Wednesday, 24 04 2024
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում

Խելքի եկեք․ Սամվել Բաբայանի հայտարարությունը

Արցախի ՊԲ նախկին հրամանատար, ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը հայտարարություն է տարածել, որում ասված է.

«25 տարի շարունակ հայ ազգը մոլորեցվում էր կեղծ օրակարգերով։ Խոսվում էր զանազան ռիսկերից, մարտահրավերներից, բացի ամենահրատապից, որ մեր արտաքին թշնամին օրեցoր հզորանում է և մենք կանգնած ենք ֆիզիկական բնաջնջման իրական վտանգի առաջ։ 25 տարի շարունակ մեր սահմանների ամրապնդման ու պաշտպանունակության բարձրացման փոխարեն, բոլորը, ում հաջողվել է հասնել իշխանության, զբաղվել էին անձնական հարստացմամբ: Արդյունքում մենք կորցրինք Արցախի 80% և ոչ մի կերպ չենք կարողանում ապաքինվել այդ հարվածից։

Այսօր, համախմբվելու և միասնական ջանքերով ճգնաժամային ծրագիր մշակելու փոխարեն, մեզ դարձյալ կեղծ օրակարգեր են մատուցում, շարունակելով մասնատել մեր վիրավոր ազգը։

Ես դիմում եմ և’ իշխանություններին, և’ ընդդիմադիր ուժերին։ Կա’նգ առեք։Մենք այն վիճակում չենք, որ կարողանանք թույլ տալ բաժանել մեր ժողովրդին։ Վաղուց է եկել ժամանակը, որ մենք հրաժարվենք բազմաթիվ կուսակցություններից, որովհետև այսօր չպետք է լինեն կլանային շահեր, կա միայն մեկ` ազգային շահ,միայն մեկ խնդիր՝ ինչպես նորից հառնենք մոխրից ու դառնանք իրապես հզոր միասնական Հայաստան:

Թանկագին հայեր,մենք համոզվեցինք, որ մեր արտաքին թշնամին խելացի, հզոր ու նենգ է: Նա առիթը բաց չի թողնի հարձակվելու և ավարտին հասցնելու մեկ դար առաջ սկսած հայոց եղեռնը, երբ մենք զբաղված ենք ներքինգզվրտոցներով։ Այսօր մենք բոլորս դեռ կանգնած ենք ֆիզիկական բնաջնջման վտանգի առաջ: Ես դրա վերաբերյալտարիներ ի վեր շատ եմ խոսել,տարիներ շարունակ ես մատնանշել եմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից պատերազմին նախապատրաստվելու և մեր անգործության մասին, պատերազմին մեր անպատրաստության մասին, մեր զինվորի չպաշտպանվածության մասին։ Ինձ այն ժամանակ չէին լսում։ Ինձ չհաջողվեց դահասցնել նրանց, ովքեր այն ժամանակ իշխանություն էին ու որոշումներ էին կայացնում:

Այսօր ես նորիցեմ կրկնում՝ խելքի’ եկեք։ Պատերազմի վտանգը չի անցել։Մենք պետք է անհապաղ վերակառուցենք մեր բանակը, ամրապնդենք մեր պաշտպանունակությունն ու մտածենք մեր Ազգի և Հայրենիքի փրկության մասին:

Մենք տեսանք, որ հրապարակում ընդունած քաղաքական որոշումները մեզ լավ տեղ չեն հասցնում: Բայց մենք նորից ենք ուզում կրկնել այդ ճակատագրական սխալները: Այո’, ամեն մեկը պետք է պատասխան տա իր արածի ու ասածի համար։ Պարտության և կապիտուլյացիայի համար պետք է պատասխան տան բոլոր մեղավորները: Բայց դրա համար կան դատարաններ ու իրավական համակարգ:Ես ինքս եմ դարձել բազմաթիվ դատական գործընթացների նախաձեռնողը,որոնք վերաբերվում են այս վերջին պատերազմի բազմաթիվ որոշումներին։ Եվ ես բոլորին առաջարկում եմ սեփական մեղադրանքները հրապարակներից տեղափոխել իրավական դաշտ, այլ ոչ թե ստեղծել կեղծ ազգային օրակարգ՝ մեր ժողովրդին շեղելով իրական վտանգից»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում