Tuesday, 16 04 2024
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
21:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ
20:40
Լիտվայում մեկնարկում է ավելի քան 20 հազար զինվորականների մասնակցությամբ զորավարժությունների շարքը
20:30
ԵՄ խորհուրդը ապրիլի 22-ին կքննարկի Ուկրաինային զենքի մատակարարումը
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
Պետությունից թաքցված շուրջ 50 մլն դրամի հարկն ամբողջությամբ վճարվել է
Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է նախարարությունում իրականացված խուզարկությանը
19:50
Կոպենհագենում 17-րդ դարի Ֆոնդային բորսայի շենքում հրդեհ է բռնկվել
19:40
Ֆիլիպիններում իրավապահներն ավելի քան երկու տոննա մետամֆետամին տեսակի թմրանյութ են առգրավել
Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. համահայկական միության հայտարարութունը
19:20
Ճապոնիան հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ամրապնդելու մտադրության մասին
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ոլորտում նախատեսվող ծրագրերը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:50
Բայդենն ու կինը 620.000 դոլար են աշխատել
18:50
Կուբան կոչ է արել ԱՄՆ-ին՝ թուլացնել պատժամիջոցները
Մեկ տարում միայն մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին
ՀԱՄԱՍ-ը մերժել է Իսրայելի հետ գործարքի կետերը
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Կաթողիկոսին տեղեկություններ է փոխանցել սահմանային վիճակի մասին
18:20
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբաթ քննարկել Կիևին օգնելու առանձին օրինագիծ
18:10
Թաիլանդում Նոր տարվա արձակուրդի օրերին ավելի քան 200 մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարներից
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
40+10 հազար դրամ աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է
Իրանի բաց ազդակը Հայաստանում
17:50
ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որոնց պատրաստ է ազատ արձակել Իսրայելի հետ գործարքի շրջանակներում
Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան
ՌԴ-ն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպան
17:40
Իրանի նախագահը ցավոտ պատասխանով է սպառնացել երկրի շահերի դեմ ցանկացած գործողության դեպքում
Դուք կապիտուլյացիոն կոալիցիա եք. ինքներդ եք դա ընդունել. Ալեքսանյանն` ընդդիմությանը

Դատախազն ու ՀՔԾ պետը աշխատում են Սերժի Վաչոյի համար. ՀՔԾ-ում հերթական անգամ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

Հատուկ քննչական ծառայությունը հերթական անգամ կարճել է Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանին վերաբերող քրեական գործերից մեկը։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քրեական գործի հարուցման համար փաստեր ներկայացրած, Վաչագան Ղազարյանին պատկանող «Յանս» ռեստորանային համալիրի նախկին հաշվապահ Սուսաննա Արիստակեսյանը։ Վերջինս երեկ է ստացել ՀՔԾ քննիչի որոշումը, որով իրեն ծանուցել են, որ Վաչագան Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։

Քրեական հետապնդումը դադարեցվել է «Համաներման մասին» օրենքի ընդունման հիմքով։ Վերացվել է նաև Վաչագան Ղազարյանի նկատմամբ ընտրված ստորագրությունը չհեռանալու մասին խափանման միջոցը։

Հիշեցնենք, որ Սուսաննա Արիստակեսյանն անցած տարի հունիսի 11-ին հաղորդում էր ներկայացրել իրավապահ մարմիններին և տեղեկացրել, որ 2013-2017 թվականներին ԱԱԾ ՊՊԾ 6 աշխատակից երեք հերթափոխով ծառայություն են իրականացրել Վաչագան Ղազարյանին ու նրա կնոջը պատկանող «Յանս» ռեստորանային համալիրում, և ինքը՝ Վաչագան Ղազարյանի բանավոր հանձնարարությամբ, ամիսը 300 հազար դրամ է տվել այդ ծառայության պետին։ Արիստակեսյանը նաև իրավապահներին տեղեկացրել էր, որ ԱԱԾ մեկ այլ աշխատակից՝ Սեյրան Ազարյանը, գրանցված լինելով ԱԱԾ-ում, փաստացի աշխատանքի չի հաճախել, սակայն ԱԱԾ-ից վճարվելով հանդերձ, 2010-2018 թվականը եղել է Վաչագան Ղազարյանի կնոջ վարորդը՝ նրան տարել է «Յանս» ռեստորանային համալիր, մնացել այդտեղ կամ կատարել Ռուզաննա Բեգլարյանի հանձնարարականները։ Նախաքննական մարմինը պարզել է, որ միայն վարորդի մասով պետությանը պատճառվել է 9 միլիոն 340 հազար դրամի վնաս։

Վաչագան Ղազարյանը, սակայն, հարցաքննվել և իրեն մեղավոր չի ճանաչել այդ մեղադրանքներում՝ դրանք համարելով անհիմն, սակայն չի առարկել, որ համաներման հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի։

Իսկ ամենազավեշտալին այն է, որ համաներում կիրառելու համար ՀՔԾ-ն հիմք է ընդունել նաև այն, որ Վաչագան Ղազարյանը մարտական գործողությունների մասնակից է եղել և դա հավաստող փաստաթղթերը ստացել է ՀՀ ՊՆ-ից։ Խոսքը վերաբերում է թերևս 2016 թվականի Ապրիլյան պատերազմին։

Սուսաննա Արիստակեսյանը ՀՔԾ որոշումը զավեշտալի է որակում, բայց արդեն չի զարմանում։ Հեղափոխությունից հետո Վաչագան Ղազարյանի նկատմամբ ինչ քրեական գործ հարուցվում է, որքան ամուր հիմքեր էլ դրվում են դրա տակ, մեկ է՝ ամիսներ անց նրա վերաբերյալ քրեական գործերը կարճվում են, և նա կրկին ջրից չոր է դուրս գալիս, քանի որ, մեր զրուցակցի խոսքերով՝ և՛ դատախազը, և՛ ՀՔԾ պետը «աշխատում են Սերժի Վաչոյի համար»։ «Այդ ինչպես է ստացվում, որ Սերժի Վաչոյի վերաբերյալ գործերը շատ շուտ քննում են, արագ կարճում են, ու մնացած գործերը ամիսներով, տարիներով մնում են քննիչների սեղաններին։ ՀՔԾ-ում նա մեծ կապեր ունի և հովանավորչություն է վայելում։ Ես արդեն իրավունք ունեմ ամեն ինչ մտածելու։ Նրան սատարում է նաև դատախազը, քանի որ առանց դատախազի ոչ մի գործ չի կարճվում ու չի փակվում։ Գլխավոր դերում դատախազն է։ Ես դրանում միանշանակ համոզված եմ»,- ասաց Արիստակեսյանը՝ հավելելով, որ պատրաստվում է քննիչի որոշումը բողոքարկել վերադաս դատախազին, բայց արդեն որևէ սպասելիք չունի․ «Ես շարունակելու եմ պայքարել, թեև իմ բոլոր բացահայտումները, բողոքները նման հետևանքի են արժանանում։ Քննիչները այնպես են անում, որ դու ուղղակի զզվես ու, առողջությունդ ավելի թանկ համարելով, դադարեցնես պայքարը։ Իրենք դա հատուկ են անում»։

Տիկին Արիստակեսյանի խոսքերով՝ մինչ այժմ որ քննիչը քննել է Վաչագան Ղազարյանի վերաբերյալ որևէ քրեական գործ և «հաջողությամբ կարճել այն» արդեն ավելի բարձր պաշտոնի է նշանակվել։ «Ով Վաչոյի գործը քննում է ավելի բարձր պաշտոն է ստանում։ Վաչոյի գործը կարճում են ու ավելի բարձր պաշտոնի են նշանակվում։ Քննիչներից մեկը՝ Դավիթ Կիրակոսյանը, հիմա գնացել է Մալաթիայի քննչականի պետ, կամ պետի տեղակալ։ Մյուս քննիչը Վազգեն Ավետիսյանն է, որը ՀՔԾ-ից գնաց ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետի տեղակալ։

Վաչոյի գործով դատախազ Տիգրան Ենոքյանը գնացել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման նորաստեղծ մարմնի դատախազ, կամ ղեկավար։ Եթե ինքը գործ կոծկող է, ինչպես կարող է ուրիշի, Վաչոյի նմանների ապօրինի գույքը բռնագանձել։ Մենք խայտառակ իրավապահ համակարգ ունենք, ու սրա վերջը չի երևում»,- եզրափակեց Սուսաննա Արիստակեսյանը։

Հիշեցնենք, որ ճիշտ մեկ տար առաջ՝ 2020 թվականի փետրվարի 17-ին, ՀՔԾ-ն տարիուկես տևած նախաքննությունից հետո կարճեց նաև Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի ընդհանուր քրեական գործը, որն առնչվում էր ինչպես հարկերից խուսափելուն, այնպես էլ ապօրինի հարստացմանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում