«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները հանդես են եկել համատեղ նախաձեռնությամբ՝ խորհրդարան ներկայացնելով ռազմական դրության վերացման վերաբերյալ ԱԺ որոշման նախագիծ:
Ռազմական դրության վերացումը պատգամավորները հիմնավորում են նախորդ տարվա նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությամբ, որով Հայաստանը և Ադրբեջանը համաձայնվում են դադարեցնել ռազմական գործողությունները, և շփման գծի երկայնքով տեղակայվում են ռուսական խաղաղապահ զորքեր: Ռազմական դրությունը հայտարարվել էր սեպտեմբերի 27-ին և գործում է մինչև օրս»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: