Saturday, 20 04 2024
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը

Եթե բանակի ներկայացուցիչը պետք է քաղաքական պայքարին միանա, ապա պագոնները թող հանի

Արցախի երեք խորհրդարանական ուժեր՝ ՀՅԴ, «Արդարություն» և Արցախի Ժողովրդավարական կուսակցությունները ողջունում են Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի Գլխավոր շտաբի հայտարարությունը՝ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականի պահանջով: Ավելին՝ նրանք կոչ են անում կանգնել «Հայրենիքի փրկության շարժման» կողքին: «Բոլորս մտահոգված ենք Հայոց բանակի պահանջից հետո Հայաստանի Հանրապետությունում ծավալվող իրադարձություններով և պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի  վարչախմբից զերծ մնալ արկածախնդրությունից և ընդունել  Բանակի և ժողովրդի պահանջը»,- գրված է հայտարարության մեջ:

Արցախի խորհրդարանական մյուս ուժերը չեն կիսում այս երեք քաղաքական ուժերի տարածած հայտարարությունը, ավելին՝ նրանք կարծում են, որ Արցախից իրավունք չունեն խառնվելու Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին։

Արցախի խորհրդարանի իշխող «Ազատ հայրենիք-ՔՄԴ»-ն նույնպես զերծ է մնում միջամտություններից։ Խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը նշեց, որ  Արցախը միշտ սատարում է ՀՀ ժողովրդի դիրքորոշումը, և Արցախը չպետք է խառնվի Հայաստանի ներքաղաքական հարցերին։

«Մենք միշտ հարգել և հարգում ենք Հայաստանի Հանրապետության մեր հայրենակիցների ընտրությունը և շարունակելու ենք հավատարիմ մնալ մեր սկզբունքներին։ Հավասարակշռված մոտեցումը հենց մեր քաղաքական կայունության հիմքն է»,- ասաց պատգամավորը։ Հարությունյանի խոսքով՝ Հայաստանում ստեղծված իրավիճակը մտահոգիչ է, ամեն ինչ պետք է լինի քաղաքական երկխոսության շրջանակներում։

«Չեմ կարծում, որ բանակի միջամտությունը քաղաքականությանը ճիշտ է»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ «Ազատ հայրենիքը» շարունակելու է հավատարիմ մնալ իր սկզբունքներին։

Արցախի խորհրդարանի «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Գագիկ Բաղունցը կարծում է, որ ՀՀ քաղաքացին ի վիճակի է ինքն իր հարցերը լուծելու։ «Մենք նման ակտիվություն այդ հարցերում չենք ցուցաբերում»,- ասաց Բաղունցը։

Ինչ վերաբերում է բանակի՝ քաղաքականությանը խառնվելուն, ապա, ըստ Բաղունցի, եթե բանակի ներկայացուցիչը պետք է քաղաքական պայքարին միանա, ապա ինքը պագոնները թող հանի և մասնակցի որպես քաղաքացի։

«Ըստ Սահմանադրության՝ զինվորականն իրավունք չունի քաղաքական խնդիրներին խառնվելու։ 2008-ի Մարտի մեկը բազմաթիվ հարթակներում և բազմաթիվ քաղաքական ուժերի կողմից դատապարտվել է, և ցանկացած պետության բանակի ներկայացուցիչ չպետք է ներգրավվի քաղաքական խնդիրների լուծմանը»,- ասաց խմբակցության ղեկավարը։

Նա նշեց, որ Հայաստանում ստեղծված իրավիճակով  իրենք մտահոգված են և փորձում են ցանկացած հնարավորություն օգտագործել, որպեսզի ճիշտ ելքեր գտնեն ստեղծված իրավիճակից: «Մեր դիրքորոշումն ընդհանուր հարցերի շուրջ բազմիցս հայտարարել ենք, բայց նման մասնակցություն ունենալը մենք ճիշտ չենք համարում»,- հավելեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում