Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ջերմաստիճանի կտրուկ բարձրացում Հայաստանում. կրիտիկական աստիճան

Փետրվարի 25-ին Հայաստանում կտրուկ բարձրացավ ներքաղաքական ջերմաստիճանը: Եվ հաշվի առնելով այն, որ առանց այդ էլ իրավիճակը տաք էր, այն գործնականում մոտեցել է եռման կրիտիկական աստիճանի: Գլխավոր շտաբի հայտարարությունից հետո ստեղծվել է ըստ էության ներքաղաքական փակուղի: Ի պատասխան վարչապետի հրաժարականի պահանջի, Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հնչեցրեց ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հրաժարականի պահանջ՝ նշելով, որ կամ նախագահ Արմեն Սարգսյանը կստորագրի նրա պաշտոնանկության հրամանագիրը, կամ Օնիկ Գասպարյանը ինքը պետք է հեռանա իր դիմումի համաձայն: Նիկոլ Փաշինյանը փաստորեն ներքաղաքական ընտրության առաջ է դրել ոչ միայն Օնիկ Գասպարյանին, քանի որ նրա այս կամ այն ընտրություն ունենալու է ներքաղաքական համատեքստ, այլ նաև նախագահ Արմեն Սարգսյանին, որը հապաղում է ԳԾ պետի պաշտոնանկությունը ստորագրելու հարցում:

Մինչ գրվում են այս տողերը, հնարավոր է իրավիճակի նոր փոփոխություն՝ հաշվի առնելով այն, որ ԳԾ հայտարարությունը փորձում է օգտագործել նաև արմատական ընդդիմությունը: Վազգեն Մանուկյանը արդեն հայտարարել է Բաղրամյան պողոտան քակելու մասին: Ու թեև Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում խոսել է բոլոր ուժերի հետ իրավիճակից ելքերի հարցում խորհրդակցության պատրաստակամության մասին, Վազգեն Մանուկյանը հայտարարել է, որ իրենց շտաբը Բաղրամյան փողոցն է, և իրենք կքննարկեն միայն Նիկոլ Փաշինյանի հեռանալու հարցը: Ակնառու է, որ գործընթացը առայժմ գնում է դիրքերի բևեռացման և ծայրահեղացման տրամաբանությամբ, ինչը, բնականաբար, բարձրացնում է բախման հավանականությունը: Պետք է հուսալ, որ կողմերից յուրաքանչյուրը կդրսևորի ողջախոհության իր բաժինը՝ հասկանալով, որ բախման արկածախնդրությունը կլինի հայկական պետականության դե ֆակտո վախճանը: Միաժամանակ հստակ է, որ քաղաքական ուժերի հարաբերակցության համատեքստում, հանրային տրամադրությունների հարաբերակցությունը առնվազն հօգուտ արմատական ընդդիմության չէ: Չի բացառվում, որ հենց այդ նկատառումը հաշվի առնելով է նաև փորձ արվել ներքաշել պրոցեսի բանակը, բարձրագույն հրամկազմը, ապավինելով այն հանգամանքին, որ բանակը Հայաստանում հեղինակություն է և դրա կրողների մի մասն էլ ԳՇ ղեկավարությունն է: Դա, իհարկե, ինքնին վտանգավոր հաշվարկ է, որովհետև, եթե անգամ օգնի քաղաքական հարցերում, ապա զգալի հարված կարող է լինել նույն հրամկազմի, ռազմական ղեկավարության լեգիտիմությանը: Այդ հաշվարկը, այդ կառուցվածքով մարտավարությունը կարող է բխել միմիայն Հայաստանի ինքնիշխանության հակառակորդների շահից, այդ կառուցվածքով հաշվարկը կարող է բերել միմիայն հայկական պետականության և սուբյեկտության վերջին հնարավորությունները մսխելուն միտված նպատակների:

Հայաստանի շահին չի կարող համապատասխանել որևէ հանգուցալուծում, որը չի վայելում հանրային անվերապահ, անզեն աչքով իսկ տեսանելի աջակցություն և հավանություն, ինչ միջոցով էլ իրագործվի այդ հանգուցալուծումը: Ըստ այդմ, որևէ ուժ պետք է խորապես գիտակցի, որ հանրային շոշափելի լեգիտիմությունից զուրկ ալիքի վրա հաջողությունը այլ կերպ, քան Հայաստանի պետականության խորտակումով, չի ավարտվելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում