Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ինչ սպառազինություն էր առաջարկում Բոլթոնը Հայաստանին

Հայաստանը կարող է գնել ամերիկյան սպառազինություն, որն առավել որակյալ է՝ 2018 թվականի հոկտեմբերին Երևանում հայտարարում էր ռեգիոնալ այցով Ռուսաստան, Հայաստան, Վրաստան և Ադրբեջան այց կատարած ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: Երևանն ի պատասխան այդ հայտարարությունների նշում էր, որ սպառազինության ձեռք բերման հարցում չունի կաշկանդվածություն, իսկ ամերիկյան առաջարկի առումով նշում, որ կոնկրետ առաջարկներ չկան, եթե լինեն, ապա կքննարկենք:

Իրականում այն, որ այդ հարցերում կան կաշկանդվածություն և քաղաքական հանգամանքներ, վկայեց Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը «Առաջին լրատվական»-ին: Այստեղ ոչ միայն հնչեց «Իսկանդեր»-ի մասին հայտնի խոսքը, որը առաջացրել է բավականին լայն աղմուկ, և որի պարագայում միաժամանակ բոլորովին այլ լույսի ներքո է դիտվում, օրինակ, Բոլթոնի 2018-ի հայտարարությունը: Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև, որ այլ երկրներից սպառազինության գնումը Հայաստանի համար չի եղել դյուրին, քանի որ այդ գնումը ենթադրում է քաղաքական գործընթացներ, դիվանագիտական աշխատանք, որոնք միարժեք չեն ընկալվել դաշնակից և բարեկամ երկրներում: Ընդ որում, այստեղ գուցե օրինակ է Իրանը, որը բավականին զգայուն է արձագանքում հայ-իսրայելական հարաբերությանը: Իսկ Իսրայելը անօդաչու արտադրող և արտահանող առաջատար երկրներից է: Իսկ այն, որ ռազմարդյունաբերությունն ու ռազմատեխնիկական գործակցությունը նաև աշխարհաքաղաքականություն են, ոչ միայն բիզնես՝ անվիճելի է: Եվ այս իմաստով «Իսկանդեր»-ի շուրջ աղմուկի ֆոնին առաջանում են հարցեր՝ կապված այն իրողության հետ, թե Հայաստանը որքան է ինքնուրույն անվտանգային այդ կարևոր բաղադրիչում անհրաժեշտ քայլեր կատարելու համար:

Ինչ կարող էր առաջարկել ԱՄՆ-ը կոնկրետ, եթե Երևանը առավել աշխույժ և նախաձեռնող լիներ նրա հայաստանյան հայտարարությանն ընթացք տալու կապակցությամբ: Այստեղ հեռու ենք միարժեք եզրահանգումներից, սակայն ակնառու է, որ արվել է քաղաքական առաջարկ, որը առնվազն հրապարակավ չի թողնում համարժեք արձագանքի արժանացած լինելու տպավորություն: Մյուս կողմից՝ այդ արձագանքը հանրային մակարդակում ներկայացվելու էր իբրև Ռուսաստանի դեմ քայլ և այդպիսով դառնալու էր Հայաստանում «հակառուսական» «գունավոր հեղափոխության» շեփորահարման ևս մի առիթ:

Այդուհանդերձ, Հայաստանը պետք է կարողանա դուրս գալ այդ երկիմաստ, աքցանային, երկու ծայրահեղությունների ճնշման դաշտից: Դժբախտաբար, դրա համար պետք է ունենալ, օրինակ, արդիական քաղաքական դաշտ, որտեղ կա քաղաքական բովանդակություն և պետական պատասխանատվություն: Հայաստանը չունի այդ դաշտը: Ունեցածն էլ չունի ավելորդ մեկնաբանությունների կարիք:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում