ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ ռուսաստանցի զինծառայողներին ամերիկյան կողմը Սիրիային հասցվելիք ավիահարվածի մասին նախազգուշացրել է այն սկսելուց չորս-հինգ րոպե առաջ: ՌԴ ԱԳ նախարարը շեշտել է, որ «նման ծանուցումը ոչինչ չի տալիս, երբ բառացիորեն արդեն հարված է հասցվում»:
Լավրովը նաև ասել է, որ Մոսկվան մտադիր է ամերիկացի գործընկերներից ուղղակիորեն հետաքրքրվել Սիրիայում նրանց մշտական ներկայության ծրագրերի մասին: