Wednesday, 24 04 2024
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

17-ի նպատակը ժողովրդի իշխանության յուրացումն է, ժողովուրդը զգացել է իր իշխանության համը

Հանրապետության հրապարակում այսօր տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի բազմահազարանոց հանրահավաքը, որի ավարտին քաղաքացիները երթ իրականացրին: Փաշինյանն իր աջակիցներին կոչ էր արել գալ հրապարակ այն բանից հետո, երբ ԶՈՒ Գլխավոր շտաբը հայտարարություն էր տարածել, որով պահանջվում էր կառավարության և վարչապետի հրաժարականը:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում փաստաբան Տիգրան Եգորյանն ընդգծեց, որ ԳՇ հայտարարությունը ակնհայտորեն հակասում է Սահմանադրությանը, հակասում է նաև Զինված ուժերին և այդ փաստաթուղթը ստորագրած պաշտոնատար անձանց լիազորություններին: «Ավելին՝ այն պարունակում է Քրեական օրենսգրքով սահմանված հանցատարրեր: ԳՇ հայտարարությունը պետք է քննության առարկա դառնա»,- նշեց փաստաբանը:

«Հստակ է, որ այսօր ժողովրդավարության և ինքնիշխանության դեմ ներքին և արտաքին պայքար է մղվում: Այն չի դադարել, գործել է թաքնված կամ գործել է փաթեթավորված՝ որպես քաղաքական գործընթացներ, որպես բողոքի գործողություններ, կամ որպես հայտ՝ վերադառնալու քաղաքականություն: Դա վերաբերում է ոչ միայն «17+»-ին: Եվ արտաքին պայքարն էլ վերջերս դրսևորվեց Հայաստանի դեմ պատերազմական դրսևորումներով:

96թ. սկսած՝ այս պայքարն ընթանում է… Մեր երկրի բոլոր ղեկավարները հայեր են եղել, բայց անհասկանալիորեն բոլոր պրոցեսները ի վնաս ժողովրդավարության և ի վնաս ինքնիշխանության են եղել: 2018-ին հեղափոխական գործընթացների արդյունքում ժողովուրդը զգաց իր իշխանության համը:

Արտաքին ուժերի հետ հանցավոր համագործակցության մեջ գտնվող ուժերը հույս ունեին, որ այս իշխանությունները շատ կարճ կյանք են ունենալու, և իրենք իշխանությունը հետ կվերցնեն, դա ձախողվեց, և այսօր տեսնում ենք իշխանության յուրացման նպատակի համար արդեն բացահայտ պայքար, որը դեմ է ժողովրդին, ժողովրդավարությանը և ինքնիշխանությանը»,- նշեց փաստաբանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում