Thursday, 25 04 2024
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց

Նիկոլի համար սա մի ամբողջ կյանք արժեր, նա երբեք հասարակության այս աջակցությունը չպետք է մոռանա

Հանրապետության հրապարակում հրավիրած հանրահավաքի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձավ ժողովրդի կողմից իրենց հասցեին հնչած շատ թավշյա լինելու մեղադրանքներին։ Նա հայտարարեց, որ թավիշին հենց այսօրվանից վերջ է տրվելու․

«Ես գիտեի, որ ամենաշատը դա էիք ուզում լսել։ Ժողովուրդն այսօր հավաքվել է, քանի որ գիտեն` պարտության պատճառը ժողովրդին, բանակը թալանածներն են։ Վերջ թավիշին։ Մենք անընդհատ ասում ենք՝ վերջ թավիշին ու չենք անում, բայց այսօր արդեն կսկսենք»,- ասել է Փաշինյանը։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, անդրադառնալով Փաշինյանի «վերջ թավիշին» հայտարարությանը, նշեց, որ ինքը դեռ չգիտի՝ իրականում այդ թավիշին վերջ է դրվելու է, թե ոչ, քանի որ ցանկությունները և հայտարարությունները մի բան են, իսկ գործնականում չենք հանդիպում այդ իրողություններին։

«Մյուս կողմից ուզում եմ ասել, որ ես սա դիտում եմ որպես ժողովրդի ներողամտություն, որ բացարձակ գնահատականի արժանացավ, կանգնեց իր կողքը, եկավ Հանրապետության հրապարակ, Նիկոլ Փաշինյանը սա շատ բարձր պետք է գնահատի և իր խոնարհումը այդպես պետք է արտահայտի։ Նա պետք է խոնարհված մնա ժողովրդի առաջ՝ կատարելով այն բոլոր խոստումները, որոնք չի կատարել։ Ես նկատի ունեմ՝ առաջին հերթին ուշադրություն ժողովրդի նկատմամբ, և ոչ թե պետք է ընդունի բողոքող զինծառայողների հարազատներին և նրանց խոստումները չկատարի, նա առաջին հերթին պետք է մարդ լինի, միայն մարդ պետք է տեսնի դիմացինի մեջ, և այսօր պետք է գնա, երկար մտածի տեղի ունեցածի մասին։ Նիկոլի համար սա մի ամբողջ կյանք արժեր, և նա երբեք հասարակության այս աջակցությունը չպետք է մոռանա»,- ասաց Ալեքսանյանը։

Հարցին՝ նախկինների վերադարձի վտա՞նգը հանրությանը ստիպեց հավաքվել Հանրապետության հրապարակում, իրավապաշտպանը նշեց, որ ժողովուրդը մերժել է 30 տարվա սուտը, կեղծիքը, և դա մերժել է ամենայն խորությամբ և հավատացել է Նիկոլ Փաշինյանին, և չի կարելի այդ մարդկանց վստահությունը չարաշահել․ «Եվ ժողովուրդը ևս մեկ քայլ արեց իրեն պաշտպանելու, նրա կողքին լինելու՝ որպես իր ընտրած առաջնորդ։ Եվ այս նույն ժողովուրդը, եթե Նիկոլն իր թավիշի վերջ տալու խոստումից շեղվի, միաբերան իր հրաժարականն է պահանջելու, և այդ ժամանակ ինքը սուսուփուս հեռանալու է»,- նկատեց իրավապաշտպանը։

Ինչ վերաբերում է ԳՇ կազմի՝ վարչապետի հրաժարականը պահանջելու հայտարարությանը, ապա, Ալեքսանյանի խոսքերով, բանակը իրավունք չուներ այս իրավիճակում ցնցում ապրել, այն պետք է ամրապնդվեր և ցույց տար, որ ինքը ամուր կանգնած է, իսկ քաղաքական իրադարձություններին միջամտելը՝ հատկապես դրսի աչքում, թուլացնում է մեր բանակը, որը նոր է պատերազմում պարտվել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում