Thursday, 22 04 2021
Պուտինը պատրաստակամություն է հայտնել Զելենսկու հետ երկկողմ հարաբերությունների հարցերը քննարկել Մոսկվայում
Վրաստանում մինչև 80% կորոնավիրուսի բրիտանական շտամ է շրջանառվում. Գամկղրելիձե
Դե թող հիմա ասեն՝ բե՞ռ է Արցախը, թե՞ վահան. Դավիթ Բաբայանը՝ Սյունիքում առկա իրավիճակի, Արցախում կրակոցների մասին
Ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը հասել Է Ղրղզստան
Լարսը բաց է. ռուսական կողմում կա մոտ 415 կուտակված բեռնատար
Երևանի Հալաբյան փողոցի տրանսպորտային լուսացույցները կտեղակայվեն երթևեկելի մասի վերևում․ՃՈ
Արձակուրդում է գտնվում 21 դատավոր,ևս 7 դատավոր գտնվում է ինքնամեկուսացման պայմաններում.ԲԴԽ
Վրաստանի նախագահը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին կոչ է արել ավելի ակտիվ կայունություն ապահովել Սև ծովում
Հաղթանակի կամրջից քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Սերբիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են ռազմական համագործակցության հարցեր
Հրդեհ՝ Աբովյան քաղաքի շենքերից մեկում. տարհանվել է 40 բնակիչ
Արցախի ԱԺ-ն ընդունել է մի շարք օրենքներ և Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի հայտարարություն
Հաղարծին գյուղին հարակից անտառում քաղաքացին ընկել և վնասել է կողերը. ԱԻՆ
Ռուսաստանը Ուկրաինայի սահմանին գտնվող զորքերը վերադարձնում է հիմնական տեղակայման վայրեր
Սյունիքի հետ կապված հարցերը Հայաստանում պետք է լուծվեն առանց որևէ բախում և ապակայունացում ենթադրող գործելաոճի
Ոստիկանության պարզաբանումը՝ դատախազության շենքի մոտ ակցիայի վերաբերյալ
Երևանի «Գլաձոր» համալսարանի ռեկտոր Ժորա Ջհանգիրյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով
Նարեկ Սարգսյանը կմնա կալանքի տակ․1lurer.am
ՀՓՇ-ն փորձելու է օգտագործել Ապրիլի 24-ի միջոցառումները. ՀՅԴ-ն քննարկում է ջահերով երթից հետո նստացույց անել
Դա խուլիգանություն էր. տուժողը ոչ միայն վարչապետն էր, այլև հանրությունը
Ակցիայի նախաձեռնողները մերժեցին մի քանի հոգով ներս մտնելու առաջարկը. Գոռ Աբրահամյան
Մենք հսկայական պոտենցիալ ունեցող ազգ ենք․ անպայման ողջ ենք մնալու
Գործադիրն օժանդակում է կարագի արտադրության ոլորտում 24․8 մլրդ դրամի ներդրումային ծրագրին
Սյունիքի դեպքերի շահառուներ կան․ սա հարված է ՀՀ ինքնիշխանությանը
ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից Հայաստանում կատարվող ընդհանուր ներդրումը կավելանա 13 մլն դոլարով
Դատախազության աշխատակիցները չեն ուզում պոկվել իրենց աթոռներից և իջնել ժողովրդի մոտ. Մինասյան
«Սյունիքը հետաքրքիր է ոչ միայն մեր, այլ նաև ԱՄՆ-ի համար». ԱՄՆ դեսպանի ուշագրավ այցը Սյունիքի մարզ
Պենտագոնը հաստատել է Թուրքիայի հեռացումը F-35 կործանիչների արտադրության ծրագրից
ՀՀ կառավարությունը նոր միջոցներ հատկացրեց Ադրբեջանի վերահսկողության տակ մնացած քաղաքացիներին
Հրամանատարությունը բարձր է գնահատել Կոսովոյում հայ խաղաղապահների վարժանքները

Պետք է վերջ տալ Պուտինին երախտագիտություն հայտնելու դրսևորումներին․ Չի կարելի նրա լավագույն ընկերոջը նեղացնել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է թուրքագետ Հակոբ Չաքրյանը:

– Պարոն Չաքրյան, Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովը հայտարարել է, որ չի կարծում, թե Թուրքիան ունի Մեծ Թուրանի ծրագիր, Անկարան պարզապես ակտիվորեն զարգացնում է իր հարաբերությունները թյուրքալեզու երկրների հետ։ Որքանո՞վ է անկեղծ Լավրովն իր հայտարարություններում։

– Խնդիրը Մեծ Թուրանը չէ, գուցե Թուրքիան պաշտոնապես նման ծրագիր չի ընդունել, բայց նոր օսմանիզմի ծրագիրն ընդունել է։ Այսինքն՝ նոր օսմանիզմի բաղադրիչներից մեկը Թուրանի ստեղծումն է։ Ըստ երևույթին՝ Պուտինի սերն Էրդողանի հանդեպ թույլ չի տալիս Լավրովին ճշմարտությունն ասել։

– Գործ ունենք ռուս-թուրքական հերթական մերձեցման հե՞տ։

Դժբախտաբար, այո։ Վերջերս մեր ԱԳ նախարար Արա Այվազյանը հայտարարեց, որ Հայաստանն իր անվտանգության համար պարտավոր է նորմալացնել Թուրքիայի հետ հարաբերությունները, որը կունենա իր, այսպես կոչված, բարերար ազդեցությունը։ Չի կարելի Պուտինի լավագույն ընկերոջը նեղացնել, ինքը չի նեղացնում և իր դաշնակիցներին, մասնավորապես Հայաստանին, որ իրականում դաշնակից չէ, ցույց է տալիս, որ մենք էլ որպես, այսպես կոչված, Ռուսաստանի դաշնակից՝ չնեղացնենք Պուտինի լավագույն ընկերոջը։

– Ի դեպ, Լավրովի այն հայտարարությանը, թե Թուրքիան չի ցանկանում ստեղծել Մեծ Թուրան, արձագանքել է Ռուսաստանում բնակվող հայ քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանը՝ հակադարձելով, որ Էրդողանը ձգտում է ստեղծել Թուրան, և այդ դեպքում ինչո՞ւ ենք մենք նրա հետ կառուցում հարաբերություններ։

Այս պատասխանը ոչ թե Լավրովին պետք է ուղղել, այլ Պուտինին։ Լավրովն առանց Պուտինի թույլտվության չէր կարող նման հայտարարություններ անել։ Նա ակնհայտորեն հարցրել է Պուտինին նման հայտարարություն անելուց առաջ, քանի որ Էրդողանը Պուտինի լավագույն ընկերն է, և չի կարելի լավագույն ընկերոջը նեղացնել։ Եվ Կուրղինյանն ինքն էլ գիտի, որ իր հասցեատերը Լավրովը չէ, Պուտինն է, պարզապես չի ուզում Պուտինի անունը տալ։ Թուրքական մի այսպիսի ասացվածք կա՝ այն մարդը, որ չի կարողանում մեջքին խփել, խփում է քամակին։ Սա շատ դիպուկ համեմատություն է։

– Ռուս-թուրքական մերձեցումից պիտի զգուշանա՞ Հայաստանը։

– Նախևառաջ, Հայաստանը Ռուսաստանի հետ դաշինքից պետք է զգուշանա, մանավանդ պատերազմը ցույց տվեց, որ Ռուսաստանը մեր բարեկամը չէ, Պուտինն էլ մեր ռազմավարական դաշնակիցը չէ։ Մի ռազմավարական դաշնակից է, որն Էրդողանին համարում է իր լավագույն ընկերը, որն էլ հայտարարում է, որ ղարաբաղյան պատերազմում ներգրավվել է, որպեսզի ցեղասպանության ենթարկի հայ ժողովրդին, այսինքն՝ ավարտին հասցնի երիտթուրքերի կիսատ թողած գործը, իսկ Պուտինն անամոթաբար վերցնում և նրան  իր լավագույն ընկերն է համարում։ Սա ոչ միայն անարգանք է Պուտինին, նաև անարգանք է 1915-ի Ցեղասպանության զոհ գնացած մեկուկես միլիոն զոհերի հիշատակին։ Իհարկե, սա անարգանք է նաև հայ ժողովրդին։

– Պարոն Չաքրյան, անվտանգության այլընտրանքնե՞ր պետք է փնտրի Հայաստանը, չապավինի՞ միայն Ռուսաստանին։

– Հայաստանը, իհարկե, պետք է փնտրի, բայց նախորդ իշխանություններն այնպիսի պայմանագրեր են կնքել Ռուսաստանի հետ։ Օրինակ՝ ռուսական ռազմաբազան, ինչպես հիշում եք, երկարաձգեց Սերժ Սարգսյանը մինչև 2044 թվականը, և հիմա ռազմաբազան չենք կարող հանել։ Հիմա պետք է վերջ տալ Պուտինին երախտագիտություն հայտնելու դրսևորումներին, նաև այն հավաստիացումներին, որ Հայաստանը հավատարիմ է Ռուսաստանի հետ դաշինքին, և ԱՄՆ-ի ԵՄ-ի հետ հարաբերություններ զարգացնելով՝ պետք է փորձել գոնե մասնակի հավասարակշռել Ռուսաստանի ազդեցությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում
new adriver("adriver_banner_525093214", {sid:216038, bt:52, bn:28});