Friday, 29 03 2024
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ

Անշուշտ, զինվորականությունը չպետք է խառնվեր քաղաքական հարցերին. Ակնհայտ է, որ դա Մոսկվայի ձեռքի գործն է. Պոլսահայ գործիչ

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է պոլսահայ քաղաքական գործիչ Գայուշ Չալըքման-Գավրիլոֆը:

Թուրքիայի ԱԳ նախարարը դատապարտել է Հայաստանում ռազմական հեղաշրջման փորձը: Այս հայտարարությամբ Թուրքիան ի՞նչ խնդիր է լուծում:

– Քանի որ Թուրքիան ժամանակին տուժել է զինվորականների, բանակի բռնություններից, այդ երկրում 3-4 անգամ զինվորականությունը վերցրել է իշխանությունը, դրա համար իրենք շատ դեմ են նման զարգացումներին՝ որտեղ էլ դա լինի: Իրենք էլ վախ ունեն, որ ամեն վայրկյան Թուրքիայում բանակը կարող է դեմ դուրս գալ և վերցնել իշխանությունը: Իմ կարծիքով՝ իրենց ընդհանրապես չի հետաքրքրում, թե Հայաստանում ինչ է տեղի ունենում, ուղղակի դա իրենց վախի դրսևորումն է:

Հայաստանում տեսակետ կա, որ այսպիսի հայտարարություն տարածելով Թուրքիան նպատակ է հետապնդում Հայաստանում կասկած տարածել, որ Թուրքիան պաշտպանում է Հայաստանի իշխանությանը, ինչը իշխանության դեմ արտահայտվողների մի մասի համար իշխանությանը վարկաբեկելու գործիք կդառնա։ Կիսո՞ւմ եք այս մոտեցումը:

– Ոչ, համաձայն չեմ, Թուրքիային իր ունեցած փորձն է ստիպում այդպիսի հայտարարություն անել: Ուղղակի զինվորականների իշխանության գալուն դեմ լինելն է ստիպել նման բան հայտարարել:

Ամեն դեպքում, ինչո՞ւ էր պետք Թուրքիային ընդհանրապես հայտարարություն անել Հայաստանի հետ կապված:

– Նախևառաջ, հարևան երկիր է: Քանի որ իրենց տեսակետով Հայաստանը ծնկի իջած է հիմա, իրենց համար վտանգ չի ներկայացնում, ուզած բանը կարող են բանեցնել Հայաստանի նկատմամբ: Հայաստանի մասին կարող են հանգիստ խոսել, նույնիսկ սահմանները բացելու մասին են խոսում: Հուսամ՝ Հայաստանը գոնե այդ հարցում մի քիչ խելացի կլինի և չի բացի սահմանը: Նման դեպքում Թուրքիան Հայաստանի վրա խոսելու իրավունք կունենա: Այս պահին Թուրքիան  Հայաստանից այլևս վտանգ չի տեսնում և կարող է բացել սահմանը, որովհետև Հայաստանը հիմա իր ոտքի տակ է:

Արցախյան վերջին պատերազմում հստակ էին Թուրքիայի դիրքորոշումն ու գործողությունները, որոնք բացահայտ պատերազմի մեջ էին մտել Հայաստանի դեմ:

– Այստեղ վերաբերմունքի հարց չէ, Թուրքիան այս պատերազմում միակ ուժն էր, որ Հայաստանի դեմ էր դուրս եկել: Ադրբեջանի բանակն ի՞նչ էր, այն ամբողջությամբ թուրքերից էր կազմված: Մի կողմից՝ Թուրքիայի կողմից Սիրիայից բերված վարձկաններն էին, մյուս կողմից՝ թուրքական բանակի պրոֆեսիոնալ զինվորները: Դա ամբողջությամբ թուրքերի կողմից կազմված բանակ էր, այսինքն՝ Հայաստանի դեմ պատերազմող միակ կողմը հենց Թուրքիան էր, նա երրորդ կողմը չէր:

Նախօրեին նաև Կարո Փայլանն էր անդրադարձել Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին՝ դատապարտելով Հայաստանում հեղաշրջման փորձը: Դուք ինչպե՞ս եք գնահատում ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները:

– Անշուշտ, զինվորականությունը չպետք է խառնվեր քաղաքական հարցերին: Անշուշտ, պետք է հանգիստ թողնեն վարչապետին ու կառավարությանը, բայց ակնհայտ է, որ դա մեր ձեռքը չէ, ակնհայտ է, որ Ռուսաստանն ինչ ուզի, դա է լինելու, եթե ժողովուրդը խելացի չլինի: Ամեն տեղ էլ նույնն է, պետք է ժողովուրդը խելացի լինի և հստակ տեսնի, թե ինչ է իրեն պետք: Եթե կարծում է, որ իրեն անկախություն է պետք, ապա պետք է իր դիրքում ամուր մնա: Եթե նպատակը ուրիշի լծի տակ մտնելն է, ապա խնդրեմ, թող Քոչարյանին բերեն, թող Սերժ Սարգսյանին բերեն, քամվենք, պրծնենք: Կամ պետք է ուրիշի լծի տակ սպառվենք, վերջանանք, Հայաստանից բան չմնա, կամ պետք է ոտքի կանգնենք և կանգնենք մեր երկու ոտքերի վրա ամուր: Բոլոր դեպքերում, իմ համոզմամբ, Հայաստանը արտահերթ ընտրությունների պետք է գնա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում