Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Ա.Մարկարով. Կարող ենք նաեւ Աստանա չգնալ

«Աստանայում կայանալիք ԵԱՀԿ դեկտեմբերյան գագաթնաժողովի ժամանակ, ամենայն հավանականությամբ, կվերահաստատվի ԼՂ հակամարտության կարգավորման ձևաչափը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նկատեց քաղաքագետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը: Նրա կանխատեսմամբ, գագաթնաժողովում ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ որևէ կոնկրետ փաստաթուղթ չի ստորագրվի, բայց կամրապնդվեն խնդրի կարգավորմանն ուղված բանակցային ջանքերը:
Մարկարովի բանախոս, «Սիվիլիթաս» կենտրոնի փորձագետ Թաթուլ Հակոբյանն էլ ասաց, թե գագաթնաժողովներն այն տեղը չեն, որտեղ որոշումներ են ընդունվում, բայց ուղենշային իմաստով դրանք շատ կարևոր են: Փորձագետի խոսքով, եթե Աստանայում փորձ արվի փաստաթղթով ամրագրել երկրների տարածքային ամբողջականության սկզբունքը, Հայաստանը ճիշտ կանի, եթե կիրառի վետոյի իր իրավունքը: Հակոբյանը վստահ է, Հայաստանն ունի ռեսուրս՝ վետոյի իր իրավունքը կիրառելու համար, «սակայն ամեն մի վետո ունի իր գինը, որի համար մենք վճարում ենք հետագայում»: Այդուամենայնիվ, բանախոսները խուսափեցին նշել, թե այդ որոնք են Հայաստանի ռեսուրսները, որոնց վրա հենվելով վերջինս կարող է կիրառել իր վետոյի իրավունքը: Անդրադառնալով Սերժ Սարգսյանի Լիսաբոն չգնալուն, Թաթուլ Հակոբյանը նշեց, որ Հայաստանը պետք է մասնակցի բոլոր ֆորումներին և պետք է մինչև վերջ պայքարի բանակցությունների սեղանի շուրջ:
Ալեքսանդր Մարկարովն էլ նկատեց, որ կոռեկտ չէ հայտարարել, թե Հայաստանը չի մասնակցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին` հիշեցնելով ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարների մասնակցության մասին. «Մի քանի օրից էլ Աստանայում ԵԱՀԿ երկար սպասված գագաթաժողովին էլ չի մասնակցելու ԱՄՆ նախագահը: Արդյո՞ք սա նշանակում է, որ ԵԱՀԿ-ի ֆորմատը ԱՄՆ-ի համար երկրորդական է, այնպես որ ասել «չի մասնակցել», այդքան էլ կոռեկտ չէ, քանի որ մասնակցել է, ավելին` ցուցաբերել է սեփական դիրքորոշումն այն իրավիճակին, որ ստեղծվել է այդ գագաթաժողովի ժամանակ»:
Ըստ Ա.Մարկարովի` նախագահը նաև ցույց է տվել, որ Հայաստանը պատրաստ է վարել կառուցողական քաղաքականությունը տարբեր ֆորմատներով` ներառյալ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը տարբեր ծրագրերի շրջանակներում: Քաղաքագետի համոզմամբ` Սերժ Սարգսյանի այս քայլը կարող է նաև հանդես գալ իբրև նախազգուշացնող գործոն Աստանայում սպասվելիք ԵԱՀԿ գագաթաժողովից առաջ. «Այսինքն` մենք մի անգամ դա արել ենք և բացի վետոյի իրավունքից, որ Հայաստանը կարող է կիրառել ԵԱՀԿ գագաթաժողովում, մենք կարող ենք անել նաև հետևյալ քալը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում