Wednesday, 24 04 2024
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին

Ալիևի և Արթուր Վանեցյանի հայտարարությունները

Բաքվի ղեկավար Ալիևը արտերկրի լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է, թե Բաքուն վերադարձրել է հայ գերիներին, իսկ ովքեր մնում են Ադրբեջանում՝ գերի չեն, այլ ահաբեկիչ և դիվերսանտ: Ալիևը ակնհայտորեն բարձրացնում է հարցի քաղաքական գինը, ինչի վկայությունն է այն, թե «ցանկացած շահարկում Հայաստանի կամ այլոց կողմից տեղին չէ»: Որ Ալիևը հիշատակում է հարցի առանցքային շահառուին՝ Հայաստանին, պարզ է, հասկանալի, իսկ ինչ է նշանակում՝ «այլոց կողմից տեղին չէ»: Իսկ էլ ո՞վ է, ըստ Ալիևի, որ «շահարկում» է: Շահարկողը, իհարկե, հենց Ադրբեջանն է, և այդ հարցում նրան հովանավորողները, բայց հասկանանք նրա քաղաքական հայտարարության իմաստը, է՞լ ով է «շահարկում»: Արդյո՞ք այն միջազգային կազմակերպություններն ու սուբյեկտները, այն տերությունները, որոնք վերջին օրերին բավականին հաճախ սկսեցին խոսել գերիների վերադարձի մասին և պահանջել Ադրբեջանից լուծել այդ հարցը: Եթե նոյեմբերի 9-ին հաջորդած շրջանում այդ հարցը հիմնականում շոշափվում էր այսպես ասած եռակողմ տիրույթում, ապա վերջին մեկ-երկու շաբաթներին հարցին անդրադարձել են մի շարք կազմակերպություններ, Մինսկի խմբի համանախագահ երկրներ Ֆրանսիան, ԱՄՆ-ն: Արդյո՞ք դա է պատճառը, որ Ալիևը «բարձրացնում» է հարցի գինը, քանի որ հարցը միջազգայնանալով՝ նրան կարող է զրկել անգամ մինչ այդ եղած քաղաքական դիվիդենտի ակնկալիքից, որ ուներ խնդիր, այսպես ասած, ՌԴ հետ «մոնոպոլ» քննարկելու հնարավորության դեպքում: Արդյո՞ք «այլ շահարկողները» կամ պարզապես միջազգային հանրությունը խանգարում են հայ գերիների հարցում եռակողմ համաձայնագրի «կնքահայր» Ռուսաստանի և Բաքվի, կամ Բաքվի «կնքահայր» Թուրքիայի միջև հանդարտ սակարկությանը:

Այլ կերպ ասած, Բաքվի դիրքորոշումը կարող է լինել նաև Ռուսաստանի համաձայնությամբ շանտաժ, որի միջոցով Մոսկվան փորձում է հեռու պահել հարցը ավելորդ միջամտությունից և իր հերթին պահպանել դրա շուրջ արդեն, թերևս, հայկական կողմին պայմաններ թելադրելու հնարավորությունից: Իրավիճակը իսկապես բավականին բարդ է, բազմաշերտ, միարժեք գնահատականները կամ ենթադրությունները, իհարկե, հարաբերական են, այդուհանդերձ ակնառու է մի բան, որ չնայած հայտարարությանը, թե ՌԴ-ն այդ հարցով զբաղվում է Պուտինի մակարդակով, հարցը չի շարժվում տեղից, և Ալիևն անգամ հայտարարում է կոշտացման մասին: Ընդ որում՝ հետաքրքիր է, որ այդ հայտարարությունը հնչում է նաև Հայաստանում արմատական ընդդիմության գործողությունների առավել կոշտացմանը զուգահեռ, որ տեղի է ունենում լարման աննախադեպ դրսևորումներով, ինչին, մասնավորապես, ականատես եղանք փետրվարի 25-ին: Ի դեպ, փետրվարի 26-ին էլ բավականին ուշագրավ հայտարարություն է արել ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը: Նա հայտարարել է, թե իր իշխանության գալու դեպքում գերիների վերադարձը լինելու է մի քանի օրվա հարց: Լրագրողների հարցին, թե ինչպես, Վանեցյանը պատասխանել է, թե անձնական կապերի շնորհիվ: Սա շատ հետաքրքիր հայտարարություն է, որը, եթե պարզապես քաղաքական դիվիդենտի պարզունակ ակնկալիքով դատարկախոսություն չէ, ապա իր մեջ պարունակում է ուշագրավ տողատակ: Եթե Վանեցյանի անձնական կապերը կարող են օրերի ընթացքում լուծել հարցը, ապա առաջանում է հարց՝ ո՞ր ուղղությամբ անձնական կապերը, Ռուսաստանի՞, թե՞ Ադրբեջանի: Ստացվում է, որ կան մարդիկ, որոնք կարող են հարցը լուծել, բայց չեն լուծում, որովհետև դա չի համապատասխանում քաղաքական իրողություններին: Մեկնաբանությունները, ինչպես ասում են, ավելորդ են: Եթե հարցը Հայաստանի ընդդիմության համար կարող է լինել քաղաքական կոնյունկտուրայի ենթակա, ապա որևէ կերպ պետք չէ զարմանալ, եթե այն այդպիսին է նաև թշնամու համար:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում