Thursday, 18 04 2024
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա
20:30
Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի
Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Գերմանիայում ձերբակալել են 2 տղամարդու, որոնք կասկածվում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է
2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին
17:40
ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի դեմ հակաքայլի դիմաց Իսրայելի գործողություններին Ռաֆահում

Ամպեր՝ Վրաստանի գլխին. Չավուշօղլուի չարագույժ հայտարարությունը

Թուրքիան և Ադրբեջանը սերտ գործակցում են, և Թուրքիան աջակցում է նաև Լեռնային Ղարաբաղում ռեգիոնալ վերականգնմանը, խաղաղությանն ու բարգավաճմանը՝ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: Թե ինչպես է Թուրքիան աջակցում խաղաղությանն ու կայունությանը՝ տեսել ենք ոչ միայն մենք՝ Արցախի դեմ ահաբեկչական պատերազմի ձևով, այլ նաև բազմաթիվ այլ ժողովուրդներ ու պետություններ: Այդ իմաստով Չավուշօղլուի հայտարարությունը անշուշտ որևէ մեկի համար կուլ գնալիք խայծ չէ: Ավելին, հայտարարության շարունակությունը թերևս հղի է ռեգիոնի համար նոր ապակայունացման վտանգով, սպառնալիքով, ինչը պետք է հատկապես մտահոգի Վրաստանին:

Բանն այն է, որ Չավուշօղլուն հայտարարել է, թե իրենք զարգացումն ու կայունությունը քննարկում են տարբեր ձևաչափերով և հիմա փորձում են դրան ներգրավել նաև Վրաստանին: Առերևույթ որևէ վատ բան չկա, և Վրաստանն ինքն էլ դեմ չի լինի ռեգիոնալ կայունության և զարգացման քննարկումների և գործընթացի մաս դառնալուն: Ամբողջ հարցն այն է, սակայն, որ իրական քաղաքականության ռեժիմում Անկարան ոչ թե քննարկում է, այլ պարտադրում ուժով: Դա աղաղակող ձևով արտահայտվել է 44-օրյա ռեգիոնալ պատերազմով և ռեգիոն ահաբեկիչներ ներբեռնելով: Իսկ թե ինչ հավակնություն ունեն Թուրքիան և նրա արբանյակ Ադրբեջանը Վրաստանի տարածքների առումով՝ պարզորոշ արտահայտվել են թե Բաթումի մասին Էրդողանի մակարդակով արված հայտարարություններում, թե Դավիթ Գարեջիի վանական համալիրի հանդեպ Ադրբեջանի գործողություններում: Այլ կերպ ասած՝ երբ Թուրքիան խոսում է Վրաստանին ներգրավելու մասին, ապա դա պետք է հասկանալ՝ Վրաստանին պարտադրել, պարտադրել ռեգիոնալ դասավորության և ուժերի հարաբերակցության թուրքական օրակարգ:

Բանն այն է, որ նոյեմբերի 9-ին պատերազմի դադարի համատեքստում արցախյան ուղղությամբ Ռուսաստանի հետ նոր ստատուս-քվոյի շուրջ պայմանավորվածությունից հետո ռուս-թուրքական ռեգիոնալ հարաբերությունը մտնում է նոր փուլ: Ադրբեջանն ու Թուրքիան ձգտելու են առնվազն «օղակել» Ռուսաստանին Արցախում, միաժամանակ աստիճանաբար ավելացնել ճնշումը ներքևից՝ դեպի Հյուսիսային Կովկաս: Դրա համար պետք է, որպեսզի Վրաստանը ևս վերածվի թուրք-ադրբեջանական արբանյակ պետության:

Այդ երկրում առանց այդ էլ բավականին ուժեղ է թուրք-ադրբեջանական լոբբին, որ գալիս է դեռևս Սաակաշվիլու նախագահությունից: Ներկայումս գործնականում խոսքը ուժեղի փոխարեն պարզապես անվերապահ գերակայության հասնելու մասին է: Ընդ որում, հատկանշական է, որ Վրաստանը ներգրավելու վերաբերյալ Չավուշօղլուի հայտարարությունները զուգահեռ են այդ երկրի ներքին կյանքում վերստին բռնկված ներքաղաքական լարվածությանն ու իշխանություն-ընդդիմություն բախմանը, որին զուգահեռ նաև բավականին ճեղքվածք է գոյացել իշխանության ներսում, որն արտահայտվեց վարչապետ Գախարիայի հրաժարականով:

Հատկանշական է, որ նոր վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ առաջին այցը կատարելու է Ադրբեջան: Նա գնում է ըստ էության Վրաստանում բռնկված հրդեհը հանգցնելու: Ամբողջ հարցն այն է, թե ինչ գնով է դա հաջողվելու Ղարիբաշվիլուն, և ընդհանրապես դա ինչ գին կարող է արժենալ ռեգիոնի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում