Սիրիայում ԱՄՆ ավիահարվածները նպատակ ունեն ցույց տալ, որ նախագահ Ջո Բայդենը պաշտպանելու է ամերիկացիներին, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, նրա խոսքերը մեջբերում է Reuters-ը:
Տարածաշրջանում ԱՄՆ-ի հետագա գործողությունները կրելու են խորհրդատվական բնույթ և ուղղված են լինելու Սիրիայում լարվածության թուլացմանը, ընդգծել է ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն ավիահարված է հասցրել Սիրիայում գտնվող Իրանի զինված ուժերի օբյեկտներին: Այս որոշումը հաստատվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից: Պենտագոնը հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ հարվածը պատասխան է Իրաքում ամերիկյան օբյեկտների վրա վերջերս իրականացված գրոհներին:
Մոսկվան դատապարտել է ԱՄՆ-ի օդային հարվածը Սիրիային և կոչ արել Վաշինգտոնին հարգել պետության ինքնիշխանությունը: