Monday, 19 04 2021
Ռուս մասնագետների պնդմամբ՝ «Սպուտնիկ-V»-ով պատվաստումների արդյունավետությունը 97.6 տոկոս է
01:00
Հայտնի է դարձել, թե որ ֆիլմը կբացի Կաննի կինոփառատոնը
Սանկտ Պետերբուրգում ավելի քան 5 կգ քաշով աղջիկ է ծնվել
Ստեփանակերտում առաջիկա երկու տարվա ընթացքում ավելի քան 1000 բնակարան կշահագործվի. Արայիկ Հարությունյան
00:30
Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 142.3 միլիոնից
Հինգ երկրների փորձագետներ քննարկել են Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքի ստեղծման համաձայնագրի նախագիծը
00:10
COVID-19-ի դեմ պատվաստված անձնակազմը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
Նշվել է ՀՀ ԶՈՒ ինժեներասակրավորային զորամասերից մեկի կազմավորման տարեդարձը
23:50
Աշխարհում Covid-19-ի հիվանդացության մակարդակը շարունակում է աճել 8-րդ շաբաթը շարունակ. ԱՀԿ
ՀՀ ԶՈՒ ԳՇ սպաները հանդիպել են պատերազմի մասնակիցների հարազատների հետ
Սուրեն Պապիկյանը՝ Ջերմուկում սպասվող ներդրումների մասին
23:30
Քեյփթաունում բռնկված հրդեհն ահագնանում է. այն մարելու ուղղությամբ աշխատում է շուրջ 5 հազար հրշեջ
ԱՄԷ-ն հումանիտար օգնություն է հատկացրել Վայոց Ձորի մարզի սոցիալապես անապահով ընտանիքներին
Ջրականի շրջանում հայտնաբերվել է մեկ զինծառայողի աճյուն
Ռոմանոս Պետրոսյանը ՀՀ-ում Ղազախստանի դեսպանի հետ քննարկել է շրջակա միջավայրի ոլորտում փոխգործակցության հեռանկարները
Արցախում իրականացվող ականազերծման ծրագրերն Ադրբեջանը փորձել է միշտ արգելափակել. Սոս Ավետիսյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում
23:00
Պուտինն ու Բայդենը բանակցություններ չեն ծրագրում Կլիմայի հարցով գագաթնաժողովի ընթացքում. Պեսկով
Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երեւանում. հնչել է կրակոց. կան վիրավորներ
22:40
Պուտինն ընդունել է Կլիմայի հարցով գագաթնաժողովին մասնակցելու Բայդենի հրավերը
Սիրիայում հայտնել են նախագահական ընտրություններում առաջին թեկնածուի անունը
Նավալնին տեղափոխվել է դատապարտյալների հիվանդանոց
Մոսկվան չի ցանկանում, որ գերիների հարցը մեծ մասշտաբով քննարկվի ու լուծվի
Կրեմլը ընդունում է Ռուսաստանում աճող աղքատությունը
Հիմա էլ եմ ասում՝ հաղթում էինք․ միտումնավոր պարտության տանելու խնդիր է դրվել
21:50
Բացահայտվել են «Հարի Փոթեր»-ի աստղ Հելեն Մակքրորիի մահվան հանգամանքները
Քաղաքական ճգնաժամի առումով Հայաստանում և Վրաստանում նույն «բարդակն» է
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեսակապով մասնակցել է ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նիստին
ԲՏԱ, ԱԳ և էկոնոմիկայի նախարարներն այցելել են «Ինժեներական քաղաք»
21:10
Կրեմլը հաստատել է, որ Պուտինը և Բայդենը քննարկել են Բելառուսում հեղաշրջման փորձը
Դեռ 4 տարի առաջ եմ ասել, որ Ադրբեջանի՝ ԵԱՏՄ անդամ դառնալու գինը Ղարաբաղն էր

2021 Վարկանիշ. Աշխարհի հինգ ուժեղագույն բանակները (The National Interest, ԱՄՆ)

2021 թվականի ռազմական հզորության միջազգային վարկանիշում Ռուսաստանը երկրորդ տեղում է ԱՄՆից հետո: Ռուսաստանն ունի սուզանավերի և հրթիռների նոր սերունդ և ցամաքային զենքով գերազանցում է ԱՄՆին: Հեղինակը վերլուծում է վարկանիշի առաջատար հնգյակի ռազմական ուժերը:

  Ի վերջո, ուժը հարաբերական հասկացություն է:

 Ո՞ր բանակներն են ամենահզորն աշխարհում: Այս թվացյալ պարզ հարցն իր մեջ թաքցնում է բարդության զարմանալի աստիճան: Ի վերջո, ուժը հարաբերական հասկացություն է: Զինվորականները ներդրումներ կատարելու համար որոշում են կայացնում՝ հիմնվելով տեղագրության և աշխարհառազմավարության հետ կապված եզակի ազգային գործոնների վրա, և որպես արդյունք, զարգացման ուղին, որը մի բանակը հզորացնում ՝, կարող է նույն արդյունքները չունենալ մեկ այլ բանակի համար։ Այնուամենայնիվ, Global Firepower-ը ռազմական հզորության վարկանիշը կազմելիս օգտագործում է եզակի բանաձև, որը հաշվի է առնում բազմաթիվ փոփոխականներ, որոնք կարող են խնդրահարույց դարձնել նման համեմատությունները:Ահա հինգ ռազմական ուժերի ցուցակը, որոնք, ըստ բազմաթիվ փորձագետների, ներկայումս ամենաուժեղն են:

 

  1. Միացյալ Նահանգներ

2021 թվականին Միացյալ Նահանգները վերականգնեց աշխարհի ամենահզոր բանակի պսակը՝ փոքր-ինչ առաջ անցնելով իր ամենամոտ մրցակիցներից ՝ չնչին, բայց կայուն տարբերությամբ։ Այսպիսի հսկայական պաշտպանական բյուջեով, նույնիսկ եթե այն մասամբ ուռճացված է, ինչպես նաև ընդարձակ ենթակառուցվածքներով, մեծ թվով զորքերով և պահեստազորով, Միացյալ Նահանգները զգալիորեն առաջ է իր մրցակիցներից՝ բանակի հզորությունը որոշող ամենակարևոր չափանիշներով: Ամերիկայի պաշտպանական արդյունաբերությունը, որն ունակ է արտադրել աշխարհում ամենաառաջատար ռազմական տեխնիկան, նույնպես համապատասխանում է զինված ուժերի պաշտոնական ներուժին: Միացյալ Նահանգները ռազմական ավիացիայի առաջատար դիրքերում է և առաջ է անցել իր ամենամոտ մրցակիցներից ինչպես քանակապես, այնպես էլ որակական շատ կարգերում, եթե ոչ բոլորի մեջ: ԱՄՆ-ը ունի աշխարհում ամենամեծ թվով գործառնական ինքնաթիռները, ինչպես նաև համաշխարհային հարված հասցնելու հնարավորություն՝ հիմնված ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Carrier Strike Groups- ի հայեցակարգի վրա:

 

  1. Ռուսաստան

Ռուսաստանը վերականգնվեց հետխորհրդային ռազմական անկումից և իր ծերացող օդուժն ու նավատորմը նորացնելու համար սկսեց իրականացնել մեծ թվով արդիականացման նախագծեր։ Այս աշխատանքի պտուղներն արդեն տեսանելի են 2021 թվականին, և Ռուսաստանն այսօր ունի սուզանավերի նոր սերունդ, որոնք զինված են ռազմավարական և թևավոր հրթիռներով, ինչը նրան թույլ է տալիս փակել որակական բացը ամերիկացի գործընկերոջ հետ: Ռուսական կորվետների և այլ փոքր նավերի աճող հզորությունը վկայում է առափնյա պաշտպանության ստորաբաժանումների վրա Մոսկվայի հատուկ ուշադրության մասին։ Այնուամենայնիվ, Ռուսաստանը շարունակում է գերազանցել ԱՄՆ-ին ցամաքային զենքի բոլոր կատեգորիաներում, բացառությամբ զրահամեքենաների: Եթե դիտարկենք օդուժը, ապա այդ հարաբերակցությունը դեռ փոքր-ինչ Միացյալ Նահանգների կողմն է: Միևնույն ժամանակ, նոր ռուսական Սու -57 կործանիչը, որը նախատեսված է օդային գերազանցության հասնելու համար, վկայում է այն մասին, որ Ռուսաստանը ներկայումս ավելի շատ շահագրգռված է բեկում իրականացնելու համար նախագծված ամերիկյան գաղտնի հարթակների հետ գործ ունենալու միջոցները զարգացնելու և ոչ թե նման կարողությունների ստեղծմամբ։

 

  1. Չինաստան

Զգալիորեն հետ մնալով իր մրցակիցներից՝ Ռուսաստանից և ԱՄՆ-ից, Չինաստանը, այնուամենայնիվ, շարունակում է զգալի և երկարաժամկետ ներդրումներ կատարել իր բոլոր ռազմական ոլորտներում: Երկրորդ ամենամեծ ռազմական բյուջեով և նաև ամենամեծ թվով ռազմական անձնակազմով Պեկինը ցույց է տալիս համեմատաբար կարճ ժամանակահատվածում պայթյունավտանգ աճ ապահովելու իր կարողությունը։ Չինաստանի հումքային նշանակալի ռեսուրսները կօգտագործվեն առաջիկա տասնամյակների ընթացքում զենքի արտադրության և գնումների մի շարք հավակնոտ ծրագրեր իրականացնելու համար՝ սկսած սեփական ավիակիր հարվածային խմբերի ստեղծումից մինչև վեցերորդ սերնդի ռմբակոծիչների և կործանիչների նավատորմի արտադրություն:

 

  1. Հնդկաստան

Չնայած պաշտպանական համեմատաբար փոքր բյուջեին և ռազմական արդյունաբերության մեջ երեք առաջատար համաշխարհային տերություններից հետ մնալուն, Հնդկաստանի ռազմական ներուժը հիմնված է նրա վիթխարի աշխատուժի, ինչպես նաև ինվորական ծառայության համար պիտանի մադկանց տպավորիչ քանակի վրա։ Հնդկաստանն ունի մեծ թվով տանկեր (չնայած դրանց մի մասը արդիականացման չի ենթարկվում), ինչպես նաև առափնյա պաշտպանության զգալի ուժեր և տպավորիչ թվով պահուստյին հրետանային կայանքներ: Մինչ Հնդկաստանը շարունակում է զենք ներմուծել, Նյու Դելին վերջերս քայլեր է ձեռնարկել՝ հիմնականում արտոնագրված արտադրության և տեխնոլոգիաների փոխանցման գործարքների միջոցով, գնալով ավելի անկախ պաշտպանական արդյունաբերության հիմքերը դնելու համար:

 

  1. Ճապոնիա

Ճապոնիան առաջին անգամ փոխարինեց հինգերորդ տեղում գտնվող Ֆրանսիային 2020 թվականին՝ իր հարստության, պաշտպանական համեմատաբար մեծ բյուջեի և տպավորիչ ենթակառուցվածքների շնորհիվ: Չնայած Ճապոնիան ունի ամուր օդուժ և մեծապես ներկայացված է ռազմածովային ուժերի որոշակի կատեգորիաներում, այդ թվում կործանիչների և սուզանավերի, նրա համաշխարհային վարկանիշը ընկնում  է համեմատաբար փոքր ցամաքային ուժեր ունենալու պատճառով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում
new adriver("adriver_banner_525093214", {sid:216038, bt:52, bn:28});