Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Բանակի ներգրավվածությունը քաղաքական պրոցեսներին անթույլատրելի է. պետք է հստակ գնահատական տալ ԳՇ-ի հակասահմանադրական քայլերին

Հայաստանի իրավապաշտպանները դատապարտում են Զինված ուժերի ներգրավվածությունը քաղաքական գործընթացներին։ Նրանք ընդգծում են՝ ՀՀ Սահմանադրությունը հստակ ամրագրում է, որ ԶՈՒ-ն ապաքաղաքական մարմին է, և անթույլատրելի են վերջին օրերի զարգացումները։ ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածը սահմանում է, որ  Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում է չեզոքություն և քաղաքացիական վերահսկողության ներքո է։

«Մենք ունենք Սահմանադրություն և օրենքներ, որոնք բացառում են Զինված ուժերի քաղաքական մասնակցությունը որևէ իրադարձության։ Շատ ափսոսում եմ, որ հետպատերազմյան այս աղետալի իրավիճակում բանակը կամ որոշ հրամանատարներ ու գեներալներ հրաժարվում են կանգնել պետության կողքին։ Նրանք պետք է կանգնեին պետության կողքին՝ ամրացնելու պետությունը, և ափսոսում եմ, որ բանակը, ավելի ճիշտ՝ այդ բարձրաստիճան զինվորականները միանում են հրապարակում հավաքվածներին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

Իրավապաշտպանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը, միևնույն է, հեռանալու է, և այս ձևով չէ, որ պետք է նա գնա։ «Նման ուլտիմատումները չէ, որ պետք է նրան ստիպեն հեռանալ։ Աշխատանքով, այլ ճանապարհներով է պետք հասնել նրա հեռացմանը, ոչ թե նման կերպ՝ բանակը ներգրավելով։ Դա անթույլատրելի է»,- ասաց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով հարցին՝ պատասխանատվություն պե՞տք է լինի քաղաքական պրոցեսներում ներգրավված զինվորականների նկատմամբ, իրավապաշտպանը պատասխանեց. «Դա դժվար հարց է։ Կրկին պետք է  առաջնահերթ լինի այն ծանր իրավիճակը, որում հիմա մեր երկիրն է։ Եվ հետո՝ բազմաթիվ քրեական գործեր կան արդեն հարուցված, բայց դրանք մինչև այսօր ելք չունեն։ Ես չեմ կարծում, որ հիմա այս  իրավիճակում արժի նրանց նկատմամբ քրեական հետապնդում սկսել։ Ես կարծում եմ, որ պետք է խոսել, քննարկել երկուստեք սխալները, խորհրդակցել՝ հանուն մեր հանրապետության։ Լարվածությունը ոչ մի լավ բանի չի հանգեցնի»։

Փաստաբան Լուսինե Հակոբյանը ևս հիշեցնում է Սահմանադրության համապատասխան հոդվածը՝ Զինված ուժերի ապաքաղաքական լինելու վերաբերյալ։ Հակոբյանը նաև կարծում է, որ պետք է հստակ գնահատական տալ ԶՈՒ շտաբի մի խումբ զինվորականների շատ հստակ հակասահմանադրական քայլերին։ Հակառակ դեպքում հավանականությունը մեծ է, որ զինված ուժերը մյուս իշխանության օրոք համարեն, որ նման քայլերով հարց են լուծում, ու հաջորդ իշխանության օրոք ևս ինչ-որ մի զինվորականի պաշտոնանկությունից հետո ժողովրդի կողմից ընտրված վարչապետի հրաժարականը պահանջեն։

«Երբ Թրամփի կողմնակիցները մտան Կապիտոլիումի շենք, բոլոր ուժերը, այդ թվում՝ Ամերիկայի Հանրապետական կուսակցությունը, խստիվ դատապարտեցին Թրամփին այդ արկածախնդրության համար: Եվ որևէ մեկը չպահանջեց արտահերթ ընտրություններ: Որովհետև նման նախադեպի ստեղծումն իսկ աններելի է: Այսօր Զինված ուժերի շտաբի մի խումբ զինվորականների շատ հստակ հակասահմանադրական քայլերին հստակ գնահատական տալու փոխարեն՝ մենք պահանջում ենք արտահերթ ընտրություններ: Ինչո՞ւ»,- զարմացած հարցնում է Հակոբյանը։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի խոսքով՝ այն, որ Փաշինյանը և իր թիմը պետք է հեռանան՝ կասկածից վեր է, բայց ոչ հեղաշրջման ճանապարհով, քանի որ Հայաստանում դրա համար գոյություն ունի իշխանափոխության սահմանադրական ճանապարհ: «Փաշինյանը և իր թիմը չեն կարող մնալ իշխանության։ Թեկուզ միայն այն պատճառով, որ ի վիճակի չեն պաշտպանելու Հայաստանի շահը դրսում։ Պարտությունը և կապիտուլյացիոն հայտարարության ստորագրումը զրկել են նրանց այդ հնարավորությունից։ Եթե ավելացնենք նաև այն հանգամանքը, որ 2018-ի մայիսից հետո եղած զարգացումները վկայում են այն մասին, որ այս ուժը ոչ թե հեղափոխական ծրագիր իրականացնելու, այլ միայն ու միայն իշխանազավթման նպատակ է ունեցել, էլ ավելի ամբողջական են դառնում նրանց հեռացման պահանջն ու անհրաժեշտությունը։ Երկրի ճակատագրով մտահոգ ցանկացած մեկի համար պարզ է՝ այս կառավարությունը և այս պառլամենտը անելիք այլևս չունեն։ Բայց սա չի նշանակում, թե նրանք պետք է հեռանան փողոցի ճնշման տակ՝ հեղաշրջման ճանապարհով, ինչ-ինչ երևացող կամ չերևացող ուժերի պահանջով՝ լինեն դրանք զինվորականներ, թե ոչ զինվորականներ»,- ասաց Հարությունյանը:

Նա ընդգծեց. «Հայաստանում գոյություն ունի իշխանափոխության սահմանադրական ճանապարհ։ Գործող իշխանությունները պետք է արդեն հայտարարած լինեին ապագա արտահերթ ընտրությունների օրը։ Պարզ է՝ նրանք ցանկանում են օր ավելի ձգել իրենց իշխանությունը, բայց երեկվա զարգացումները հուշում են՝ ձգելը լավ հանգուցալուծման չի բերելու։ Պետք է արտահերթ ընտրությունների օր հայտարարվի»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում