Friday, 29 03 2024
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար

Զոհեր, որոնց չես գտնի ոչ մի ցուցակում

Բժիշկ Վահե Տեր-Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Զոհեր, որոնց չես գտնի ոչ մի ցուցակում…

Պատերազմի ավարտից մի քանի օր անց կլինիկայում ընդունեցի երկու երեխաների մայր, արցախցի երիտասարդ մի կնոջ։ Հետազոտության ժամանակ պարզվեց հղի էր։ Առաջին պահին բոլորս ահավոր ուրախացանք, այդքան մահերի մեջ՝ մի փոքրիկ լույս։ Վայրկյաններ անց կնոջ արցունքներն ու ամուսնու զոհվելու պատմությունը վերադարձրին մեզ դաժան իրականությանը։ Արցունքների արանքից ասաց՝ չեմ պահելու, էն երկուսին դեռ պիտի մեծացնեմ….

Փորձեցինք համոզել, որ ամեն ինչ լավ է լինելու, որ հարազատները կօգնեն։ Պարզվեց եղբայրն էլ է զոհվել ու օգնող չունի։ Կորցրել է տունն ու աշխատանքը ու հիմա միայն մտածում է երկու երեխաներին մեծացնելու մասին։

Ուրբաթ էր, խնդրեցի չշտապել, գոնե մինչև երկուշաբթի մտածել։ Խոստացա, որ անպայման կօգնենք, աշխատանքով կապահովենք, միայն թե հղիությունը չընդհատի… Անցա անգամ թույլատրելիի սահմանն ու ասացի, որ եթե ընդհատի հղիությունը՝ կստացվի, որ թուրքը սպանեց ոչ միայն իր ամուսնուն ու եղբորը, այլ նաև այս չծնված փոքրիկին…

Շաբաթ–կիրակին ապրեցի հույսով, որ պատերազմն ավարտվել է, որ էլ զոհեր չեն լինելու ու որ բոլորն ապրելու են։ Ցավոք, երկուշաբթի արցախցի կինը նույն արցունքոտ աչքերով հայտնեց այն որոշումը, որից այդքան վախենում էի։ Պարզվեց պատերազմը չի ավարտվել, թեև այս փոքրիկ զոհի մասին տվյալները ոչ ոք երբեք չի գտնի պաշտոնական վիճակագրությունում…

Հ.Գ.

Երեք ամիս անց, Բաղրամյան փողոց, խորոված, անիմաստ ու դաժան բեմադրություն, աղբ ու անհասկանելի ժպիտներ…

Ախր պատերազմը դեռ չի ավարտվել…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում