50 մենամարտերում 50 հաղթանակ տարած ամերիկացի անպարտելի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերն իր նորածին թոռանը գնել է Rolex ոսկե ժամացույց, որի մոտավոր արժեքը 45 հազար դոլլար է:
2021 թվականի սկզբին բռնցքամարտիկի դուստրը՝ Իյանան, որդի ունեցավ NBA Youngboy ռեփերից: Տղային անվանակոչել են Քենթրել՝ իր հոր անունով:
Հինգ շաբաթական երեխայի ձեռքին ժամացույցի լուսանկարը մայրը տեղադրել է սոցիալական ցանցերում:
Մեյվեզերը պրոֆեսիոնալ մակարդակով սկսեց ելույթ ունենալ 1996 թվականից: Նրա վերջին մենամարտը տեղի ունեցավ 2017 թվականին․ նա հաղթեց Քոնոր Մակգրեգորին: