Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

19 գեներալը և ժողովրդի 0.5 տոկոսը երկրի օրակարգը թելադրողը չեն․ Կարեն Անդրեասյան

ՀՀ նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

19 գեներալը և ժողովրդի 0.5 տոկոսը երկրի օրակարգը թելադրողը չեն

Բանակում պաշտոնավարող 19 գեներալ և մոտ այդքան էլ գնդապետ տարածեցին ակնհայտ քաղաքական հայտարարություն: Դա սահմանադրության կոնկրետ հոդվածի (հոդված 14) խախտում էր, հետևաբար դա օրինական չէր: Նրանք և էլի շուրջ 10.000 մարդ, որոնք ակտիվորեն մասնակցում են հակաիշխանական ցույցերի (ընտրողների մոտ 0.5 տոկոսը), վստահեցնում են, որ երկրի ներկայիս իշխանությունը վտանգ է Հայաստանի գոյության համար, և միակ փրկությունը Փաշինյանի հեռացումն է ամեն գնով, նույնիսկ բանակի քաղաքական ակտիվացմամբ:

Իրենց միանշանակ ճիշտ համարող այս հարգարժան քաղաքացիները թույլ են տալիս բացարձակ վտանգավոր մի մեծ սխալ: Այն է՝ նպատակին հասնել նույնիսկ անօրինական ճանապարհով, ինչը որևէ երկրում երկարատև հաջողության չի բերել:

Հայաստանի բնակչության 0.5 տոկոսը, ինչպես նաև հարգարժան որոշ գեներալներ, հոգևորականներ, փաստաբաններ, լրագրողներ և այլք փորձում են իրենց օրակարգն ու փրկության իրենց միակ ճիշտը փաթաթել մեկ տարվա անտանելի փորձություններից դառնացած, նյարդայնացած, խոր ցավի ու հիասթափության մեջ հայտնված մի քանի միլիոնանոց հայության վզին՝ այդպես էլ չներկայացնելով որևէ տնտեսական, միջազգային կամ այլ խնդրի ոչ մի իրատեսական լուծում (իհարկե, Փաշինյանի հրաժարականից բացի): Ընդ որում, նրանք թերևս մոռացել են, որ երկրի կործանման սարսափով ու ոսկե սարերի խոստումով ընդդիմություններ Հայաստանը տեսել է 30 տարի շարունակ:

Սահմանադրությունը ստորադասելու նույն այս տրամաբանությամբ նվազագույնը 10.000 ուրիշ մարդ (ընտրողների էլի մոտ 0.5 տոկոսը) վստահ է, որ Հայաստանի բոլոր պրոբլեմների պատճառը նախկին իշխանավորներն են, ովքեր թալանել են ժողովրդին: Կոռուպցիայի դեմ օրինական պայքարը նրանք անվանում են «թավիշ» և միակ ճիշտ քայլը համարում են բոլոր նախկիններին անհապաղ բանտ նետելն ու բոլորի դղյակները խլելը:

Երկու այս իրարամերժ խմբերն էլ դեմ չեն սահմանադրության փոքրիկ ու մեծ խախտումներին՝ իրենց հայրենանվեր նպատակին հասնելու համար: Սակայն երբ որոշում ես տապալել սահմանադրական կարգը սեփական ճիշտն առաջ տանելու կամ իբր երկիրը փրկելու համար, կորցնում ես թե՛ օրինականությունը, թե՛ երկիրը և թե՛ այն ճիշտը, որի համար պայքարում էիր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում