Friday, 23 04 2021
Լավ է, որ Սյունիքի դեպքերը տեղի ունեցան հիմա և ոչ արտահերթ ընտրությունների նախօրեին
Քվեբեկի Ազգային ժողովը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը հիշատակող բանաձև
«Եթե այսօր մենք Նժդեհի կիսանդրին հանենք իբրև «ֆաշիստ», վաղը կասեն Մոնթեի արձանն էլ հանեք՝ տեռորիստ է»
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 6 մարզում
Չորրորդ զորամիավորման զորամասերից մեկի հակատանկային ստորաբաժանումը գերազանց է կատարել վարժանքները
«Մերժի՛ր Սերժին», իսկ երեք տարի անց՝ «Նիկոլ դավաճա՛ն»․ ինչ ունենք հեղափոխությունից հետո․ «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԿԳՄՍ նախարարը կհաստատի Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները
Սյունիքում Փաշինյանի դեմ ակցիաները մարդաշատ չէին. քանի մարդ էր մասնակցում․ «Ժողովուրդ»
Ինչ ենք անում, երբ ԱՄՆ-ն ճանաչում է ցեղասպանությունը
Ամերիկյան պաշտոնական մոտեցումը կարող է փոխվել Հայոց ցեղասպանության հարցում
07:30
Հայոց ցեղասպանությունը Բայդենի կողմից ճանաչելու հնարավորության շուրջ սենատոր Էդվարդ Մարքիի ուղերձը
Պուտինը պատրաստակամություն է հայտնել Զելենսկու հետ երկկողմ հարաբերությունների հարցերը քննարկել Մոսկվայում
Վրաստանում մինչև 80% կորոնավիրուսի բրիտանական շտամ է շրջանառվում. Գամկղրելիձե
Դե թող հիմա ասեն՝ բե՞ռ է Արցախը, թե՞ վահան. Դավիթ Բաբայանը՝ Սյունիքում առկա իրավիճակի, Արցախում կրակոցների մասին
Ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը հասել Է Ղրղզստան
Լարսը բաց է. ռուսական կողմում կա մոտ 415 կուտակված բեռնատար
Երևանի Հալաբյան փողոցի տրանսպորտային լուսացույցները կտեղակայվեն երթևեկելի մասի վերևում․ՃՈ
Արձակուրդում է գտնվում 21 դատավոր,ևս 7 դատավոր գտնվում է ինքնամեկուսացման պայմաններում.ԲԴԽ
Վրաստանի նախագահը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին կոչ է արել ավելի ակտիվ կայունություն ապահովել Սև ծովում
Հաղթանակի կամրջից քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Սերբիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են ռազմական համագործակցության հարցեր
Հրդեհ՝ Աբովյան քաղաքի շենքերից մեկում. տարհանվել է 40 բնակիչ
Արցախի ԱԺ-ն ընդունել է մի շարք օրենքներ և Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի հայտարարություն
Հաղարծին գյուղին հարակից անտառում քաղաքացին ընկել և վնասել է կողերը. ԱԻՆ
Ռուսաստանը Ուկրաինայի սահմանին գտնվող զորքերը վերադարձնում է հիմնական տեղակայման վայրեր
Սյունիքի հետ կապված հարցերը Հայաստանում պետք է լուծվեն առանց որևէ բախում և ապակայունացում ենթադրող գործելաոճի
Ոստիկանության պարզաբանումը՝ դատախազության շենքի մոտ ակցիայի վերաբերյալ
Երևանի «Գլաձոր» համալսարանի ռեկտոր Ժորա Ջհանգիրյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով
Նարեկ Սարգսյանը կմնա կալանքի տակ․1lurer.am

Քոչարյանն ու Սարգսյանը հանցագործներ են, բանտում լինելու փոխարեն քաղաքական պայքարի մեջ են մտել

Գլխավոր շտաբի հայտարարությունը հակասահմանադրական է: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Հանուն Հանրապետության» կուսակցության ԺՊԴԿ ղեկավար մարմնի անդամ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ անդրադառնալով ԳՇ այսօր տարածած հայտարարությանը, որով պահանջում են վարչապետի և կառավարության հրաժարականը:

«Չեմ պատկերացնում, թե այդ հայտարարությունը կազմողներն ինչի վրա են հույս դրել, ինչու չեն իրավաբաններին հրավիրել և ինչու են նման բան արել»,- նշեց քաղաքագետը: Նրա դիտարկմամբ՝ սա ռազմական հեղաշրջման փորձ է, ինչը անսպասելի էր: «Բայց մյուս կողմից՝ չեմ կարծում, թե սա ինչ-որ իմպուլսիվ որոշման արգասիք է»,- նշեց Մեհրաբյանը:

«Արդար Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ, պատմաբան Սամվել Պողոսյանը նշեց, որ ներքաղաքական նոր փուլը սկսվել է պատերազմից հետո. «Երբ ստորագրվեց մեզ համար խայտառակ պայմանագիր, և դրանից հետո բնական է, որ լարվածությունը պետք է ավելի սրվեր, մանավանդ որ կային ուժեր, որ մինչ այդ էլ լուրջ աշխատանք էին կատարում իշխանությանը տապալելու համար, և նրանց թիկունքում ահռելի ռեսուրներ կան: Այսօր նրանք կարողանում են այսպես ագրեսիվ դրսևորումներ ցուցաբերել, քանի որ անպատժելիության մթնոլորտում են, և դրանից ավելի համարձակ են դառնում: Իսկ իշխանությունը շատ սխալներ է թույլ տվել»:

Պողոսյանը կարևորեց արտահերթ ընտրությունների անցկացումը՝ ընդգծելով, որ գուցե Նիկոլ Փաշինյանը նորից կհաղթեր ընտրություններում, բայց դա կթուլացներ լարվածությունը, մինչդեռ իշխանությունը չգիտակցեց դա:

«Ինձ, որպես պատմաբան, անհանգստացնում է այն, որ կրկնվում են 100 տարի առաջվա դեպքերը՝ նույն ձևով, և քիչ է մնում կանգնենք քաղաքացիական պատերազմի առաջ: Եթե մենք գնանք քաղաքացիական պատերազմի, չի բացառվում, որ կկնքվի Մոսկվայի նոր պայմանագիր: Մենք պետք է խուսափենք դրանից:

Մենք նոր Մարտի 1 անելու իրավունք չունենք: Պետք է կողմերը փորձեն նստել և խոսել, ոչ թե միտինգներ անել ու հեռվից գոռալով խոսել: Պետականության հիմքերը սուտն է քանդում, իսկ մեր երկրում աջ ու ձախ սուտ են խոսում: Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն ընդդիմություն չեն, նրանք հանցագործներ են, հանցագործները բանտում լինելու փոխարեն այսօր քաղաքական պայքարի մեջ են մտել»,- նշեց Պողոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում
new adriver("adriver_banner_525093214", {sid:216038, bt:52, bn:28});