«Սասնա Ծռեր» կուսակցության Ժիրայր Սեֆիլյանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ քաղաքական ուժը ժամը 15։00-ին հանրահավաք է անելու։
«Բոլոր մտահոգ ազգային ուժերին, շրջանակներին և անհատ գործիչներին հրավիրում եմ մասնակցելու մեր այսօրվա հանրահավաքին։
Ակնկալում ենք լսելու ձեր խոսքը հանրահավաքի հարթակից՝ միասնաբար ժողովրդին համախմբելու և ստեղծված փակուղային իրավիճակից երկիրը հանելու նպատակով»,-նշվում է հայտարարությունում։
Նշենք, որ ժամը 13։00-ին Ազգային ժողովի մոտ հանրահավաք է անելու նաև «Հայրենիքի փրկություն շարժումը», որի ներկայացուցիչները աղբամաններով փակել են Բաղրամյան պողոտան և գիշերել խորհրդարանի շենքի դիմաց։