Saturday, 20 04 2024
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»

Այդպիսին էր նաև Վազգենի տեսակետը. ես այն բանակի կողքին եմ, որը չի խառնվում քաղաքական գործընթացներին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

– Պարոն Սարգսյան, Գլխավոր շտաբի պետը և ԳՇ մի շարք այլ ներկայացուցիչներ հայտարարություն տարածեցին՝ պահանջելով վարչապետի հրաժարականը: Ներքաղաքական կյանքը նորից լարվեց: Վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ կա՛մ ԳՇ պետը պետք է հրաժարական տա, կա՛մ նախագահը ստորագրի իր առաջարկը նրան հեռացնելու մասին: Դուք ստեղծված իրավիճակից ի՞նչ ելքեր եք տեսնում:

– Նախ, իմանալով Գլխավոր շտաբում տիրող մթնոլորտը, պետք է խորհուրդ տամ քաղաքական գործիչներին շատ զգույշ լինել խոսքի մեջ, որովհետև ցանկացած բառ ազդեցություն է ունենում, և այս իրավիճակում չպետք է լարվածությունն ավելացնել, պետք է հնարավորինս զուսպ լինենք, որովհետև բանակն այս երկրի ողնաշարն է, ինչպես եղբայրս էր ասում, ամենահիմնական կառույցը, առավել ևս՝ այս իրավիճակում, որում հայտնվել է մեր պետությունը: Չպետք է վերագրել, որ բանակի ղեկավարությունը, գեներալները, սպայական կազմը դրսի հրահանգներ են կատարում: Այս ամենից զերծ մնալ է պետք: Ես չեմ համարում, որ սա մի օրվա խնդիր է, ու բանակը մի օրում նման եզրահանգման եկավ, չեմ համարում, որ որևէ հիմք չկա, որ բանակի սպայական կազմը գոհ կամ դժգոհ լինի, միանշանակ ամեն ինչ ժամանակի մեջ արմատներ է ունեցել, հետևանքներ է ունեցել, վատ է, որ խնդիրը հասել է սրան:

Այս ամենով հանդերձ՝ ես այն կարծիքին եմ, որ բանակի այս մոտեցումը քաղաքական է: Հիմա ընդդիմության կողմից շրջանառվում է «ես բանակի կողքին եմ» թեզը, բայց բանակի կողքին է ողջ հայությունը, աշխարհում չկա մի հայ, որ բանակի կողքին չլինի, որովհետև բանակն է, որ ապահովում է մեր անվտանգությունը, մեր գոյությունն այս տարածաշրջանում, բայց ես այն բանակի կողքին եմ, որը քաղաքական գործընթացներին չի մասնակցում, որը քաղաքական գործընթացներին չի խառնվում: Այդպիսին էր նաև եղբորս տեսակետը:

Այստեղ խնդրի լուծումը ես ուզումեմ տեսնել ոչ թե ԳՇ պետ – նախագահ – վարչապետ ենթատեքստերում, այլ քաղաքական գործընթացներում: Բանակի այսօրվա պահվածքը ոչ թե վարչապետ – բանակ փոխադարձ հարաբերությունների մեջ է, այլ քաղաքական գործընթացների մեջ է: Նոյեմբերի 9-ից հետո մենք իսկապես ունենք ուրիշ Հայաստան և ուրիշ վարչապետ, քաղաքական վստահության խնդիր առաջացավ, և յուրաքանչյուրն էլ հասկանում է, որ կոպտագույն սխալ էր դռներ ջարդելը, կառավարական շենքեր մտնելը, հեղաշրջման փորձ անելը, մարդկանց ծեծելը, և նման խնդիրներ չառաջանալու համար պետք է հենվել Սահմանադրության վրա: Հոկտեմբերի 27-ին էլ ենք ունեցել նման իրավիճակ, և Սահմանադրությունն է տվել լուծման հնարավորություններ: Հիմա էլ ամբողջ խնդիրը պետք է լուծվի Սահմանադրության շրջանակում: Սահմանադրությամբ ամրագրված է, որ քաղաքական ճգնաժամի ժամանակ խնդիրը պետք է լուծի ժողովուրդը՝ երկու տարբերակով՝ վստահության հանրաքվեով կամ արտահերթ ընտրությունների միջոցով: Նոյեմբերի 9-ից հետո բոլորս հասկանում էինք, որ պետք է լինեն արտահերթ ընտրություններ: Վարչապետն էլ երեկ իր ելույթում նշեց, որ ինքն էլ է ուզում հասկանալ՝ պետք է մնա, թե գնա իր գործին, ու այս խնդիրը լուծել է պետք: Բանակը մտել է քաղաքականության մեջ, որովհետև քաղաքական դաշտում պրոբլեմ է առաջացել, և քաղաքական ինչ-ինչ ուժեր էլ շահագրգռված են եղել, որ բանակը մտնի: Ես չեմ ասում, որ Օնիկ Գասպարյանին ինչ-որ մեկը դրդել է, բացառում եմ, ու Օնիկ Գասպարյանի փոփոխությամբ չէ, որ քաղաքական այս խնդիրը լուծվելու է: Գեներալները այլ կապերով են իրար հետ կապված, այստեղ միայն մասնագիտական համերաշխության խնդիրը չէ, նաև ուսադիրի պատվի խնդիր կա, այդ մարդիկ արյան միջով են անցել իրար հետ, նոր Գլխավոր շտաբի պետը ո՞ւմ հետ պիտի աշխատի, այստեղ էլ խնդիրներ կան, միայն ստորագրելով չի, խնդիրն այլ հարթության մեջ է, և խնդիրը պետք է լուծվի արտահերթ ընտրությունների միջոցով…

Ընտրություններից հետո ով որ իշխանություն կլինի, նա էլ կորոշի ԳՇ պետն ով կլինի, պաշտպանության նախարարն ով կլինի, Օնիկ Գասպարյանն էլ կորոշի՝ մնում է համակարգում, թե հեռանում է: ԳՇ խնդիրը հարակից խնդիր է, որն առաջացել է քաղաքական խնդրից… Առաջացած ներքաղաքական խնդրին պետք է հնարվորինս արագ լուծում տրվի։ Մենք ոչ միայն ինքնիշխանությունն ենք կորցնում, ոչ միայն մեր անվտանգությունն ենք վտանգի տակ դնում, այլ նաև պետականությունն ենք կորցնում: Բոլորս պետք է հասկանանք, որ այս խնդրի լուծումը արտահերթ ընտրություններն են, և ես խնդրանքով դիմում եմ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, նաև «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին ու ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանին, որպեսզի վերջիններս էլ նման պահանջով դիմեն վարչապետ Նիկոլ Փաշինյանին… Ժողովուրդը կգա, քվե կտա նրան, ում կուզի: Խնդրի լուծումը քաղաքական դաշտում է, և այդ լուծումը ամբողջ իրավիճակի հանգուցալուծումը կդառնա: Ժամանակ կորցնելու իրավունք չունենք: Անհրաժեշտ են արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ 60-օրյա ժամկետում։ Թող «17+»-ն էլ մասնակցի: Խնդիրը պետք է լուծվի Սահմանադրությամբ, ոչ թե «17+»-ի պարտադրանքով, պետք է ուլտիմատումներից դուրս գանք:

– Իրենք ասում է, որ Փաշինյանի օրոք ընտրությունների չեն մասնակցի:

– Միանշանակ դա ուլտիմատում է: Կան բաներ, որ Փաշինյանն է ասում, և ես դա ուլտիմատում եմ համարում, և կան բաներ, որ ընդդիմադիր թևն է ասում, էլի ուլտիմատում եմ համարում… Եթե համարում են, որ Փաշինյանը ընտրությունները կկեղծի, Փաշինյանը ինչպե՞ս, ումո՞վ պետք է ընտրություններ կեղծի: Նա եթե ուզենա էլ, չի կարող կեղծել ընտրությունները… Ընդդիմադիրների ձեռքը քարի տակ չէ, այդքան ռեսուրսներ ունեն, կարող են դիտորդներ ու վստահված անձեր ունենալ, իրենց քվեին տեր լինել… Մենք հասել ենք քաղաքական իրավիճակների վերջին, ՀՀ երրորդ հանրապետությունը նման ճգնաժամային իրավիճակ երբեք չի ունեցել… Մեր մարդկային ու քաղաքական հարաբերությունները պետք է օգտագործել երկրում խնդիրը լուծելու, ոչ թե սրելու համար, ես դա եմ անում: Թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական քաղաքական ուժերի լիդերները պետք է տեսակետ հայտնեն: Իսկ այլ տեսակետ, քան վստահեցնել իշխանությանը, որ բոլորս պատասխանատու ենք ընտրություններն արդար անցկացնելու, առանց անկարգությունների անցկացնելու համար, և հորդորելը, որ անցկացվեն արտահերթ ընտրություններ, ես չեմ տեսնում: Երբ որ վարչապետը խոսում է կոնսուլտացիաների մասին, ես դա չեմ հասկանում: Կոնսուլտացիաներ արդեն արել եք, բոլորիս տեսակետները գիտեք, արդեն ձեր որոշելու ժամանակն է՝ արտահերթ ընտրություններո՞վ եք խնդիրը լուծում, թե՞ վստահության հանրաքվեով: Ես այն կարծիքին եմ, որ խնդիրը պետք է լուծվի արտահերթ ընտրություններով ու հնարավորինս արագ:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում