Ռուսաստանը փետրվարին կրճատել է նավթի արդյունահանումը օրական շուրջ 77 հազար բարելով։ Դա տեղի ունեցել, չնայած այն հանգամանքին, որ հունվարին OPEC + երկրները համաձայնեցրել էին դրա ավելացման պայմանները փետրվար և մարտ ամիսների համար: Այդ ժամանակ դաշինքը թույլ տվեց Ռուսաստանի Դաշնությանը նավթի արդյունահանումն ավելացնել օրական 65 հազ. բարելով։
Ինչպես հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի էներգետիկայի նախարարության մասնաճյուղի Վառելիքաէներգետիկ համալիրի (CDU TEK) կենտրոնական դիսպետչերական գրասենյակի տվյալները, փետրվարի 1-ից 25-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի Դաշնության միջին արդյունահանումը կազմել է օրական 1,38 միլիոն տոննա նավթ և կոնդենսատ (մոտավորապես 10.09 մլն բարել օրական):
Գործակալությունը նշում է, որ այս ամիս երկրում արդյունահանումը կրճատվել է օրական շուրջ 77 հազար բարելով։