Ռուսական «Պանցիր» զենիթահրթիռային և հրանոթային համակարգերը (ZRPK) հեշտությամբ ոչնչացնում են ռազմական անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ), այս առումով ՆԱՏՕ-ի համար առաջնային է «պանցիրի» վերացումը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով Հյուսիսատլանտյան դաշինքի օդուժի առաջնային փորձի միացյալ կենտրոնի զեկույցին. Կենտրոնը գլխավորում է Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատար Ջեֆրի Լի Հարրիգյանը:
Փաստաթղթում ասվում է, որ հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգը հիմնականում ստեղծվել է թշնամու ինքնաթիռներից և ուղղաթիռներից կետային օբյեկտների պաշտպանության, ինչպես նաև բարձր հեռահարության ՀՕՊ համակարգերը բարձր ճշգրտության զենքի հարվածներից պաշտպանելու համար: