Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Բանակի արդիականացումը պետք է բազմակողմանի լինի, միայն Ռուսաստանից կախվածությունը կբերի նույն արդյունքին

Հայաստանը բանակում բարեփոխումներ կիրականացնի Ղարաբաղում ռազմական գործողություններից հետո, կօպտիմալացնի բանակի թվաքանակը, կանցնի սպառազինության ու ռազմական տեխնիկայի նոր տեսակների։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։ «Հայաստանում ռազմական բարեփոխումները ոչ միայն ծրագրվում են, այլ նաև անցկացվում են, ընդ որում, այս գործընթացին ամենայն անմիջականորեն ներգրավված են մեր ռուս գործընկերները»,- ասել է Հարությունյանը։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց քաղաքագետ, «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի անդամ Ռոբերտ Ղևոնդյանի հետ։

– Պարոն Ղևոնդյան, պատերազմի արդյունքներն արդյոք ցույց չտվեցի՞ն, որ պարտվել է նաև ռուսական ռազմական մտածողությունը։ Մենք հիմա կարո՞ղ ենք նորից Ռուսաստանի վրա հույս դնել՝ մեր բանակն արդիականացնելու հարցում։

Ես չեմ կիսում այն տեսակետը, թե սա Ռուսաստանի ռազմական մտածողության պարտությունն էր։ Ավելի շատ՝ Ռուսաստանի հետ Հայաստանի պաշտպանության համակարգը ամբողջությամբ կապելու պարտությունն էր։ Այսինքն՝ ոչ թե ռուսները պարտվեցին, այլ մենք պարտվեցինք, որովհետև կապված էինք ռուսների հետ։ Սա առաջին հերթին նշանակում է, որ բանակի արդիականացումը պետք  է բազմակողմանի լինի։ Միայն Ռուսաստանից կախվածությունը կբերի նրան, ինչին արդեն մի անգամ բերել է։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք ռուսական գործոնը պե՞տք է օգտագործել բանակի արդիականացման հարցում, ապա իհարկե պետք է օգտագործել։ Այստեղ երկու կարծիք լինել չի կարող։ Բայց չի կարող լինել ամբողջապես անվտանգության համակարգը կամ բանակը կազմավորելու հիմքը։ Պետք է լինի ուղղություններից ընդամենը մեկը։ Պետք է դիտարկենք բոլոր այն ուղղությունները, որտեղ ռուսական կողմը կարող է մեզ առաջարկել նորագույն տեխնոլոգիաներ, նորագույն հնարավորություններ, ու պետք է համեմատության մեջ դիտարկենք տարբեր այլ տեխնոլոգիաների ու մոտեցումների հետ  ու ընտրենք լավագույնը Հայաստանի բանակի համար։ Ակնհայտ է, որ բանակի այն մոտեցումը, որն ամբողջապես կապված էր Ռուսաստանի հետ, պարտություն կրեց։

– Ձեր կարծիքով՝ Հայաստանում դրանից արե՞լ են հետևություններ։

– Ես չեմ տեսնում, որ արվել են հետևություններ։ Բայց իմ տեսնելը բավականին սուբյեկտիվ է, որովհետև բանակի զարգացումն ու արդիականացումը  չպետք է լինի բաց ու հասանելի առաջին հերթին հանրության համար։ Բավականին շատ են թե՛ ներքին և թե՛ արտաքին թշնամիները, որոնք կարող են օգտվել այդ բաց հասանելի տեղեկություններից։ Հույս ունենանք, որ իրականում գնում է այնպիսի գործընթաց, որի մասին մենք տեղյակ  չենք, բայց որի տրամաբանությունը համապատասխանում է բազմակողմանիության իմ նշած չափանիշներին։

– Կարծում եք՝ հնարավո՞ր է Ռուսաստանից այսպիսի կախվածության պայմաններում Հայաստանը փորձի, օրինակ,  զինատեսակներ գնել այլ պետություններից ևս։

– Պետք է նշեմ, որ կախվածությունն այնքան էլ ճակատագրական չէ։ Մենք տեսել ենք բավականին շատ օրինակներ, երբ Հայաստանը տարբեր երկրներից զինատեսակներ է  ձեռք բերել։ Վերջինը Հնդկաստանից ռադիոլոկացիոն կայանների ձեռք բերումն էր, որը առաջարկում էին նաև ռուսները, բայց Հայաստանը հրաժարվեց ու ձեռք բերեց Հնդկաստանից։ Օրինակներ էլի կան։ Նույնիսկ քաղաքական կամքի խնդիր չէ։ Ընդամենը պետք են մասնագիտական ունակություններ, աշխատելու ցանկություն ու կամք՝ գտնելու տարբեր առաջարկներ, համեմատելու դրանք, հաշվարկելու, թե դրանցից որն է այս պահին Հայաստանի համար անհրաժեշտ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում