Thursday, 25 04 2024
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.

Բանակի հարցում «կամ-կամ»-ի տարբերակով չպետք է շարժվենք

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է անվտանգության հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանը:

– Տիկին Մարգարյան, պատերազմից հետո բանակի արդիականացման մասին ավելի շատ են սկսել խոսել: Մեր բանակի մոդիֆիկացիան ո՞ր ուղղությամբ պետք է զարգանա:

– Այս հարցում իմ մոտեցումը միշտ եղել է նույնը, որ մենք «կամ-կամ»-ի տարբերակով չպետք է շարժվենք, պետք է կարողանանք մեր գործընկերներից մաքսիմալ վերցնել այն, ինչ անհրաժեշտ է մեզ: Եթե ռուսական կողմը մեզ առաջարկի այնպիսի հնարավորություններ, որոնք մենք անհրաժեշտ ենք համարում մեր բանակի արդիականացման համար, ապա, իհարկե, պետք է օգտվենք այդ հնարավորություններից, զուգահեռաբար նաև այլընտրանքային ճանապարհներ մշակենք մեր հնարավոր գործընկերների հետ:

Բայց հաշվի առնելով, որ նույն ռուսական բանակի մոդելն էր գործում Հայաստանում, որի տված արդյունքն այն էր, որ պարտվեցինք պատերազմում, արդյոք չպե՞տք է, օրինակ, արևմտյան, իսրայելական մոդելները կիրառենք՝ որպես հաջողված մոդելներ:

– Այդպես միանշանակ ասել, որ մենք պատերազմում պարտվել ենք, որովհետև օգտվել ենք ռուսական զենքից, կարծում եմ՝ ճիշտ չէ, որովհետև պատերազմում պարտվելու պատճառները եղել են բազմաթիվ՝ և՛ ռազմական, և՛ քաղաքական, և՛ ռազմաքաղաքական, և՛ դիվանագիտական, և՛ պատմական: Հետևաբար ասել, որ խնդիրը միայն ռուսական զենքն է, իհարկե, այդպես չէ: Կարծում եմ՝ այս պահին ունենալով վերազինվելու, ամբողջովին մեր պաշտպանական քաղաքականությունը վերանայելու այդ պատմական հնարավորությունը՝ մենք պետք է բազմակողմանի մոտենանք այս հարցին, և պաշտպանական համակարգի բոլոր բաղադրիչները պետք է մանրակրկիտ քննվեն, խնդիրները վեր հանվեն, և ըստ այդմ՝ ռազմավարություն մշակվի, և այդ ռազմավարությանը համապատասխան մենք փնտրենք, գտնենք միջազգային դոնորներ, որոնք մեզ հնարավորություն կտան մոդիֆիկացնել մեր բանակը:

Նախօրեին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը խոսել է ՀՀ-ում ռուսական ռազմակայանի ընդլայնման և ներուժի ավելացման կարևորության մասին: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը, կա՞ արդյոք դրա անհրաժեշտությունն այս փուլում, թե՞ ոչ:

– Կարծում եմ՝ բոլորի համար ընդունելի է, որ այսօր մենք դեռևս ունենք գոյաբանական խնդիր, և բնականաբար, այդ խնդիրը շուտափույթ լուծումներ է պահանջում: Այսինքն՝ մեր անվտանգային մարտահրավերները կարող ենք ձևակերպել կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ: Կարճաժամկետ մարտահրավերներն այսօր, ցավոք, կարող են լինել շատ ավելի օրհասական, քան մեզնից շատերին թվում է: Դրա համար այս պարագայում պաշտպանության նախարարի նման հայտարարությունը ես, համենայնդեպս, ընկալում եմ որպես ազդակ՝ ուղղված նախ Ադրբեջանին ու Թուրքիային, որ մենք շարունակելու ենք Ռուսաստանի հետ խորացնել մեր ռազմական համագործակցությունը, և ազդակ նաև Ռուսաստանին, որ մենք շարունակում ենք ՌԴ-ին դիտարկել որպես մեր ռազմավարական դաշնակից, նաև հնարավորություն արդեն տեղում ամրապնդելու մեր անվտանգությունը, ինչքան հնարավոր է այս պարագայում:

Իսկ դրա համար արդյոք պե՞տք է ունենալ նոր անվտանգության հայեցակարգ՝ հաշվի առնելով պարտությունն ու դրա պատճառները, և այս առումով Հայաստանն արդյոք արագացված անո՞ւմ է իր քայլերը, թե՞ ոչ:

– Այս պահին չենք կարող հստակ ասել, թե պատկան մարմինները կոնկրետ այդ առումով ինչ աշխատանք են տանում, բայց ես ոչ թե հուսով եմ, այլ վստահ եմ, որ նման աշխատանք պետք է տարվի, որովհետև միայն ըստ դրա մենք կկարողանանք թերությունները վեր հանել, որից հետո պարզ կլինի, թե ինչպես պետք է այդ թերությունները շտկենք կամ վերացնենք: Ընդհանրապես մեր մոտեցումը ռազմական անվտանգության վերաբերյալ պետք է փոխվի, նոր հայեցակարգեր պետք է մշակենք, որի բաղադրիչները պետք է լինեն նրանք, թե մեր քաղաքական հարաբերությունները մեր գործընկերների հետ ինչպես պետք է վերանայենք, նաև ռազմաքաղաքական ինչպիսի դիրքորոշումներով դիրքավորվենք: Շատ բան կախված է նրանից, թե արդյոք մենք տարերայի՞ն կսկսենք գործողություններն իրականացնել, թե՞ համակարգային ու հայեցակարգային: Եթե տարերային եղավ, կլինի այն, ինչ եղավ 30 տարիների ընթացքում, երբ ուղղակի տեղում խնդիր ենք լուծում, բայց խնդիրն իրականում չի վերանում, ավելի է խորանում, և մենք ընկնում ենք մեր իսկ սարքած թակարդը: Հայեցակարգայինի պարագայում դա արդեն լրիվ ուրիշ պատմություն է, բնականաբար, բոլոր իրավասու գերատեսչություններն են ներգրավվում, նաև քաղաքացիական հանրույթը: Սա լայնածավալ, մեծ աշխատանք է, որը 1-2 ամսվա աշխատանք չէ: Կարծում եմ՝ շատ արագ և պրոֆեսիոնալ կատարելու դեպքում մեկ տարվա ընթացքում հնարավոր կլինի ի մի  բերել: Դրա հիման վրա արդեն միջնաժամկետ և երկարատև կտրվածքով մեր առջև կանգնած սպառնալիքներին դիմակայելու համար մարտավարություն և գործողությունների պլան կարող է մշակվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում