ՆԱՏՕ-ն ուշի ուշով հետևում է Հայաստանում իրավիճակի զարգացմանը և կողմերին կոչ է անում խուսափել իրավիճակի սրումից և բոլոր տարաձայնությունները լուծել խաղաղ ճանապարհով՝ սահմանադրության շրջանակներում։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Օանա Լունգեսկուն։
«Մենք ուշի ուշով հետևում ենք զարգացումներին մեր գործընկեր երկիր Հայաստանում։ Կարևոր է խուսափել այնպիսի խոսքերից և գործողություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի հետագա սրման։ Ցանկացած քաղաքական տարաձայնություն պետք է լուծվի խաղաղ և ժողովրդավար ճանապարհով՝ համապատասխան Հայաստանի սահմանադրությանը»,- գրել է Լունգեսկուն։