Thursday, 25 04 2024
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին

Անիշխանությո՞ւն, թե՞ սադրանք հայ-ամերիկյան հարաբերության դեմ

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հայտնել է, որ հորդորում է Հայաստանի կառավարությանը ներկայացնել ամերիկյան արտադրության «Բոինգ-737» օդանավի գտնվելու վայրի մասին ստույգ տեղեկություն: Պատմությունը ծագեց օրերս, երբ Նիկոլ Փաշինյանի ավիացիայի հարցերի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան գրառումով հայտնեց, թե առևանգվել է հայկական օդանավ, որը Տալինից պետք է մեկներ Միացյալ Էմիրություններ, սակայն շեղվել է և հանգրվանել Թեհրանում: Հակոբ Ճաղարյանը հայտարարում է, որ այդ մասին տեղեկացել է Էմիրությունների գործընկերներից, իսկ օդանավի երթուղուց շեղումը արտառոց դեպք է ավիացիայի համար և դիտարկվում է ընդհուպ առևանգում: Ընդ որում, հարցն այն է, որ խոսքը վերաբերում է հայկական գրանցում ունեցող «Բոինգ»-ին: Հետո պարզվեց, որ խոսքը «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ընկերությանը պատկանող օդանավի մասին է: Այս պատմության ամենաինտրիգային կամ խնդրահարույց մասը լոկ երթուղուց շեղվելու հանգամանքը չէ, այլ այն, որ Հայաստանում գրանցված ամերիկյան արտադրության «Բոինգը» հայտնվել է Թեհրանում՝ այն դեպքում, երբ այդ առնչությամբ կա ԱՄՆ պատժամիջոցի հարց: ԱՄՆ-ն արգելք է դրել ամերիկյան տեխնոլոգիաների՝ Իրան արտահանման վրա: Եվ, եթե դա, այսպես ասած, պաշտոնական արտահանում չէ, դրանից խնդրի էությունը չի փոխվում՝ կա փաստ, և սա առաջացնում է ռիսկեր առաջին հերթին հայ-ամերիկյան հարաբերության համար: Առայժմ պետական արձագանքը ոչ թե չեզոքացնում է այդ ռիսկերը, այլ նվազագույնը պահպանում դրանք: Քաղավիացիայի կոմիտեն հայտնել է, որ կատարվում է քննություն:

Ընկերությունը, որին պատկանում է օդանավը, հայտնել է, թե Տալինից պետք է թռչեր Ուկրաինա, բայց հայտնվել է այլ վայրում: Այս բացատրությունների լինելը հավասարազոր է չլինելուն: Բայց իրավիճակն ընդհանրապես հավասարազոր է պետական կառավարում չլինելուն: ԱՄՆ դեսպանության հորդորը, ըստ էության, հարցադրում է հենց այդ մասին՝ Հայաստանում կա՞ կառավարում, որը տիրապետում է այնպիսի նրբություն պարունակող հարցերի, ինչպիսին տվյալ դեպքը, թե՞ Հայաստանում բարձիթողություն է: Ընդ որում, պետք չէ բացառել իհարկե այն, որ օգտվելով Հայաստանում հետպատերազմական սթրեսային թե՛ հոգեբանական, թե՛ քաղաքական, թե՛ նաև պետական կառավարման վիճակից, ինչ-ինչ ուժեր թե՛ անձնական, թե՛ քաղաքական, թե՛ նույնիսկ աշխարհաքաղաքական բնույթի խնդիրներ են փորձում լուծել, տարբեր սաբոտաժների, ոչ ռազմական իմաստով դիվերսիոն բնույթի գործողությունների միջոցով, այդպիսով հարվածի տակ դնելով, օրինակ, հայ-ամերիկյան հարաբերությունը: Բայց դա ոչ թե արդարացնում է կառավարման հնարավոր բացն ու անարդյունավետությունը, այլ էլ ավելի ծանրացնում դրա հնարավոր հետևանքը: Ըստ այդմ, պետք է ոչ միայն սպառիչ պատասխան օդանավի պատմության առումով, այլ ընդհանրապես երաշխավորված գործողություններ ամենատարբեր ուղղություններով տարբեր բնույթի հակապետական սադրանքներ թույլ չտալու կամ դրանք արագ բացահայտելու ուղղությամբ:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում