Thursday, 25 04 2024
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն

Սիրիայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի ավիահարվածը «վախկոտ ագրեսիա և միջազգային իրավունքի խախտում» է անվանել

Դամասկոսը դատապարտում է ԱՄՆ-ի՝ Սիրիայի հարավ-արևելքում հասցրած ավիահարվածը և նախազգուշացնում տարածաշրջանում իրավիճակի հնարավոր սրման մասին: Ինչպես փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը:

«Սիրիան խստորեն դատապարտում է ամերիկյան կողմի դրսևորած վախկոտ ագրեսիան, որն ուղղված է Իրաքի հետ սահմանի մոտ գտնվող Դեր Զոր նահանգի շրջանների դեմ։ Այս հարձակումը հակասում է միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի կանոնադրությանը։ Նախազգուշացնում ենք, որ այդ քայլը կհանգեցնի անցանկալի հետևանքների, որոնք իրենց հերթին տարածաշրջանում իրավիճակի սրում կառաջացնեն»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:

Դամասկոսի կարծիքով՝ Վաշինգտոնի ագրեսիվ գործողությունները բացասական ազդանշան են առ այն, որ Ջո Բայդենի վարչակազմն իր քաղաքականության մեջ կպահպանի ոչ թե միջազգային իրավունքը, այլ «ջունգլիների օրենքը», ինչպես դա արել է նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը:

«Սիրիան պահանջում է, որ Միացյալ Նահանգները փոխի իր ագրեսիվ քաղաքականությունը Սիրիայի Արաբական Հանրապետության նկատմամբ, դադարեցնի ահաբեկչական խմբավորումներին իր բազմաբնույթ աջակցությունը, որոնք հարձակվում են Սիրիայի ու նրա ժողովրդի վրա և դադարեցնի ներդրումներ կատարել այդ խմբերում»,- ասված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ Պետնագոնում հայտարարել էին, որ ավիահարվածի հետևանքով ոչնչացվել են Իրանի կողմից աջակցվող խմբավորումներին պատկանող մի շարք ենթակառուցվածքային օբյեկտներ: Այս քայլը, ինչպես նշել է Պենտագոնը, պատասխան է Իրաքում վերջերս ԱՄՆ-ի և միջազգային կոալիցիոն ուժերի վրա հարձակմանը:

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն այս առնչությամբ շեշտել է, որ ԱՄՆ զինված ուժերը ապավինում են իրաքյան կողմի հետախուզական տեղեկատվությանը և վստահ են հարվածի ճշգրտության հարցում: Դեպքից հետո հայտարարությամբ հանդես է եկել նաև Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տոսիմիցու Մոտեգին: Նա նշել է, որ ԱՄՆ-ի կողմից Սիրիայում իրականացված ավիահարվածներից հետո Ճապոնիայի կառավարությունն ուշադիր հետևում է իրավիճակի զարգացմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում