Friday, 19 04 2024
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին

Չափազանց վտանգավոր վիճակ Հայաստանում

Տարածվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունը, որով ԳՇ բարձրագույն հրամկազմը՝ շտաբի պետի գլխավորությամբ, պահանջում է վարչապետի և կառավարության հրաժարականը, կոշտ գնահատական տալով գործողություններին և մասնավորապես ԳՇ պետի տեղակալ Տիրան Խաչատրյանին ազատելու վարչապետի որոշմանը: Ինչպես հայտնի է, դա հաջորդել էր մամուլում հայտնված մեկնաբանությանը, որում Տիրան Խաչատրյանը խոսել էր «Իսկանդեր»-ի մասին վարչապետի հայտարարության վերաբերյալ, ըստ մամուլի՝ խոսել էր ծիծաղելով:

ԳՇ-կառավարություն կամ ԳՇ-վարչապետ հակադրությունը վատագույնն է, որ կարող է տեղի ունենալ Հայաստանի հետ, առավել ևս ներկայիս ժամանակահատվածում: «Գլխավոր շտաբի հայտարարությունը համարում եմ ռազմական հեղաշրջման փորձ: Հենց հիմա մեր հանրությանը հրավիրում եմ Հանրապետության հրապարակ»,- ֆեյսբուքյան գրառում է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու հայտարարել, որ առաջիկայում կդիմի հանրությանն ուղիղ եթերով: Վստահաբար հնարավոր է ասել, որ Հայաստանում հետպատերազմյան սրված քաղաքական իրողությունների գործընթացը հասել է վերջնակետին, և շատ մոտ ապագայում տեղի կունենա հանգուցալուծում:

Իրավիճակը թերևս առանց չափազանցության ճակատագրական է: Հանգուցալուծումը կլինի կա՛մ լրջագույն փոխհամաձայնությամբ՝ առանց բախման դուրս գալու, կա՛մ հակադրությունը խորացնելու ճանապարհով՝ որևէ ուղղությամբ ուժային ելքի տեսքով, որը մեծ հավանականությամբ Հայաստանը ավելի խորը կնետի քաոսի և հոգեբանական անդունդի մեջ: Չափազանց էական է լինելու ուժային մյուս կառույցների դիրքորոշումն ու դիրքավորումը, թեև ԳՇ հայտարարությունն արդեն իսկ իր մեջ պարունակում է երկրում զինված հեղաշրջման առնվազն ազդարարում: Անկասկած է, որ այդ հանգամանքը փորձելու է օգտագործել նաև այս օրերին հրապարակային պայքարի նոր ալիք սկսած արմատական ընդդիմությունը: Կա՞ ԳՇ քայլի և ընդդիմության պայքարի միջև ուղիղ կապ, թե՞ ոչ՝ դեռևս պարզ չէ, սակայն դա կարող է չունենալ էական նշանակություն:

Միաժամանակ, այստեղ էական հարցերից է թերևս այն, թե արդյոք բարձրագույն հրամկազմի գործողությունները որևէ կապի մե՞ջ են ռուսական այն արձագանքների հետ, որ եղան և շարունակվում են «Իսկանդեր»-ի մասին վարչապետ Փաշինյանի հայտնի աղմկոտ հայտարարությունից հետո: Եվ այդ համատեքստում էլ հարց է առաջանում, թե այդուհանդերձ ինչո՞վ էր թելադրված այդ հայտարարությունը, որը փաստորեն հասունացրեց ճակատագրական և կայծակնային զարգացում Հայաստանում: Ի դեպ, հատկանշական է, որ օրեր առաջ արմատական ընդդիմության թեկնածու Վազգեն Մանուկյանը խոսում էր այն մասին, որ պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ իշխանությունը վերցնելուն: Ստացվում է, որ վարչապետ Փաշինյանը իր հայտարարությամբ կամա թե ակամա խթանել է հենց այդ պլանը:

Աստված պահի Հայաստանն ու Արցախը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում