Եվրամիությունը ուշադրությամբ հետևում է Հայաստանում տիրող իրավիճակին և կոչ է անում «բոլոր խաղացողներին» զերծ մնալ իրավիճակի սրմանը տանող հռետորաբանությունից կամ գործողություններից և բոլոր քաղաքական հակասությունները լուծել խաղաղ ճանապարհով: Այս մասին ասվում է հինգշաբթի օրը ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոյի կողմից տարածված հայտարարության մեջ:
«Եվրամիությունը շատ ուշադիր հետևում է Հայաստանում իրավիճակի զարգացմանը: Մենք բոլոր խաղացողներին կոչ ենք անում հանդարտվել, անհրաժեշտ է ձեռնպահ մնալ հռետորաբանությունից կամ սրացման տանող գործողություններից: Քաղաքական տարաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով՝ խստորեն համապատասխան խորհրդարանական ժողովրդավարության սկզբունքներին. Հայաստանի Սահմանադրության համաձայն՝ զինված ուժերը պետք է չեզոք մնան քաղաքական հարցերում և պետք է մնան քաղաքացիական իշխանությունների վերահսկողության տակ», – ասված է հայտարարության մեջ
ԵՄ-ն համոզմունք է հայտնել, որ «ժողովրդավարական սահմանադրական կարգի պահպանումը Հայաստանի համար միակ ճանապարհն է՝ հաղթահարելու իր առջև ծառացած մարտահրավերները»: