Sunday, 18 04 2021
00:00
Թագավորական ընտանիքի անդամները սառն են դիմավորել արքայազն Հարիին
23:45
Իսրայելն ու Հունաստանը խոշորագույն պաշտպանական պայմանագիր են կնքել
23:30
Վիկտորիա Բեքհեմն իր ծննդյան օրը նշել է Մայամիում՝ Քիմ Քարդաշյանի հետ
23:15
Իրանում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
23:00
Բիթքոինի գինը նվազել է գրեթե 11%-ով
ՌԴ ԱԳՆ-ն անհեթեթություն է համարել չեխական Վրբետիցայում պայթյունին Ռուսաստանի առնչության մասին հայտարարությունները
Խոշոր վթար Լոռիում. 3 մեքենաների բախման հետևանքով կա 8 վիրավոր, այդ թվում՝ երեխա
22:15
Եղիսաբեթ II-ը ամուսնու դագաղի վրա մանկության մականունով ստորագրված նամակ է թողել
22:00
Սյունիքի հարցով Իրանի հետ կա շահերի հստակ համընկնում. Թեհրանի հետ կարելի է խոսել նաև ռազմագերիների հարցով
Չեխիայի դեսպանին կանչել են ՌԴ ԱԳՆ
Ընդդիմությունը կեղտն ու մաղձը այլ տեղ պիտի թափի, այս իրավիճակը լավ տեղ չի տանում․ Վլադիմիր Առաքելյան
21:30
Մակրոնը հրաժարվել է ռուսական պատվաստանյութ պատվիրել
Միայն մեծ նպատակներն այսօր մեր հասարակությանն ավելի լավը կդարձնեն․ Գոռ Հարությունյան
«Մենք պիդ կանգնինք». Նոր երգ և տեսահոլովակ
Իտալական ընկերությունը հերքել է մասնակցությունն Ադրբեջանի նախագծին. Վենետիկում ՀՀ պատվո հյուպատոսություն
Երևանում շղթայական ավտովթար է տեղի ունեցել. վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց
20:15
ԱՄՆ-ը կապ չունի Բելառուսում հեղաշրջման հետ կապված որևէ դավադրության հետ. Պետդեպ
20:00
Եգիպտոսում ուղևորատար գնացքը դուրս է եկել գծերից. կան զոհեր
Մահացել է Ֆրանսիայի Հայ վետերանների և դիմադրության մարտիկների ազգային ասոցիացիայի դրոշակակիր Աշոտ Շմավոնյանը
Մոսկվայի գլխավոր մանկաբույժն անվանել է խաղալիքների ամենավտանգավոր մասերը
ԱԱԾ-ն հերքում է «Ամերիաբանկի» խորհրդի նախագահին բերման ենթարկելու և հարցաքննելու լուրը
19:00
ԱՄՆ-ը հայտնել է, թե քանի զինվորական կմնա Աֆղանստանում սեպտեմբերի 11-ից հետո
Հայաստանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, եղանակը կտաքանա 8-10 աստիճանով
18:30
Ֆրանսիան կարանտին է սահմանել չորս երկրներից ժամանողների համար
18:15
Բրիտանական նավատորմի նավերը կմտնեն Սև ծով
Մեր գեներալները հացթուխ ու կոշկակար են․ եթե ես լինեի վարչապետ, վաղուց առաջարկել էի պագոնները պոկել
Պատրաստվել հաղթանակի՝ քիչ խոսելով պատերազմի մասին
17:50
Արքայազններ Հարին և Ուիլյամը միասին զբոսնել են պապի հուղարկավորությունից հետո
Ալիևը ձգտում էր վերադարձնել ողջ Ղարաբաղը ու ստորագրել վերջնական փաստաթուղթ և, քանի որ դա տեղի չունեցավ, անցնում է հակահարձակման
Մարսի վրա ուղղաթիռի առաջին թռիչքը նախատեսված է ապրիլի 19-ին

ՀՀ ՄԻՊ-ը խիստ դատապարտել է Բաղրամյան պողոտայի հավաքի ժամանակ մահապատժի բեմականացված ցուցադրումը

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մի շարք դիրքորոշումներ է հայտնել երկրում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ՝ նշելով, որ խիստ դատապարտելի է փետրվարի 26-ին Երևանի Բաղրամյան պողոտայում անցկացվող հավաքի ժամանակ մահապատժի բեմականացված ցուցադրումը: Այս մասին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից։

«Առավել ևս դատապարտելի է, որ բեմականացումը ցուցադրվել է զանգվածային հավաքի ժամանակ ու այն էլ այն պայմաններում, որ հավաքը հեռարձակվել է զանգվածային լրատվության միջոցների ուղիղ եթերներով՝ թիրախում ունենալով լայն հանրությանը, այդ թվում՝ ակնհայտ է, որ դա լայն հասանելիություն էր ունենալու նաև երեխաների համար»,- հայտարարությամբ նշել է ՄԻՊ-ը՝ հավելելով, որ

հավաքի կազմակերպիչները պարտավոր էին նկատի ունենալ, որ նման երևույթներն ակնհայտ են ասոցացվում բռնության հետ, ստեղծում են բռնությունն արդարացնելու տպավորություն և ակնհայտորեն չեն բխում հավաքի խաղաղ նպատակներից ու առարկայից, ուստի չեն կարող որէև պարագայում թույլատրելի լինել, այն էլ այս լարված օրերին ու միայն նպաստում են լարվածության աճին (կոնկրետ սույն հայտարարության նպատակը ստեղծագործության ազատության սահմանների քննարկումը չէ):

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի հայտարարությունը ներկայացվում է ամբողջությամբ։

Մարդու իրավունքներն ու ազատությունները կարող են երաշխավորված լինել միայն ժողովրդավարության պայմաններում:

Ժողովրդավարությունն ու մարդու իրավունքների համակարգն են ընկած նաև երկրի անվտանգության հիմքում:

Ժողովրդավարական գործընթացներն են, որ ապահովում են անհանդուրժողականության բացառում, զսպում են լարվածությունը և երաշխավորում են իրադարձությունների զարգացումը համերաշխության պայմաններում:

Այս օրերին առավել ևս չպետք է որևէ պարագայում թույլ տալ, որպեսզի տեղի ունենան ծայրահեղական բնույթ ունեցող զարգացումներ:

Ուստի, ժողովրդավարական բոլոր հաստատություններն այս օրերին պետք է լինեն ակտիվ, պետք է բացառվի նրանց որևէ պասիվություն կամ առավել ևս անգործություն:

Մեր երկրի Սահմանադրության 2-րդ հոդվածն ամրագրում է, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:

Սա անմիջական ժողովրդավարության հիմնարար իրավական ամրագրում է:

Սահմանադրության նույն հոդվածը սահմանում է, որ ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:

Սա նշանակում է, որ Սահմանադրությունը հռչակել է ներկայացուցչական ժողովրդավարությունը՝ որպես հիմնարար սկզբունքը:

Ներկայացուցչական ժողովրդավարության հիմքերից է պառլամենտարիզմը, խորհրդարանը երկրում՝ մանավանդ խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրում:

Հատկապես պետք է նկատի ունենալ խորհրդարանի անփոխարինելի դերը բարդ ու ճգնաժամային իրավիճակներում՝ լինելով հավասարակշռող ու զսպող, առկա ելքերից լուծումներ ապահովող հաստատություն:

Մտահոգիչ է, որ արդեն մի քանի օր է խորհրդարանում ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնած նիստերը չեն կայանում, օրակարգային արդիական հարցերը քննարկման չեն արժանանում: Ամեն դեպքում, հանրության համար դրանք չունեն տեսանելիություն:

Ժողովրդավարական հաստատությունների ու առաջին հերթին խորհրդարանի պասիվությունը բացասական է ազդում իրավիճակի խաղաղ հանգուցալուծման վրա:

Դա ստիպում է, իրադարձությունների զարգացումը մղում է ժողովրդավարական հաստատություններից դուրս, ինչն էլ իր հերթին կարող է մեծացնել լարվածությունը:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իրականացնում է նաև վերջին օրերի թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության կազմակերպմամբ հավաքների դիտարկումներ:

Նախ, հարկ ենք համարում արձանագրել, որ խաղաղ հավաքների ազատությունը երաշխավորված է ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններով:

Խաղաղ հավաքների ազատության նպատակներից է ապահովել հանրային քննարկման հարթակ և բողոքի բաց արտահայտման հնարավորություն, հատկապես եթե տեղի է ունենում հանրային նշանակության այնպիսի իրադարձություն, որին հասարակությունը անհրաժեշտ է համարում հրատապ արձագանքել:

Հատուկ եմ ընդգծում, որ խաղաղ հավաքների ազատության լիարժեք ու անվտանգ իրականացումը երաշխավորելը պետության պոզիտիվ պարտավորությունն է:

Այս ամենով հանդերձ, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է անթույլատրելի երևույթներ՝ վիրավորանքի ու ատելության խոսքի բարձր ծավալ: Այս վիճակն անգամ առավել բարձր ծավալով նկատվում է սոցիալական ցանցերում:

Սա խիստ մտահոգիչ է նախևառաջ այն առումով, որ հասարակությանը տանում է բևեռացման ու մոտեցումների ռադիկալացման:

Մասնավորապես, վիրավորական ու անհանդուրժողականությունը խորացնող արտահայտություններ են արձանագրվել քաղաքական իշխանությանն աջակցող հավաքի ու երթի ժամանակ, մասնավորապես՝ դրանց մասնակիցների կողմից՝ ուղղված ընդդիմության կազմակերպած հավաքի մասնակիցներին:

Նույն անթույլատրելի երևույթներն արձանագրվել են նաև ընդդիմության հավաքների ու երթերի ընթացքում թե՛ մասնակիցների, թե՛ որոշ ելույթ ունեցողների կամ կազմակերպիչների կողմից գործածվող՝ վիրավորանքի ու անհանդուրժողականությունն ավելացնող անթույլատրելի բառապաշար ու գործողություններ:

Այս առումով, խիստ դատապարտելի է այսօր Երևանի Բաղրամյան պողոտայում անցկացվող հավաքի ժամանակ մահապատժի բեմականացված ցուցադրումը:

Առավել ևս դատապարտելի է, որ բեմականացումը ցուցադրվել է զանգվածային հավաքի ժամանակ ու այն էլ այն պայմաններում, որ հավաքը հեռարձակվել է զանգվածային լրատվության միջոցների ուղիղ եթերներով՝ թիրախում ունենալով լայն հանրությանը, այդ թվում՝ ակնհայտ է, որ դա լայն հասանելիություն էր ունենալու նաև երեխաների համար:

Հավաքի կազմակերպիչները պարտավոր էին նկատի ունենալ, որ նման երևույթներն ակնհայտ են ասոցացվում բռնության հետ, ստեղծում են բռնությունն արդարացնելու տպավորություն և ակնհայտորեն չեն բխում հավաքի խաղաղ նպատակներից ու առարկայից, ուստի չեն կարող որէև պարագայում թույլատրելի լինել, այն էլ այս լարված օրերին ու միայն նպաստում են լարվածության աճին (կոնկրետ սույն հայտարարության նպատակը ստեղծագործության ազատության սահմանների քննարկումը չէ):

Ուստի, հավաքների կազմակերպիչներն՝ անկախ նրանից իշխանության, թե ընդդիմության կազմակերպմամբ են, պարտավոր են ցուցաբերել առավելագույն զգոնություն, դրսևորել զսպվածություն, ամեն ինչ անել, որպեսզի ապահովվի հավաքի խաղաղ բնույթը և բացառվի որևէ տեսակի լարվածության տանող երևույթ:

Պետք է նկատի ունենալ, որ առանց այն էլ երկիրը գտնվում է հետպատերազմական բարդ շրջանում, իսկ հասարակությունը՝ հասկանալիորեն էմոցիոնալ լարված վիճակում:

Մեր երկրում բոլոր գործընթացները պետք է ընթանան բացառապես ՀՀ Սահմանադրությամբ ու օրենքներով նախատեսված ժողովրդավարական ճանապարհով՝ մարդու իրավունքների նկատմամբ բացառիկ հարգանքի ու համերաշխության պայմաններում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում
new adriver("adriver_banner_525093214", {sid:216038, bt:52, bn:28});