Sunday, 21 07 2024
ԵՄ մի շարք երկրներ Թուրքիայում անօդաչու թռչող սարքեր են պատվիրել
Շրջադարձ Միացյալ Նահանգներում. Բայդենը հեռանում է:
22:40
Ջո Բայդենը հայտարարել է, որ լիովին աջակցում է փոխնախագահ Քամալա Հարիսին
Իրանի դեսպանի հայտարարությունը ուղիղ պատասխան էր Ադրբեջանին. նոր բաղադրիչ է ավելացել
Բայդենը հայտարարել է, որ դուրս է գալիս նախագահական մրցապայքարից
Բաքուն Միրզոյանին հրավիրել է COP29. ըստ երևույթին՝ մտադիր է ինչ-որ փաստաթուղթ նախաստորագրել
Մեր իրական պարտնյորը Իրանն է մնալու. ԱՄՆ-ում ամենայն հավանականությամբ իշխանությունը կփոխվի
21:45
Իլոն Մասկն առաջարկել է բազա ստեղծել Լուսնի վրա
21:30
Նեթանյահուն կհանդիպի Բայդենի հետ
Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենա է շրջվել, տուժել է երեք մարդ
Հիքմեթ Հաջիեւի նոու-հաուն. «ծուղակ», թե՞ «հնարավորություն»
Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել
Վերանայվում են Երևանում վարձակալությամբ տրամադրված ու անխնամ մնացած այգիների պայմանագրերը
20:15
Շահագործման է հանձնվել Չինաստան-Իրան-Եվրոպա երկաթուղային միջանցքի առաջին հերթը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով
19:30
Թրամփը նոր հայտարարություն է արել Ուկրաինայի վերաբերյալ
19:15
Անապայում շոգի պատճառով մոտ 1,5 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության
Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը
Հաջիև. «Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է Բաքվում անցկացվելիք COP29-ի համաժողովին»
«Պետք է պատրաստ լինեք դիմագրավելու ապագայի բոլոր մարտահրավերները». Հայրապետյան
18:15
Թրամփն ունի ուժ և քաջություն՝ փրկելու Ուկրաինան․ Բորիս Ջոնսոն
Մերժել Ալիեւի «ականների պահանջվածությունը». որտե՞ղ է կոդավորվում իրական Հայաստանը
Փրկարարներն ապամոնտաժել են ապակու վնասված հատվածը
Մեր տարածաշրջանը դառնում է խիստ միայնակ. այլևս չկա արտաքին ուժ՝ ունակ ուղղորդելու այն
«Ալավերդին ու նրա շրջակայքը հայ ժողովրդի պատմության քարակերտ մատյանն են»
Քաղաքական իմպոտենցիա է դրսևորում իշխանությունը. մեզ խաբել են
Պետք է հետեւել Ալիեւի օրինակին
Դեսպանը մասնակցել է Կիպրոսի հյուսիսային մասի օկուպացիայի 50-ամյա տարելիցի առիթով մատուցված պատարագին
16:30
Ուկրաինայի բնակչությունը 2100թ. կարող է հասնել 15 մլն-ի

Ժողովրդի հետ բաց խոսելու ժամանակն է․ պետք է ոչ թե մերժենք Նիկոլին, ինչպես Սերժին, այլ համակարգը

Շատ է խոսվում, որ պետության դեմ դուրս գալը դավաճանություն է, և ավելի մեծ դավաճանություն է, երբ դա անում է բանակը՝ անկախ նրանից, թե ով է իշխանության ղեկին։

Բանակն ու պետությունը չեն կարո՞ղ տարբեր բարիկադներում լինել․ «Առաջին լրատվական»-ի հարցին «Ազգային ժողովրդավարական բևեռի» ներկայացուցիչ Գարեգին Չուգասզյանը պատասխանեց․ «Նախ ասեմ, որ իրավիճակը տարբեր կերպ են մեկնաբանվում իշխող ուժի և հասարակության այլ քաղաքական ուժերի կողմից, ինչպես նաև տարբեր քաղաքական վերլուծաբաններ Հայաստանում և Հայաստանից դուրս տարբեր կերպ են մեկնաբանում։ Նիկոլ Փաշինյանի կողմից արված այն հայտարարությունը, թե իբրև Հայաստանում ռազմական հեղաշրջման փորձ է արվում, նրա տեսակետն է՝ գուցե նաև իշխող ուժի տեսակետն է։ Մենք, որպես «Ազգային ժողովրդավարական բևեռ» չենք կիսում այդ տեսակետը։ Մենք երեկ հայտարարել էինք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին կողմ էին արտահայտվել հասարակության լայն շերտեր, հիմա արդեն բանակի ղեկավարությունն էլ է այդ կարծիքն արտահայտել։ Սա խոսում է այն մասին, որ Հայաստանում քաղաքական փակուղի գոյություն ունի, և խոսել այն մասին, որ ռազմական հեղաշրջում է, շատ մեծ չափազանցություն է։ Ռազմական հեղաշրջման ժամանակ տանկեր են հանում փողոց, ձերբակալություններ են անում և այլն։ Հայաստանում այդպիսի երևույթ չկա։

Ինչպես նկատել եք, Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի խոսնակը հարցին՝ արդյո՞ք Հայաստանում ռազմական հեղաշրջման փորձ է, համեմատելով Բիրմայի հետ, ասել է, որ ոչ, նման իրավիճակ չկա։ Նա միայն նշել է, որ Հայաստանում պետք է քաղաքական երկխոսության ելքեր գտնել։ Բայց դրա մասին նաև մենք ենք խոսում։ Այո, Հայաստանում ներքաղաքական ճգնաժամ է, և դա պետք է լուծել ազգային համերաշխության կամ անցումային կառավարություն ստեղծելով»։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում