Tuesday, 23 04 2024
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ
Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ն ենք ձեռք բերել. ուժերի բալանսը կարևոր է խաղաղության համար
23:18
Մոսկվան Ալիևին հրավիրել է ավելի քան բաց խոսակցության
ԵՄ-ի հետ մերձեցման հրապարակային ճանապարհով ենք գնում. գաղտնի պայմանավորվածություններ չունենք
Մենք գիտենք այդ կարմիր գիծը․ վարչապետն ու նախագահը հանդիպել են
Մեքենայով հարվածել է համագյուղացու մեքենային, վիճել են և դանակահարել
Տավուշի «սրբազան պայքարը»․ նոր դերաբաշխում է արվել

Նրանք այս 3 օրվա մեջ ամեն ինչի ընդունակ են. ժողովուրդը պետք է կոնկրետ գործողությամբ տեսնի՝ թավիշը մեռե՞լ է, թե՞ ոչ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Լևոն Շիրինյանը։

– Պարոն Շիրինյան, ի՞նչ դիտարկումներ ունեք նախօրեի հանրահավաքից ու երթից հետո։ Ընդհանրապես տեղի ունեցածում տեսնո՞ւմ եք նաև արտաքին հետք։

– Ես խորհուրդ կտամ նախ ներքին պատճառները քննարկել, նոր՝ արտաքին։ Արտաքինը երկրորդական է։ Իսկ ներքինը հետևյալն է՝ գողապետությունը ապստամբություն անելու միտում ունի։ Այդ ուժերը կարող են դաշնակիցներ ունենալ և՛ ներսում, և՛ դրսում։ Բայց իրենց դաշնակիցներն էլ որոշակի պայմաններում կարող են չօգնել։ Եթե տեսաք՝ Պուտինն իր ու Փաշինյանի հեռախոսազրույցով  ցույց տվեց, որ չի աջակցում այդ ուժերին։ Հայ ժողովրդի կամքն ունի օժանդակություն։ Այլևս չկան 17 ուժեր։ Կա երեք ուժ՝ ՀՀԿ, ԲՀԿ և ՀՅԴ։ Մնացածը որևէ նշանակություն չունեն։

Բայց այս ամենի մեջ կարևորը իշխանության գործողությունն է։ Մինչև իրենց նախագահի ստորագրելն ու չստորագրելը՝ նրանք ամեն գործողության կարող են գնալ։ Դրա համար Ազգային ժողովի դիմացի ցույցը պետք է ցրել՝ ըստ Ռազմական դրության մասին օրենքի։ Վարչապետը պաշտոնական հայտարարություն արեց, որ թավիշը թաղվում է, մեռել է։ Բանակը չի կարելի երեք օր թողնել սպասողական վիճակում՝ ունե՞ն շտաբի պետ, թե՞ ոչ։ Հայաստանում պետք է վերականգնվի կարգուկանոնը, մարդիկ պետք է աշխատելու իրավունք ու հնարավորություն ունենան։ Այդ կերած-խմածները այնքան են թալանել, որ կարող են չաշխատել, իսկ տաքսու վարորդը պետք է ապրի։

– Մի փոքր ուշացած չէ՞ր արդյոք թավիշին վերջ դնելու մասին հայտարարությունը։

– Ինչու մի փոքր, լավ էլ ուշացած էր։ Շատ-շատ ուշացած էր, բայց պետք է արվի, այլընտրանք չկա։ Թողնենք անընդհատ հետին թվով դատողություններ անելը, եկեք նայենք ապագային. շատ սխալներ են եղել, բայց հիմա պաշտոնապես հայտարարվում է, ու ժողովուրդը պետք է կոնկրետ գործողությամբ տեսնի՝ թավիշը մեռե՞լ է, թե՞ ոչ։ Այդ մարդիկ ո՛չ փողի խնդիր ունեն, ո՛չ աշխատանքի, կարող են հազար տարի փողոց փակելով ապրել, բայց տաքսու վարորդը ու մնացածը պետք է ապրեն։ Այդ ցույցերը պետք է շտապ ցրել ու անցնել կոնկրետ գործողությունների։ Մանավանդ որ Պուտինն էլ աջակցեց Նիկոլ Փաշինյանին։

– Կարծո՞ւմ եք՝ այս ամենը մի «Իսկանդեր»-ի մասին հայտարարության պատճառո՞վ էր, թե՞ կան այլ խորքային խնդիրներ։

– «Իսկանդեր»-ն ընդամենը պատրվակ էր։ Իսկ ընդհանրապես՝ եթե «Իսկանդեր»-ը կրակեր, 7 շրջան չէինք վերադարձնի։ Վարչապետը ճիշտ է՝ պլանն այնպես էր, որ մենք պետք է պարտվեինք, ուրեմն «Իսկանդեր»-ն էլ պետք է սխալ կրակեր կամ 10 տոկոսով կրակեր։ Մենք պետք է ջախջախվեինք, ու դա պետք է բավարարեր առաջին հերթին Ադրբեջանին, Ռուսաստանին ու այստեղի օլիգարխիային։ Մասամբ ստացվեց, բայց հանրահավաքը գծեց կարմիր գիծը։ Հիմա չպետք է մի երկու հոգու բռնեն ու հանգստանան, ժամանակ չկա։ Այս երեք օրվա մեջ նրանք ամեն ինչի ընդունակ են։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում