչ պայքարի։ Վերջին շրջանում Մխիթարյանը ստանձնել է «Ռոմայի» առաջատարի դիրքը, իսկ ահա «Միլանում»՝ դոմինանտը Իբրահիմովիչն է։ Ըստ կանխատեսումների «Ռոման» այսօր կխաղա 3-4-2-1 խաղային դասավորությամբ։

Հայաստանի ազգային հավաքականի ավագը կլինի կիսապաշտպանության ձախ եզրում։ Սպասվում է, որ աջ եզրում այսօր կլինի Էլ Շարավին, որը վերջին երեք հանդիպումներում դուրս է եկել փոխարինման։ Հարձակման կրակագձում կտեսնենք Մայորալին։

«Ռոմայի» հարձակման գծի առաջատար Էդին Ջեկան վնասվածքի պատճառով չի մասնակցի այսօրա մրցավեճին։ Վերջին մրցավեճում «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան Մխիթարյանին ընդամենը 14 րոպե խաղաժամանակ էր տրամադրել։ Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի 1/16-րդ եզրափակչի պատասխան խաղում «Ռոման» փետրվարի 26-ին սեփական հարկի 3։1 հաշվով առավելության էր հասել պորտուգալական «Բրագայի» նկատմամբ։ Առաջին խաղում «Ռոման» առավելության էր հասել 2։0 հաշվով գործնականում ապահովելով մասնակցությունը 1/8-րդ եզրափակչում։

Ուստի «Միլանի» հետ կարևորագույն հանդիպմանն ընդառաջ Ֆոնսեկան Մխիթարյանին հանգստանալու հնարավորություն էր տվել։ «Միլան»-«Ռոմա» հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 23։45-ին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում