Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Նաթանյահուն Բայդենին խնդրել է չվերացնել Միջազգային քրեական դատարանի դեմ սահամանված պատժամիջոցները

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն դիմել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենին՝ Սպիտակ տան նախկին ղեկավար Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նկատմամբ սահմանված պատժամիջոցների գործողությունը պահպանելու խնդրանքով: Այդ մասին, ինչպես փետրվարի 24-ին հայտնել Է Axios պորտալը՝ վկայակոչելով աղբյուրներ, Իսրայելի ղեկավարը խնդրել է անցյալ շաբաթ Բայդենի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում։

Ինչպես պարզաբանում է հրատարակությունը, Իսրայելի իշխանությունների ներկայացուցիչներն անհանգստացած են այն հնարավոր արգելքներից, որոնք կարող է ստեղծել սահմանափակումների վերացումը՝ երկրի նկատմամբ «պոտենցիալ ռազմական հանցագործությունների հետաքննության դադարեցման»՝ Իսրայելի ջանքերի շրջանակում: Հունվարին Reuters գործակալությունը, վկայակոչելով Պետդեպարտամենտը, հայտնել է, որ ԱՄՆ-ի ներկայիս իշխանությունները մտադիր են հանգամանորեն ուսումնասիրել այն պատժամիջոցները, որոնք Վաշինգտոնի նախորդ վարչակազմը սահմանել է ՄՔԴ-ի պաշտոնատար անձանց նկատմամբ: ՄՔԴ-ի դատախազությունը կատարել է 2015 թվականի հունվարի 16-ից ի վեր Պաղեստինի իրադրության նախնական ուսումնասիրություն: 2018 թվականի մայիսին Պաղեստինը դիմում է հղել դատախազություն՝ իրադրության ուսումնասիրման խնդրանքով:

Փաստաթուղթը բովանդակում է դատարանի իրավասությանը ենթակա այն հանցագործությունների հետաքննության պահանջ, որոնք 2014 թվականի հունիսի 13-ից կատարվել են Պաղեստինի Պետության տարածքում: 2019 թվականի դեկտեմբերի 20-ին ՄՔԴ-ի դատախազ Ֆաթու Բենսուդան հայտարարել է, որ Պաղեստինի պահանջով «դատախազությունն ավարտել է նախնական ուսումնասիրությունը և հանգել այն եզրակացության, որ իրադրությունը բավարարում է Հռոմի ստատուտի բոլոր չափանիշներին լիարժեք հետաքննություն բացելու» պաղեստնյան տարածքներում Իսրայելի գործողությունների նկատմամբ: Նա հավելել է, որ ինքը բոլոր հիմքերն ունի կարծելու, որ ռազմական հանցագործություններ են կատարվել Հորդանան գետի արևմտյան ափին, Արևելյան Երուսաղեմում և Գազայի հատվածում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում