Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Քոչարյանի գործով զարգացումների մասին

Փաստաբան Արտաշես Խալաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Քոչարյանի գործով զարգացումների մասին։ Մի կողմ թողնելով գործի հանրային հնչեղությունը և իրավական նշանակություն չունեցող հանգամանքները՝ զուտ իրավական մասով արձանագրենք հետևյալը։

Պաշտպանության կողմը չարաշահում է իր դատավարական իրավունքը՝ անընդհատ ներկայացնելով նույնաբովանդակ միջնորդություններ՝ բացարկ հայտնելով նախագահող դատավորին և մեղադրող դատախազներին։

ՀՀ Սահմանադրական դատարանը 12․02․2021թ․ՍԴՈ-1576 որոշմամբ անդրադարձել է իրավունքի չարաշահման հասկացությանը՝ արձանագրելով, որ «իրավունքի չարաշահումն արձանագրվում է, երբ առկա է, որպես կանոն, հետևյալ պայմանների համակցությունը. 1. անձը պետք է ունենա համապատասխան իրավունքը, 2. իրավունքի չարաշահումը տեղի է ունենում սուբյեկտիվ իրավունքի իրացման ընթացքում, անձն առերևույթ գործում է իրավական կարգադրագրերին համապատասխան, 3. անձի` առերևույթ իրավաչափ գործողություններն հանգեցնում են պետության, հանրության կամ այլ անձանց օրինական շահերի խախտմանը, իսկ անձն ձգտում է հասնել իր համար ցանկալի արդյունքին կամ նպատակին, 4. իրավունքի չարաշահումը կամային գործընթաց է, այսինքն՝ անձը գիտակցում է, որ ինքն իր սուբյեկտիվ իրավունքը չարաշահում է, հետևաբար՝ պետք է կանխատեսի, որ կարող է վնաս պատճառել պետության, հանրության կամ այլ անձանց օրինական շահերին: Այդ առումով իրավունքի չարաշահման առանձնահատկությունն այն է, երբ իրավունքի սուբյեկտն իր գործունեության ընթացքում գործում է իրավական կարգադրագրերին համապատասխան, կատարում է օրենքով իր վրա դրված ֆորմալ պարտականությունները, սակայն խեղաթյուրում է իրավունքի նշանակությունը՝ գործելով տվյալ իրավանորմի նպատակային նշանակությանը․․․ հակառակ, ինչի արդյունքում վնաս է հասցվում այլ անձին, պետությանը, հասարակությանը։»։

Սահմանադրական դատարանի կողմից նշյալ որոշմամբ ամրագրվել է այն հիմնարար գաղափարը, որ իրավունքի իրացումն այլ անձանց, պետությանը և հասարակությանը վնաս հասցնող եղանակով հանդիսանում է իրավունքի չարաշահում և պետության կողմից ենթակա է սահմանափակման։

Սահմանադրական դատարանի որոշումները ենթակա են կատարման դրանց նորմատիվ տիրույթում գտնվող բոլոր սուբյեկտների՝ տվյալ դեպքում ընդհանուր իրավասության դատարանների կողմից։ Այսինքն՝ իրավունքի չարաշահման ինստիտուտը՝ այն իմաստով, որով սահմանվել է Սահմանադրական դատարանի կողմից, այլևս ներպետական իրավունքի բաղկացուցիչ մաս է և կիրառման ենթակա պարտադիր կարգադրագիր։ Քոչարյանի գործով դատավորը, ըստ այդմ, պարտավոր է ներկայացվող նույնաբովանդակ միջնորդությունների իրավաչափությունն ու հիմնավորվածությունը գնահատել Սահմանադրական դատարանի նշված որոշման մեջ տեղ գտած իրավունքի չարաշահման ինստիտուտի չափանիշների շրջանակում և կայացնել համարժեք որոշումներ։

Բացի այդ, ՀՀ բարձրագույն դատական խորհուրդն անցյալ տարի ԲԴԽ 55-Ո-14 որոշմամբ “խիստ նկատողություն” կարգապահական տույժ է նշանակել դատավոր Վահե Խալաթյանի նկատմամբ այն բանի համար, որ վերջինս քննության է առել պաշտպանության կողմի նույնաբովանդակ միջնորդությունը՝ առանց պատճառաբանելու, թե ինչ նոր փաստարկ է նշված երկրորդ անգամ ներկայացված միջնորդությունում և դրանից հետո չի կատարել միջնորդությունը բավարարելու որոշումը բեկանած Վերաքննիչ դատարանի որոշման մեջ նշված պահանջները միջնորդությունը կրկին քննելիս պարտադիր լուծման ենթակա հարցերի վերաբերյալ՝ այդ թվում կրկնակի ներկայացված նույնական միջնորդության ընդունելիությունը բացառող հանգամանքների մասով՝ միջնորդությունը կրկին անգամ քննելով՝ առանց հաշվի առնելու վերջինիս նույնաբովանդակ բնույթը։

Բարձրագույն դատական խորհրդի այս որոշումը ևս կարող է հաշվի առնվել դատավարական իրավունքի չարաշահման վարքագիծը որակելիս։

Վերոնշյալի հաշվառմամբ՝ գտնում եմ, որ Արդարադատության նախարարը պետք է կարգապահական վարույթ հարուցի դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ արդար դատաքննության իրավունքի խախտման և, մասնավորապես, դատական քննության ողջամիտ ժամկետի և առանց պատշաճ պատճառաբանության՝ նույնանման միջնորդությունները շարունակաբար քննարկելու վարքագծում առերևույթ կարգապահական իրավախախտման հատկանիշների առկայության հիմքով։

Բարձրագույն դատական խորհուրդը, հիմք ընդունելով նաև Սահմանադրական դատարանի նշյալ որոշման և դատավոր Վահե Խալաթյանի գործով հենց իր որոշումը, թող կարգապահական-իրավական գնահատական տա Աննա Դանիբեկյանի վարքագծին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում