Երկու անհայտ անձինք հարձակվել են ամերիկացի երգչուհի Լեդի Գագայի շները զբոսանքի դուրս բերող անձի վրա: Նրանք մի քանի անգամ կրակել են տղամարդու վրա, ով զբոսնում էր երգչուհու երեք ֆրանսիական բուլդոգների հետ, և առևանգել երկու շների, իսկ երրորդ շունը փախել է: 30-ամյա Ռայան Ֆիշերը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:
Լեդի Գագան այժմ գտնվում է Իտալիայում: Տեղեկանալով պատահածի մասին՝ երգչուհին առևանգողներին առաջարկել է փրկագին կես միլիոն դոլարի չափով: Հարձակման հետաքննությամբ զբաղվում են Լոս Անջելեսի ոստիկանությունն ու ՀԴԲ-ն: Ոստիկանության մամուլի ծառայությունը նշել է, որ քաղաքում հազվադեպ չէ հայտնի ցեղատեսակների թանկարժեք շների առևանգումը: