ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքի վերանորոգումը՝ հունվարի 6-ի գրոհից հետո, ավելի քան 30 միլիոն դոլար կարժենա, հաղորդում է CBS News-ը՝ հղում անելով Կապիտոլիումի ճարտարապետ Բրեթ Բլենտոնին:
«Արձանները, որմնանկարները, պատմական նստարանները և բնօրինակ փեղկերը տարբեր աստիճանի վնասներ են կրել»,- ասել է ճարտարապետը Ներկայացուցիչների պալատում կայացած լսումների ժամանակ:
Կոնգրեսի ստորին պալատի օրենսդիրներն արդեն հաստատել են այդ նպատակով 30 միլիոն ԱՄՆ դոլարի հատկացումը: Ընդ որում, Բլենտոնը նշել է, որ հնարավոր է շենքի վերանորոգման համար ավելի շատ գումար պահանջվի: