ԱՄՆ զինված ուժերի կողմից Սիրիայում իրանամետ ուժերի վրա ավիահարված հասցնելուց հետո ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դիմել է Իրանին՝ Թեհրանին խորհուրդ տալով «զգույշ լինել»:
ԱՄՆ նախագահը խոսել է այն մասին, թե ինչպիսի ազդանշան է ցանկացել ուղարկել Իրանին՝ ավիահարված հասցնելով ՍԱՀ- ին:
«Դուք չեք կարող անպատիժ գործել: Զգույշ եղեք», – ընդգծել է ամերիկացի առաջնորդը:
Միևնույն ժամանակ, Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին հայտարարել է, որ ԱՄՆ-ը բաց է Իրանի հետ դիվանագիտական բանակցությունների և խորհրդակցությունների համար:
Թեհրանը Սիրիայի դեմ ԱՄՆ հարվածը միջազգային իրավունքի խախտում է որակել: