Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Ինչ է թաքցնում Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը պետական գաղտնիքի անվան տակ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մինչ ռուսական կողմը երեկ ամեն կերպ կշտամբում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ «Իսկանդեր»-ին վերաբերող հայտարարությունների համար, պարզվում է՝ վարչապետի աշխատակազմը փորձում է պետական գաղտնիքի անվան տակ պատերազմին վերաբերող այլ հանգամանքներ թաքցնել:

Նախ՝ ամեն ինչի մասին սկզբից. 23-ի երեկոյան՝ «Առաջին լրատվական»-ի եթերում հրապարակված հարցազրույցի ժամանակ, Փաշինյանը, անդրադառնալով նախկին նախագահ Սերժ Սարգսյանի` 44-օրյա պատերազմի ընթացքում «Իսկանդեր»-ը ժամանակին չօգտագործելու վերաբերյալ մեղադրանքներին, ասել է, որ Սարգսյանն «ինքը գիտի իր հարցերի պատասխանը». «Թող հարց տա՝ ինչու «Իսկանդերը» չի պայթել, կամ ինչու է այն պայթել, օրինակ, 10% -ով»։ Եվ, ահա, այս հայտարարությանն անդրադարձ եղավ ամենատարբեր մակարդակով։

«Հայտարարելով ռուսական «Իսկանդեր»-ների անաշխատունակության մասին՝ Փաշինյանը պետք է, ինչպես ասում են, «պատասխան տա ասածի համար»» ,- ասել է «Իսկանդեր»-ի մշակողներից ինժեներ-կոնստրուկտոր Վլադիմիր Կովալյովը։

Նա հավելել է, որ ինքը տասնյակ անգամներ վկա է եղել համալիրի փորձարկմանը և ոչ մի դեպք չի հիշում, որ մարտագլխիկը չպայթի։ Իսկ որպեսզի նման բան պատահի, պետք է կա՛մ առհասարակ մարտագլխիկը հանել հրթիռի վրայից, կա՛մ համալիրի սպասարկումը վստահել դիլետանտներին։ Եվ այստեղ դեռ պետք է պարզել՝ արդյոք թերուսները չեն սպասարկել «Իսկանդեր»-ներով կրակելուց առաջ։

Իսկ հիմա անդրադառնանք մեկ այլ հետաքրքիր հանգամանքի. այդ հարցազրույցում եղան հայտարարություններ, որոնք ուղիղ պատասխան էին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին:

Փաշինյանը փորձում է արդարացնել վերջինիս հարցադրումը, թե ինչու «Իսկանդեր»-ը չի կիրառել, սակայն փորձում է խնամքով թաքցնել նրա մեկ այլ հարցադրումը, թե ինչու է պատերազմի օրերին 600 դոլարով զրահաբաճկոն ձեռք բերվել:

Բանն այն է, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը «Արմնյուզին» տված հարցազրույցի ժամանակ, խոսելով «թալանի և լափելու» մասին, սկանդալային հայտարարություն էր արել։ Ըստ նրա՝ պատերազմի ժամանակ կառավարությունը, շրջանցելով ՊՆ-ին, գնել է զրահաբաճկոն 600 դոլարով։ «Ժողովուրդ» օրաթերթը հարցում էր ուղարկել ՀՀ կառավարություն՝ խնդրելով հերքել կամ հաստատել Սերժ Սարգսյանի հայտարարությունը։

Ստացել ենք հետևյալ պատասխանը. «Նշված հարցադրումների կապակցությամբ հայտնում ենք, որ, «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, այդ կատեգորիայի ծառայությունների և ապրանքների գնումները ներառվում են պետական գաղտնիք պարունակող գնումների պլանում։ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ»:

Այսինքն՝ պետական գաղտնիքի անվան տակ փորձում են գերթանկարժեք գնով զրահաբաճկոններ գնելու աղմուկը մարել և, ըստ էության, կարևոր տեղեկություն թաքցնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում