
Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խնդիրների կատարումը:
Ռուս խաղաղապահների կողմից քսան յոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում:
Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:
Հումանիտար ականազերծման կենտրոնի ինժեներա-սակրավորական խմբերով շարունակվում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները:
«Նոյեմբերի 23-ից մինչև օրս չպայթած զինամթերքից մաքրվել է 1 519 հա տարածք, 473 կմ ճանապարհ, 1 494 բնակելի շինություն, այդ թվում ՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 24 942 պայթուցիկ առարկա»,- ասված է ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության մեջ: