Արիզոնա նահանգի համալսարանի ինտեգրացիոն բժշկության մասնագետ Էնդրյու Վեյլը իր կայքում հրապարակված հոդվածում խոսել է մի եղանակի մասին, որն օգնում է արագ քնել: Նա նշել է, որ եթե դուք արթնացել եք գիշերը կամ ընդհանրապես տառապում եք անքնությամբ, ապա կօգնի «4-7-8» շնչառական մեթոդիկան:
Դա հետևյալն է. նախ անհրաժեշտ է 4 վայրկյանի ընթացքում դանդաղ ներշնչել քթով, այնուհետև 7 վայրկյան պահել շունչը և 8 վայրկյանում սահուն արտաշնչել: «Անհրաժեշտ է կրկնել այս հաջորդականությունը մինչև քնելը»,- նշել է Վեյլը:
Տվյալ մեթոդիկան կօգնի պայքարել սթրեսի դեմ: Բացի դրանից, մասնագետը խորհուրդ է տվել քնելուց առաջ չօգտագործել կոֆեին կամ չուտել, անջատել բոլոր սարքերը և ազատվել գրգռող աղմուկից: