Wednesday, 24 04 2024
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում

ԳՇ հայտարարության վերաբերյալ քննություն իրականացնելը պարտադիր է. Ինչ կորոշի դատախազությունը

«Վարչապետը միանշանակ պնդել է, որ Գլխավոր շտաբի հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ է։ Առերևույթ կա նման հայտարարություն։ Հետևաբար քննություն իրականացնելը պարտադիր է։ Կամ պետք է քրեական գործ հարուցել ու քննություն իրականացնել, կամ նյութեր նախապատրաստել ու հետո՝ բավարար հիմքերի պարագայում, քրեական գործ հարուցել ու պատշաճ քննություն իրականացնել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց  փաստաբան Գևորգ Գյոզալյանը։

Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ու այլ բարձրաստիճան զինվորականներ  հայտարարություն էին տարածել՝ պահանջելով վարչապետի հրաժարականը։  Դրանից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ աշխատանքից ազատել է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին։ Նախագահը, սակայն, դեռ չի ստորագրել ազատման որոշումը, և ԳՇ պետն ու հայտարարության տակ ստորագրած մնացած զինվորականները շարունակում են աշխատել։
Նշենք, որ ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածը սահմանում է, որ  Հայաստանի Հանրապետության զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և քաղաքացիական վերահսկողության ներքո են։

Փաստաբանի խոսքով՝ Գլխավոր շտաբի կողմից քաղաքական հայտարարություն տարածելը սահմանադրական վերոնշյալ նորմի խախտում է: «Հայտարարությունը ակնհայտորեն քաղաքական բնույթի էր, վարչապետի հրաժարականի պահանջ էր դրվել, ինչը սահմանադրական նորմով ուղղակի արգելված է։ Եթե քննության արդյունքում պարզվի, որ որոշակի քաղաքական կուսակցությունների, անձանց հետ կապված է եղել, ապա չի բացառվում, որ պաշտոնատար այդ անձանց նկատմամբ քրեական գործ հարուցվի հեղաշրջում իրականացնելու հանցակազմով։ Սա տեսականորեն բացառել չի կարելի»,- ասաց Գյոզալյանը՝ հավելելով, որ այդ հարցերին պատասխանելու համար շատ-շատ փաստեր պետք է հաստատվեն, որպեսզի հնարավոր լինի եզրահանգումներ անել։

Փաստաբանը նկատեց, որ իրավական որևէ խնդիր չկա, որ ԳՇ զինվորականները դեռևս պաշտոնավարում են, քանի որ հայտարարության իրավական հետևանքներին գնահատական տրված չէ. «Իսկ իրավական հետևանքը պետք է լինի քրեական գործի նախապատրաստումը, որից հետո արդեն քրեական գործի հարուցումը։ Այ, երբ որ քրեական գործ հարուցվի, արդեն կլուծվի նաև այդ պաշտոնատար անձանց հետագա պաշտոնավարման խնդիրը։ Քննիչը  կարող է որոշմամբ նրանց հեռացնել իրենց պաշտոններից և թույլ չտալ որոշակի ժամկետով պաշտոնավարել։ Չի բացառվում նաև, որ քննվի ու պարզվի, որ հանցակազմ չկա, ու քրեական գործ չհարուցվի։ Բայց վարչապետի հայտարարությունը՝ ռազմական հեղաշրջման մասին, առավել քան բավարար է, որ Գլխավոր դատախազությունը գոնե պրոցես սկսի»։

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ԳՇ հայտարարությունը ուսումնասիրվում է, դրա առթիվ քրեական վարույթ հիմա չկա: «Դրա և դրա շուրջ զարգացումների հնարավոր ռիսկերը մեր մշտադիտարկման և ուշադրության ներքո են: Քրեական օրենսգրքով նախատեսված ցանկացած հանցակազմի հատկանիշ պարունակող կոնկրետ դրսևորումների տարրեր ի հայտ բերելու պարագայում պարտադիր կհետևի քրեաիրավական արձագանք»,- ասաց Գլխավոր դատախազի խորհրդականը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում