«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի կարծիքով՝ ԳՇ երեկվա հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ չէր, բայց պարունակում էր Սահմանդրության 14-րդ հոդվածի և Պաշտպանության մասին օրենքի խախտում։ Հարցին, թե այդ հայտարարության խորքային արմատները ո՞ւր են տանում, նշում է՝ իր տպավորությամբ «17-»-ը բավական ինտենսիվ աշխատել է գենշտաբի պետի հետ, իսկ տեղակալ Տիրան Խաչատրյանը, որին վարչապետը հերոսի կոչում էր շնորհել, պետք է պատերազմի պատճառների մասին շատ հարցերի պատասխանի․ «ԳՇ հայտարարությունը ստորագրած զինվորականների մի մասը պարտության մեջ մեծ ներդրում է ունեցել»։