Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

«Իմ քայլը» խմբակցության հայտարարությունը

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հայտարարությունը.

Նոյեմբերին 9-ի լույս 10-ի գիշերը ԱԺ նախագահի նկատմամբ մահափորձից, ՀՀ կառավարության և Ազգային Ժողովի շենքերում տեղի ունեցած անկարգություններից, և, ըստ էության, ձախողված հեղաշրջման փորձից հետո «Հայրենիքի փրկության շարժման» անունից հանդես եկող ընդդիմադիր քաղաքական ուժերը ոչ միայն չդատապարտեցին նման գործողությունները, այլ իրենց հանրային ելույթներով և գործողություններով շարունակաբար նպաստում են ներքին անկայունությանը։

Մասնավորապես, ՀՓՇ ղեկավարներն ու անդամներն իրենց ելույթներում ՀՀ քաղաքացիների, պետական պաշտոնյաների, ԱԺ պատգամավորների, ուժային կառույցների ներկայացուցիչների հասցեին պարբերաբար հնչեցնում են արժանապատվությունը վիրավորող արտահայտություններ, հայհոյանքներ, ընդհուպ բռնության և ահաբեկչական գործողությունների դրդող կոչեր։ Ընդդիմադիր ճակատից հանդես եկող ուժերի կազմակերպած ակցիաների ընթացքում հավաքի մասնակիցները հարձակվում են իրենց մասնագիտական աշխատանքն իրականացնող լրագրողների, այլ կարծիք արտահայտող քաղաքացիների վրա, ընդհուպ հարվածում և հայհոյում նրանց։

Փետրվարի 25-ի երեկոյան Բաղրամյան պողոտայում վրաններ տեղադրած ՀՓՇ մասնակից անդամներից կազմված մի խումբ այսօր՝ փետրվարի 26-ի առավոտյան, հարձակում է գործել արցախյան երեք պատերազմի մասնակցած եւ դեռ վերջին պատերազմի վիրավորումից ամբողջովին չապաքինված, 67 ամյա, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի վրա։ Դեպքի առնչությամբ ոստիկանությունը ձեռնարկում է համապատասխան միջոցառումներ։

«Իմ քայլը» խմբակցությունը խստորեն դատապարտում է ԱԺ պատգամավորի նկատմամբ ընդդիմադիրների կողմից իրականացված հերթական բռնության դեպքը, ինչպես նաև արձանագրում է, որ «Հայրենիքի փրկության շարժման» անունից հանդես եկող քաղաքական ուժերի կողմից կազմակերպված հավաքների, անհնազանդության ակցիաների ընթացքում ԱԺ պատգամավորների, պետական պաշտոնյաների, քաղաքացիների, լրագրողների նկատմամբ արդեն պարբերական բնույթ ստացած հոգեբանական և ֆիզիկական բնույթի հարձակումները նպատակ են հետապնդում քաղաքական գործընթացները տեղափոխել հակասահմանադրական դաշտ, որը հղի է լրջագույն ներքին և արտաքին վտանգներով, որի ամբողջ պատասխանատվությունը կրում է ՀՓՇ շարժման ղեկավարությունը։

«Իմ քայլը» խմբակցությունը, հավատարիմ լինելով ժողովրդավարության և քաղաքակրթության սկզբունքներին, պատասխանատվություն կրելով պետության կայունության և անվտանգության համար, ընդդիմադիր ուժերին զսպվածության կոչ է անում և հորդորում գործել ՀՀ Սահմանադրության և օրենքների տիրույթում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում