Friday, 23 04 2021
Սյունիքում Փաշինյանի դեմ ակցիաները մարդաշատ չէին. քանի մարդ էր մասնակցում․ «Ժողովուրդ»
Ինչ ենք անում, երբ ԱՄՆ-ն ճանաչում է ցեղասպանությունը
Ամերիկյան պաշտոնական մոտեցումը կարող է փոխվել Հայոց ցեղասպանության հարցում
07:30
Հայոց ցեղասպանությունը Բայդենի կողմից ճանաչելու հնարավորության շուրջ սենատոր Էդվարդ Մարքիի ուղերձը
Պուտինը պատրաստակամություն է հայտնել Զելենսկու հետ երկկողմ հարաբերությունների հարցերը քննարկել Մոսկվայում
Վրաստանում մինչև 80% կորոնավիրուսի բրիտանական շտամ է շրջանառվում. Գամկղրելիձե
Դե թող հիմա ասեն՝ բե՞ռ է Արցախը, թե՞ վահան. Դավիթ Բաբայանը՝ Սյունիքում առկա իրավիճակի, Արցախում կրակոցների մասին
Ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը հասել Է Ղրղզստան
Լարսը բաց է. ռուսական կողմում կա մոտ 415 կուտակված բեռնատար
Երևանի Հալաբյան փողոցի տրանսպորտային լուսացույցները կտեղակայվեն երթևեկելի մասի վերևում․ՃՈ
Արձակուրդում է գտնվում 21 դատավոր,ևս 7 դատավոր գտնվում է ինքնամեկուսացման պայմաններում.ԲԴԽ
Վրաստանի նախագահը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին կոչ է արել ավելի ակտիվ կայունություն ապահովել Սև ծովում
Հաղթանակի կամրջից քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Սերբիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են ռազմական համագործակցության հարցեր
Հրդեհ՝ Աբովյան քաղաքի շենքերից մեկում. տարհանվել է 40 բնակիչ
Արցախի ԱԺ-ն ընդունել է մի շարք օրենքներ և Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի հայտարարություն
Հաղարծին գյուղին հարակից անտառում քաղաքացին ընկել և վնասել է կողերը. ԱԻՆ
Ռուսաստանը Ուկրաինայի սահմանին գտնվող զորքերը վերադարձնում է հիմնական տեղակայման վայրեր
Սյունիքի հետ կապված հարցերը Հայաստանում պետք է լուծվեն առանց որևէ բախում և ապակայունացում ենթադրող գործելաոճի
Ոստիկանության պարզաբանումը՝ դատախազության շենքի մոտ ակցիայի վերաբերյալ
Երևանի «Գլաձոր» համալսարանի ռեկտոր Ժորա Ջհանգիրյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով
Նարեկ Սարգսյանը կմնա կալանքի տակ․1lurer.am
ՀՓՇ-ն փորձելու է օգտագործել Ապրիլի 24-ի միջոցառումները. ՀՅԴ-ն քննարկում է ջահերով երթից հետո նստացույց անել
Դա խուլիգանություն էր. տուժողը ոչ միայն վարչապետն էր, այլև հանրությունը
Ակցիայի նախաձեռնողները մերժեցին մի քանի հոգով ներս մտնելու առաջարկը. Գոռ Աբրահամյան
Մենք հսկայական պոտենցիալ ունեցող ազգ ենք․ անպայման ողջ ենք մնալու
Գործադիրն օժանդակում է կարագի արտադրության ոլորտում 24․8 մլրդ դրամի ներդրումային ծրագրին
Սյունիքի դեպքերի շահառուներ կան․ սա հարված է ՀՀ ինքնիշխանությանը
ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից Հայաստանում կատարվող ընդհանուր ներդրումը կավելանա 13 մլն դոլարով
Դատախազության աշխատակիցները չեն ուզում պոկվել իրենց աթոռներից և իջնել ժողովրդի մոտ. Մինասյան

Եթե ռևանշիստները չմիանային ԳՇ-ի բարձրացրած խռովությանը, գուցե հանրությունը լսեր բարձրաստիճան զինվորականների պնդումները

Եթե ռևանշիստները չմիանային ԳՇ-ի բարձրացրած խռովությանը, գուցե հանրությունը լսեր բարձրաստիճան զինվորականների պնդումներն ու հիմնավորումները

 «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ, Հայաստանի կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը։

-Պարոն Ղուկասյան, Գլխավոր Շտաբի գեներալների հայտարարությունը ցույց է տալիս, որ իրենք, ըստ էության,  ցանկացած պահի կարող էին չենթարկվել վարչապետի հրամաններին և ցանկացած պահի կարող էին պահանջել վարչապետի հրաժարականը։ Ինչո՞ւ օրինակ դա չարվեց հոկտեմբերի 4-ին կամ նոյեմբերի 10-ին։ Արդյոք «Իսկանդերի» հետ կապված այդ պատմությունը կարող էր լուրջ պատճառ  լինել։

-Ո՛չ հոկտեմբերի 4-ին, ո՛չ նոյեմբերի 10-ին Գլխավոր շտաբի բարձրագույն սպաները իրավունք չունեին չենթարկվել երկրի կառավարությանը։ Նույնպես հիմա՝  իրենք իրավունք չունեին նման հայտարարությամբ հանդես գալ։Այդ հայտարարությունն ակնհայտորեն հակասում է Սահմանադրության 14-րդ հոդվածի երկրորդ մասին, որն ասում է, որ բանակը քաղաքական հարցերում պետք է մնա չեզոք։ Իհարկե այս օրերին տարբեր մեկնաբանություններ հնչեցին, բայց այդ ամենն իրադրությունը չի փոխում։Այն գործողությունները, որ Գլխավոր շտաբի սպաներն իրենց թույլ են տվել՝ նշանակում է պաշտոնական լիազորություններից դուրս գալ, խախտել Սահմանադրությունը ու երկրում ստեծել ճգնաժամ։Այս ամենի մեջ Ռուսաստանի դերակատարությունը ևս նշանակություն ունի։ Իսկ «Իսկանդերի» հարցն այդ ոլորտից է։ Հիմա գնում է պատասխանատուների փնտրտուք։ Տեսանք, որ երկու կողմն էլ փորձեցին շահարկել Ռուսաստանի Դաշնության չմասնակցությունը երկրորդ արցախյան պատերազմում, Հայաստանին չցուցաբերած աջակցությունը տարբեր կերպով փորձեցին օգտագործել մեկը մեկի  դեմ։ Փաստ է, որ ՌԴ Պաշտպանության նախարարությունը հաստատեց, որ  «Իսկանդեր»-ն առհասարակ չի կիրառվել ու այդկերպ հարցում հստակություն մտցրեց։

-Իսկ միգուցե պարտվեցինք, որովհետև և ՀՀ շտաբում և ԱՀ շտաբում դավաճաններ էին նստած, որոնք քաղաքական նպատակներով, միտումնավոր տարան պարտության։

Գլխավոր շտաբի պարտականությունն էր մշակել պաշտպանական ճակատամարտի գլխավոր պլան։ Մենք տեսանք, որ հայկական կողմի այդ պաշտպանական ճակատամարտի գլխավոր պլանը տապալվեց։ Որպես կանոն, նման դեպքերում, առաջին պատասխանատուները հենց այն ռազմական վերնախավի ներկայացուցիչներն են, ովքեր մշակում էին այդ պաշտպանական պլանը և ովքեր չկարողացան դա իրականացնել ու  պարտվեցին։ Ինձ համար ակնհայտ է Գլխավոր շտաբի պատասխանատվությունն այս պատերազմում մեր պարտության հարցում։ Գլխավոր շտաբն իրեն արդարացնելու համար փորձում է  սլաքն ուղղել դեպի վարչապետ, պնդում է, որ քաղաքական իշխանությունների միջամտությունը խանգարեց իրենց պաշտպանական ճակատամարտը հասցնել հաջողության։ Դրանք, ըստ իս, իրականությանը չհամապատասխանող թեզեր են, որովհետև իրականում լավ մշակած պաշտպանական ճակատամարտի պլանին քաղաքական իշխանությունները որևէ կերպ չեն կարող խոչընդոտել։ Կամ, ինչպես դուք նկատեցիք, եթե խոչընդոտման միջամտության փորձեր իշխանություններն անեին պատերազմի ժամանակ, բոլորի համար ակնհայտ կդառնար, որ  այդ ժամանակ դա կարող էր քաղաքական հետևանքներ ունենալ։ Բայց այդպիսի բաներ չեն եղել։Այսօր երբ հասել ենք այնտեղ, որ գալիս է  պատասխանատվության պահը, թե ով ինչի համար պետք է պատասխանատու լինի՝ Գլխավոր շտաբը  փորձում է  խուսափել իր պատասխանատվությունից ու գլխավոր բեռը փոխանցել քաղաքական իշխանությունների վրչա։ Դա, իմ կարծիքով, հեռանկար չունեցող ռազմավարություն է։ Մենք տեսանք, որ հանրությունը չաջակցեց այդ քայլին։ Առաջին հերթին դա տեղի չունեցավ, որովհետև ռևանշիստական, հակաժողովրդական ուժերը միացան այդ ռազմական վերնախավի բարձրացրած խռովությանը։ Իսկ այդ կոռուպցիոն, ռևանշիստական ուժերը Հայաստանում ունեն մեծ բացասական վարկանիշ։Եթե այդ միանալը չլիներ, միգուցե և հանրությունը պատրաստ լիներ լսել բարձրաստիճան զինվորականների պնդումներն ու հիմնավորումները։ Բայց քանի որ դա արդեն այդ հունով չի գնում, մեր հանրության մեծամասնությունը չեզոք է մնում։Մեր կուսակցությունը՝ «Ժողովրդավարական հայրենիք» և Պահպանողական կուսակցության հետ միասին քաղաքացիներին կոչ է արել պահպանել չեզոքություն և չմասնակցել ո՛չ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հանրահավաքներին և ոչ էլ այդ ռևանշիստական կոռուպցիոն հակաժողովրդավարական ուժերի կազմակերպած բողոքի ցույցերին, որպեսզի խուսափենք բախումներից։ Մենք գտնում ենք, որ կա կառավարական համակարգի ընդհանուր ճգնաժամ, և պարզ է, որ և՛ Գլխավոր շտաբի ղեկավարությունը և՛ Նիկոլ Փաշինյանը նման իրավիճակը կարգավորելու համար պետք է հրաժարական տան։ Լուծումն այն է, որ ձևավորվի ժամանակավոր անցումային կառավարություն՝ ո՛չ ռևանշիստական հակաժողովրդական կոռուպիցոն ուժերից, ո՛չ էլ իշխող կուսակցությունից ու իր դաշնակիցներից, այլ չեզոք ուժերից։Մեր տեսալականն այն է, որ 3 ամսվա ընթացքում պետք է անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Գտնում ենք, որ այսօր քաղաքացիների կողմից դրսևորվող զսպվածությունն ու չեզոքությունը ՝ իշխանության ներսում տեղի ունեցող այս ճգնաժամի նկատմամբ ճիշտ քաղաքական դիրքորոշում է, որովհետև այսօր ամեն մի կողմը փորձում է ժողովրդի գործոնն օգտագործել իր պատասխանատվությունից խուսափելու ծրագիրն իրականացնելու համար։ Իրականում քաղաքական իշխանություններն ունեն իրենց պատասխանատվության բաժինը՝ դա վերաբերում է  քաղաքական հարցերին, թե ինչո՞ւ սկսվեց պատերազմը, ինչու՞ չճանաչեցին Արցախի Հանրապետությունը, ինչու՞ գնացին Ռուսաստանի ու Ադրբեջանի հետ եռակողմ համաձայնագրի ու մերժեցին միջազգային հանրության ու Մինսկի խմբի համանախագահների առաջարկը՝ միջազգային ուժեր տեղակայել անվտանգության գոտում։ Այդ մասով պատասխանատու են քաղաքական մարմինները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Իսկ ռազմական  հարցերի համար, իհարկե պատասխանատու է Գլխավոր շտաբն ու իրեն ենթակա բոլոր այն հրամանատարները, որոնք իրենց պարտականությունները կա՛մ վատ կատարեցին կա՛մ չկատարեցին, ինչի հետևանքով էլ գրանցվեց մեր Զինված Ուժերի պարտությունը։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում
new adriver("adriver_banner_525093214", {sid:216038, bt:52, bn:28});