Sunday, 18 04 2021
00:00
Թագավորական ընտանիքի անդամները սառն են դիմավորել արքայազն Հարիին
23:45
Իսրայելն ու Հունաստանը խոշորագույն պաշտպանական պայմանագիր են կնքել
23:30
Վիկտորիա Բեքհեմն իր ծննդյան օրը նշել է Մայամիում՝ Քիմ Քարդաշյանի հետ
23:15
Իրանում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
23:00
Բիթքոինի գինը նվազել է գրեթե 11%-ով
ՌԴ ԱԳՆ-ն անհեթեթություն է համարել չեխական Վրբետիցայում պայթյունին Ռուսաստանի առնչության մասին հայտարարությունները
Խոշոր վթար Լոռիում. 3 մեքենաների բախման հետևանքով կա 8 վիրավոր, այդ թվում՝ երեխա
22:15
Եղիսաբեթ II-ը ամուսնու դագաղի վրա մանկության մականունով ստորագրված նամակ է թողել
22:00
Սյունիքի հարցով Իրանի հետ կա շահերի հստակ համընկնում. Թեհրանի հետ կարելի է խոսել նաև ռազմագերիների հարցով
Չեխիայի դեսպանին կանչել են ՌԴ ԱԳՆ
Ընդդիմությունը կեղտն ու մաղձը այլ տեղ պիտի թափի, այս իրավիճակը լավ տեղ չի տանում․ Վլադիմիր Առաքելյան
21:30
Մակրոնը հրաժարվել է ռուսական պատվաստանյութ պատվիրել
Միայն մեծ նպատակներն այսօր մեր հասարակությանն ավելի լավը կդարձնեն․ Գոռ Հարությունյան
«Մենք պիդ կանգնինք». Նոր երգ և տեսահոլովակ
Իտալական ընկերությունը հերքել է մասնակցությունն Ադրբեջանի նախագծին. Վենետիկում ՀՀ պատվո հյուպատոսություն
Երևանում շղթայական ավտովթար է տեղի ունեցել. վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց
20:15
ԱՄՆ-ը կապ չունի Բելառուսում հեղաշրջման հետ կապված որևէ դավադրության հետ. Պետդեպ
20:00
Եգիպտոսում ուղևորատար գնացքը դուրս է եկել գծերից. կան զոհեր
Մահացել է Ֆրանսիայի Հայ վետերանների և դիմադրության մարտիկների ազգային ասոցիացիայի դրոշակակիր Աշոտ Շմավոնյանը
Մոսկվայի գլխավոր մանկաբույժն անվանել է խաղալիքների ամենավտանգավոր մասերը
ԱԱԾ-ն հերքում է «Ամերիաբանկի» խորհրդի նախագահին բերման ենթարկելու և հարցաքննելու լուրը
19:00
ԱՄՆ-ը հայտնել է, թե քանի զինվորական կմնա Աֆղանստանում սեպտեմբերի 11-ից հետո
Հայաստանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, եղանակը կտաքանա 8-10 աստիճանով
18:30
Ֆրանսիան կարանտին է սահմանել չորս երկրներից ժամանողների համար
18:15
Բրիտանական նավատորմի նավերը կմտնեն Սև ծով
Մեր գեներալները հացթուխ ու կոշկակար են․ եթե ես լինեի վարչապետ, վաղուց առաջարկել էի պագոնները պոկել
Պատրաստվել հաղթանակի՝ քիչ խոսելով պատերազմի մասին
17:50
Արքայազններ Հարին և Ուիլյամը միասին զբոսնել են պապի հուղարկավորությունից հետո
Ալիևը ձգտում էր վերադարձնել ողջ Ղարաբաղը ու ստորագրել վերջնական փաստաթուղթ և, քանի որ դա տեղի չունեցավ, անցնում է հակահարձակման
Մարսի վրա ուղղաթիռի առաջին թռիչքը նախատեսված է ապրիլի 19-ին

Անկարան այլևս պատճառ չունի շարունակելու Հայաստանի շրջափակումը. ինչքանո՞վ է անկեղծ Չավուշօղլուն

«Թուրքիան Հայաստանի կողմից յուրաքանչյուր դրական քայլի կտա համարժեք պատասխան՝ համակարգելով ջանքերը Ադրբեջանի հետ»,- Անկարայում հայտարարել է արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Թուրքմենստանի արտգործնախարար Ռաշիդ Մերեդովի հետ համատեղ ասուլիսում։

«Այժմ Հարավային Կովկասում խաղաղության ու տարածաշրջանի զարգացման հնարավորություն է ստեղծվել, և հուսով ենք, որ Հայաստանը կընտրի խաղաղության ճանապարհը»,- ասել է թուրք արտգործնախարարը՝ չմանրամասնելով, թե Բաքուն և Անկարան Երևանից ինչ քայլեր են ակնկալում։

Ակնկալվում է, որ Անկարա կժամանի նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը. երեք երկրների բարձրաստիճան դիվանագետները կմասնակցեն Թյուրքական երկրների խորհրդի նիստին։

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի խոսքով՝ ՄԱԿ-ի անդամ պետությունները ունեն պարտավորություն իրենց հարևան և այլ պետությունների հետ հաստատելու խաղաղ հարաբերություններ ու համագործակցելու հանուն մարդու իրավունքների ու ժողովուրդների խաղաղ զարգացման: «Հայ-թուրքական հարաբերությունների օրակարգում կան բազմաթիվ հարցեր։ Ամենասուր հարցը Ցեղասպանության հարցն է։ Այստեղից էլ՝  հայերի իրավունքների վերականգնման, Ցեղասպանության ժամանակ ոտնահարված բոլոր իրավունքների վերականգնման,  կոմպենսացիայի  ու  հանցագործությունը ճանաչելու հարցը։

Այս ամենին գումարվեցին նաև անվտանգության խնդիրները։ Թուրքիան երկրորդ արցախյան պատերազմում իր մասնակցությամբ ըստ էության թշնամական վերաբերմունք ցուցաբերեց Հայաստանի նկատմամբ։ Սրանք բարդ քաղաքական հարցեր են, որոնք պահանջում են լրջագույն աշխատանք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Ղուկասյանի՝ այսօր այդ աշխատանքը չի արվում ո՛չ Հայաստանի, ոչ էլ Թուրքիայի կողմից. «Երկրորդ արցախյան պատերազմից հետո փորձերը՝ այդ հարաբերություններում փոփոխություն մտցնելու, ավելի շատ պայմանավորված են Թուրքիայի առաջնահերթություններով, քան Հայաստանի։ Թուրքիան փորձում է այդ օրակարգի հարցերը ոչ թե լուծել, այլ հասնել նրան, որ Հայաստանը հրաժարվի այդ օրակարգի մեջ տեղ գտած հարցերից։ Սա է այսօր գոյություն ունեցող իրողությունը։ Թուրքիան ունի սպասումներ, որ Ռուսաստանի Դաշնությունը կազդի Հայաստանի վրա ու Հայաստանին կբերի Թուրքիայի հետ համագործակցության տիրույթ՝ Թուրքիայի թելադրած պայմաններով։ Հայաստանի այսօրվա իշխանությունները, որոնք շատ ցածր հանրային աջակցություն ունեն, նման ծրագիր իրականացնելու ռեսուրս չունեն։

Հավանաբար Ռուսաստանը Թուրքիային առաջարկում է սպասել մինչև Հայաստանում տեղի ունենա իշխանափոխություն, ձևավորվի նոր կառավարություն, որը կլինի Ռուսաստանի Դաշնության տեսակետից ավելի մեծ պոտենցիալով այդ հարաբերություններն առաջ տանելու համար»։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ Թուրքիան այսօր սպասողական վիճակում է հայտնվել, չի կարող բացել սահմանը, որովհետև դա իր քաղաքականության գլխավոր խաղաքարտն է: «Այդ սահմանի բացման դիմաց նա պետք է փորձի հասնել Հայաստանի կողմից պետական նշանակություն ունեցող հարցերից հրաժարվելուն։ Թուրքիան բարդ իրավիճակում է, չունի պատճառաբանություն, թե ինչու է  շարունակում Հայաստանի շրջափակումը։ Անկարան գտնվում է  նաև միջազգային ճնշման տակ։ ՄԱԿ-ն է պահանջում Թուրքիայից քայլեր ձեռնարկել հայերի իրավունքները վերականգնելու ուղղությամբ, ԱՄՆ-ը ևս պահանջում է արմատապես վերանայել հայերի հետ հարաբերությունները, ինչն արտահայտվեց անցյալ տարի Կոնգրեսի ու Սենատի բանաձևերով, իսկ այս տարի սպասվում է, որ այդ հարցում ԱՄՆ նախագահն իր դիրքորոշումը կհայտնի ապրիլի 24-ի իր ելույթի ժամանակ։ Սրանք պատճառներ են, որոնք Թուրքիային ստիպում են արագացնել  գործընթացները, ճնշումներ գործադրել Ռուսաստանի վրա, որպեսզի Ռուսաստանն էլ իր հերթին ճնշումներ գործադրի Հայաստանի վրա։ Թուրքիան հույսեր ունի, որ կհասնի հայ-թուրքական օրակարգի՝ Թուրքիայի համար հարմար ձևով իրականացմանը»,- եզրափակեց Անդրիաս Ղուկասյանը։

«Ժառանգություն» կուսակցության նախագահ, հասարակական-քաղաքական գործիչ Նարինե Դիլբարյանը կասկածի տակ  է դնում Չավուշօղլուի խոսքերի անկեղծությունը: «Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումը, որը կարող  է նաև ավելի բարձր՝ Էրդողանի մակարդակով հնչեցվել, պետք է քննարկելուց առաջ պարզել, թե որքանով  են դրանք անկեղծ կամ որքանով են համապատասխանում Թուրքիայի ու նրա բարեկամ երկրի քաղաքականությանը։ Եթե որևէ պետության պաշտոնական ներկայացուցիչ  խոսում է խաղաղության մասին ու հայտարարում, որ դրական քայլերի է սպասում, ամենից առաջ պետք է ինքը դրական քայլեր կատարի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Դիլբարյանի՝ այն Թուրքիան, որն ահաբեկիչներով, զինտեխնիակով, զինուժով, նաև քաղաքականապես աջակցեց Ադրբեջանին Հայաստանի դեմ պատերազմում, որի հետևանքով մենք ունեցանք  հազարավոր զոհեր, վիրավորներ,  վիթխարի նյութական կորուստներ, պետք է մտածի՝ ինչ դրական քայլեր է կատարել. «Մեզ չեն վերադարձվել պատանդառված քաղաքացիական անձինք, պատանդառված զինվորականները։ Անընդհատ խոչընդոտվում են այդ տարածքում անհետ կորածների որոնումները։ Թուրքիան, որն արդեն հասել է իր նպատակին ու Արցախում ունի մշտադիտարկման կետ, որը ես համարում եմ ռազմավարական բազայի դրսևորումներից մեկը, այնտեղ ամեն ինչ տեսնում է։ Ադրբեջանցիները  կրակում են տարբեր տրամաչափի զենքերից, հետո ոմանք հայտարարում են, որ դրանք անկանոն կրակոցներ են։ Բայց խաղաղություն ցանկացող ու այդ տրամաբանությամբ առաջնորդվող պետություններն ինչո՞ւ առաջինը չեն ապահովում այդ խաղաղությունը։ Եթե դու բարի կամք կամ դրական քայլեր ես ակնկալում, ապա դա կարող է տրամաբանական լինել միայն այն դեպքում, երբ ինքդ ես նման քայլեր կատարում»։

Մինչդեռ, մեր զրուցակցի խոսքով, այսքան ժամանակաընթացքում մենք չտեսանք գեթ մեկ դրական քայլ՝ թե՛ միջազգային իրավունքի, թե՛ միջպետական հարաբերությունների տեսանկյունից: «Ընդհակառակը՝ Հայաստանի վրա գործադրվում են մեծ ճնշումներ։ Մեզ անընդհատ փորձում են դնել վատ դրության մեջ ու իրենց համար կորզել լրացուցիչ արտոնություններ։ Ուզում եմ հիշել նաև մեր հուշարձանների ու ընդհանրապես քրիստոնեական մշակույթի հետ կապված խնդիրը։ Չէ՞ որ կար պայմանավորվածություն, որ Դադիվանք կարող են ուխտավորներն անարգել այցելել, բայց մեկ-երկու այցից հետո առաջացան խոչընդոտներ։ Ես Թուրքիան ու Ադրբեջանը չեմ զանազանում, քանի որ այս պետությունների քաղաքականությունը միագիծ է։ Նրանք իրենց քաղաքականության հիմքում դրել են հակահայկականությունը։ Ու այս համապատկերում մտածել, որ ուզում են իրապես համագործակցել, ինձ թվում է՝ ոչ միայն միամտություն է, այլև շատ վտանգավոր»,- եզրափակեց Նարինե Դիլբարյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում
new adriver("adriver_banner_525093214", {sid:216038, bt:52, bn:28});